ՙՀՌՉԱԿԱԳՐԻՑ ԱՌԱՋ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ԷԻՆՔ ՍՏԵՂԾԵԼ

Արխիվ 12-16

ՀՌՉԱԿԱԳՐԻՑ ԱՌԱՋ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ԷԻՆՔ ՍՏԵՂԾԵԼ



ՄԻՔԱՅԵԼ ԻՍՊԻՐՅԱՆԸ ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի պրոռեկտորն է, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր: Հայաստանի մարզական հանրագիտարանի, ֆիզիկական կուլտուրայի, սպորտի եւ օլիմպիական շարժման պատմությունների, ազգային մարզական տերմինաբանության, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի կառավարման ու իրավական հիմունքների գիտական ուղղությունների առաջին հեղինակներից է, ուսումնական ձեռնարկների հեղինակ: Աշխատել է ՀԱՕԿ-ում, սպորտի պետական կոմիտեում, ՀԱՕԿ-ի պատվավոր անդամ է: Հուլիսի 8-ին դարձավ 75 տարեկան: Շնորհավորելով հոբելյարին` մաղթում ենք քաջառողջություն եւ նորանոր ձեռքբերումներ: Իսկ մեր զրույցը օլիմպիադաների պատմության, սպորտի հիմնախնդիրների շուրջ էր:
-Ամբողջ աշխարհում ընդունված է, որ Օլիմպիական խաղերն սկսվել են մ.թ.ա. 776 թվականին, բայց դա կոպիտ սխալ է... Օլիմպիայում ապրել են պելասգները, որոնք մ.թ.ա. 3400 թվականին սկսել են այդ խաղերը կազմակերպել` հիմնականում վազքեր, ցատկեր... Աքքայացիներն ու հոնեացիները գրավել են այդ տեղը եւ շարունակել խաղերը: Իսկ մ.թ.ա. 1200 թվականին մուտք են գործել դորեացիները, եւ նրանք են սկսել զբաղվել Օլիմպիական խաղերով: Որոշ ժամանակ ընդհատվելուց հետո այն շարունակվել է: Առաջին անգամ 300 տարի հետո` մ.թ.ա. 4-րդ դարում են թվագրել, որ 776 թվականին են անցկացվել առաջին Օլիմպիական խաղերը: Իմ գրքերից մեկում համեմատություն է արած Վարդավառի, Նավասարդի եւ Օլիմպիական խաղերի ծրագրերի միջեւ: Դրանք համարյա նույնն են` փոքր տարբերությամբ, մենք մարտակարգերի մրցումներ չենք ունեցել, իրենք էլ մականախաղ չեն ունեցել: Մեր մականախաղը հին ազգային խաղ է, ընդ որում, դրանով զբաղվել են ե°ւ տղաները, ե°ւ աղջիկները. խառն է եղել: Երկու ձեւ է եղել. ե°ւ ձիերի վրա նստած` հեծյալ, ե°ւ ոտքով... Դարպասների փոխարեն դաշտի երկու ծայրում փոս են փորել, փայտից գնդակն էլ, տարել-գցել են փոսի մեջ: Օլիմպիադային սկզբում միայն դորիացիներին էին թողնում, հետո սկսեցին մասնակցել նաեւ ուրիշ քաղաքների ներկայացուցիչներ... Հույն ազգը չկար, ու նաեւ Օլիմպիական խաղերն են օգնել, որպեսզի ստեղծվի հույն ազգը որպես միացյալ ազգ. միայն սպորտը չէր, գալիս, առեւտրական պայմանագրեր էին կապում... Մեր առաջին օլիմպիական չեմպիոնը եղել է Տրդատ 3-րդ Արշակունին, նրանից 104 տարի հետո` 393 թվականին` Վարազդատը: 1998 թվականին քանդակագործ Լեւոն Թոքմաջյանի հետ վերջինիս հեղինակած հին հունական Օլիմպիական խաղերի բռնցքամարտիկների չեմպիոն Վարազդատ Արշակունու մարմարյա կիսանդրին տեղափոխեցինք եւ տեղադրեցինք Հունաստանի Օլիմպիա ավանի Օլիմպիական խաղերի անցկացման վայրում:
- Իսկ ինչպե±ս նորանկախ Հայաստանն սկսեց մասնակցել Օլիմպիական խաղերին:
- 1990 թվականի հոկտեմբերին Հայաստանում արդեն օլիմպիական կոմիտե ստեղծեցինք, երբ որ Հռչակագիրն էլ չկար: Ընտրել էինք կոմիտեի արտասահմանյան անդամներ, գիտեինք` ովքեր են ակտիվիստները: Սեդրակ Ագոնյան կար, ով բավականին ակտիվ էր ու Հայաստանի ըմբշամարտիկներին հրավիրեց ԱՄՆ...

Զրույցը` Ռ. ԹԱԹՈՅԱՆԻ
Հ.Գ. Հարցազրույցի շարունակությունը կներկայացնենք ուրբաթ օրվա ՙԻրավունքում՚:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում