ՙԺառանգություն՚ խմբակցության նախկին ղեկավար ՍՏՅՈՊԱ ՍԱՖԱՐՅԱՆԸ իր ծննդավայրից վերադարձել ու արդեն կարծես թե նախապատրաստվում է առաջադրվել թիվ 1 ընտրատարածքում:
Այս եւ իրենից ՙվառված՚ ՀԱԿ ակտիվիստի մասին, վերջինս երեկ իր ֆեյսբուքյան էջում գրել էր. ՙՉգիտեի, որ բացի ՙՉորրորդ ինքնիշխանությունից՚, իմ մասին կլյաուզաներ ու բամբասանքներ տարածում են նաեւ ՀԱԿ-ից մարդամեկը` մի երիտասարդ: Հարգանքով վերաբերվելով ՀԱԿ շատ ու շատ ակտիվիստների` երիտասարդին (Արտակ Կարապետյան) ուզում եմ զգուշացնել, որ ֆեյսբուքը որքան էլ անծայրածիր տարածք է, այնուամենայնիվ, աղբանոց չէ: Եվ եթե տղամարդկություն ունի, պարտավոր է իր իսկ կոտրված ձեռքով հերքել-ջնջել այն, ինչ հորինել է իր հիվանդ երեւակայության մեջ (գոնե մի հատ պարզի որտեղ եմ, նոր հորինի ծայրից ծայր սուտը): Եվ մի բան էլ` երջանկահիշատակ Վահեի, ինչպես եւ քաղբանտարկյալներին ծառայած ու պաշտպանած քրոջս անունը հանիր լափառոշ բերանիցդ ու մեկընդմիշտ մոռացիր: Մարդկային էս տեսակը ինչպե±ս է ծնվել մեր հասարակության մեջ: Անընդհատ մտածում ես այս հարցի շուրջ: Բայց կարծես թե փորացավ կա թիվ 1-ում իմ առաջադրվելու հետ կապված: Քիչ մնաց....՚: