Պարզվում է, որ ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ...

Արխիվ 12-16

Պարզվում է, որ ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ այնքան է կարոտ մնացել բազմամարդ ակցիաներին, որ պատրաստ է անգամ դրանցում շատ համեստ դեր ունենալ, միայն թե մասնակցի. ՙԻնչ վերաբերում է իմ մասնակցությանը ակցիաներին, ապա ԱԺ պատգամավոր, Կոնգրեսի խմբակցության ղեկավար լինելը ինձ չի կարող զրկել քաղաքացու իմ իրավունքներից, եւ ես բոլոր այս ակցիաներին առաջին հերթին մասնակցում եմ հենց որպես վրդովված, արդարադատություն փրկող քաղաքացի՚: Պատկերացնո±ւմ եք` ընդամենը որպես վրդովված քաղաքացի է մասնակցում, այլ ոչ թե քաղաքական միավորներ վաստակելու նպատակով: Երեւի թե ոտքերն ամպոտ են եւ ընդամենը հրեշտակային մի զույգ թեւեր են պակասում պարոն Զուրաբյանին: Չնայած` այդ թերությունը հեշտ է ուղղել, կարելի է երկնային թեմաներով գեղանկարներ նկարող նկարիչներին առաջարկել, որ Լ. Զուրաբյանին անպայման կանչեն` որպես բնորդ:
Խմբագրությունը նամակ է ստացել ՙՏիգրան Մեծ՚ ջոկատի մարտիկ, պահեստի սպա ԺՈՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՑ, ուր վերջինս շնորհակալություն է հայտնում ՀՀ նախագահին, արդարադատության նախարարին, գլխավոր դատախազին, ՀՀ ոստիկանապետին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների հետաքննիչներ Ա. Առուստամյանին, Ա. Հարթենյանին, նույն համայնքի առաջին ատյանի դատավոր Է. Ավետիսյանին` այն բանի համար, որ հանգուցալուծել են 10 տարի ձգվող մի խնդիր, որի թիկունքում ուրվագծվում էին ինչ-ինչ բարձրաստիճան անձինք: Ճիշտն ասած` նոր էինք հասցրել ուրախանալ, որ վերջապես մի ազատամարտիկի հարցը արդար լուծում ստացավ, երբ իմացանք Գյումրիում տեղի ունեցած սահմռկելի պատմությունը: Ազատամարտիկ 55-ամյա ԺՈՐԱ ԱԹՈՅԱՆԸ մահացել է այն բանից հետո, որ առաջին ատյանի դատարանը նրան դատապարտել է 3 տարի ազատազրկման` փաստաթղթեր կեղծելու միջոցով անվճար բնակարան ստանալու մեղադրանքով: Չգիտենք` մեղադրանքը հիմնավոր է, թե, ինչպես պնդում են նրա ընկերները, շինծու, սակայն ամենասահմռկելի դրվագն այն է, որ քննության ընթացքում քննիչը կալանք էր դրել ունեզուրկ ազատամարտիկի թոշակի եւ անգամ... անվճար դեղորայքի վրա, եւ դեղորայքի հույսին մնացած հաշմանդամը հնարավորություն չուներ դրանք ձեռք բերել: Ապշել կարելի է, թե որոշ ՙիրավապահների՚ մտածողությունը ինչ աստիճանի այլասերված կարող է լինել: Ինչեւէ, զարմանքից քար կտրելով հանդերձ, այնուամենայնիվ, հույս ունենք, որ արժանի պատիժը այդ վայ-իրավապահին կտրվի, ինչպես նաեւ, որ գյումրեցիները իրենց մեջ չեն հանդուրժի այդպիսինին:
Մենք արդեն առիթ ունեցել ենք հիշատակելու լրագրող ՌՈՒԲԵՆ ԳՐՁԵԼՅԱՆԻՆ ոմն դատախազ Մանրիկյանի եւ վերջինիս ուղեկցող անձանց կողմից մոր, զավակների եւ հղի կնոջ ներկայությամբ ծեծի ենթարկելու պատմությանը: Եվ ահա պաշտոնապես ինչ է որոշվել նրա գործով. ՙՔրեական գործով Մեսրոպ Մանրիկյանի որդուն` Ալբերտ Մանրիկյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով` Ռուբեն Գրձելյանի առողջությանը դիտավորությամբ թեթեւ վնաս պատճառելու համար, իսկ լրագրող Ռուբեն Գրձելյանին նույն հոդվածով մեղադրանք է առաջադրվել Մեսրոպ Մանրիկյանի առողջությանը դիտավորությամբ թեթեւ վնաս պատճառելու համար՚: Ապշել կարելի է, տուժողին հավասարեցրել են հանցագործների հետ, իսկ Մեսրոպ Մանրիկյանը, որը վաղուց սովորություն ունի ձեռքերին ազատություն տալ, երբ քեֆը տա, այս անգամ էլ, կարծես թե, պլստում է պատասխանատվությունից: Լավ, ինչքան կարող է տեւել հանրությանը ձեռք առնելու այդ պրակտիկան:
Սեպտեմբերին ուժի մեջ է մտնելու ՊՈՂՈՍՅԱՆԻ եւ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ գործով Եվրադատարանի վճիռը, որով, որպես բարոյական վնասի փոխհատուցում, պետք է վճարվի 30 հազար եվրո: Դա հին պատմություն է. Ա. Պողոսյանը հանիրավի մեղադրվել է երեխայի բռնաբարության եւ սպանության մեջ, դատապարտվել 15 տարվա ազատազրկման, 5,5 տարի հետո, երբ իրական հանցագործը բացահայտվել է, ազատ է արձակվել ու ստացել դրամական փոխհատուցում, սակայն բարոյական փոխհատուցումը մերժվել էր` այդպիսի կատեգորիա օրենքում չլինելու պատճառով: Լավ, մի±թե այդքան դժվար էր թեկուզ դրամական փոխհատուցման շրջանակներում փաստացի իրականացնել նաեւ բարոյական բավարար փոխհատուցում` անհրաժեշտ գումարը բռնագանձելով նրա ճակատագրի հետ խաղացած քննիչներից, դատախազներից, դատավորներից... Թե չէ հաճախ հենց այդպիսի դրվագներով ճանապարհ է հարթվում, որ ինչ-ինչ եվրոպացիներ կարողանում են քթները խոթել մեր ներքին գործերի մեջ:

 

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում