ՙՙՙՙՙՙՙՙՙԿԱՐԵՎՈՐ ՀԱՐՑԵՐՈՒՄ ՇՈՈՒՆԵՐԻՑ ՊԵՏՔ Է ԶԵՐԾ ՄՆԱՆՔ՚

Արխիվ 12-16

ՙԿԱՐԵՎՈՐ ՀԱՐՑԵՐՈՒՄ ՇՈՈՒՆԵՐԻՑ ՊԵՏՔ Է ԶԵՐԾ ՄՆԱՆՔ՚



ՙՀարսնաքար՚ համալիրի շուրջ թեմաները գնալով այլ ընթացք են ստանում եւ կրքերն արդեն այլ կերպ են զարգանում: Կիրակի օրը երեկոյան 21:00-ին պետք է տեղի ունենար մոմավառություն ՙՀարսնաքարի՚ տարածքում, սակայն ինչպես հայտնի է, տեղի է ունեցել քաշքշուկ, որի արդյունքում մանդատը վայր դրած նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը քաշքշել է մոմավառության ակտիվիստներից մեկին: Ի դեպ,  միջամտել է նաեւ ոստիկանությունը: Մինչեւ ո±ւր կարող են հասնել իրադարձությունները եւ ինչի կհանգեցնի, սրանք հարցեր են, որոնց պատասխանը այսօր հուզում է հասարակությանը: Այս առումով զրուցեցինք ԱԺ փոխնախագահ եւ ՀՀԿ խոսնակ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ հետ:


-Սա քաղաքացիական շարժում է, մարդիկ այն նախաձեռնել են, կարեւորն այն է, որ քաղաքացիները անհանդուրժող են վատ եւ անբարո երեւույթների նկատմամբ, դե իսկ ոստիկանությունն էլ պետք է կատարի իր պարտավորությունները, հասարակական կարգը պահպանի: Այնուամենայնիվ, իմ կարծիքը մնում է նույնը, որ մեղավորները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ եւ ով պահանջում է արդար քննություն` ինքը ճիշտ է, սակայն այն չպետք է լինի շահարկված:
- Դուք այնուամենայնիվ ոստիկանության միջամտությունը ճի±շտ եք համարում:
- Իրավական խնդիրներին, երբեք գնահատական չեմ տալիս, եւ եթե որեւէ մեկը գտնում է, որ քաղաքացին կամ ոստիկանությունը սխալ են միջամտում, դրա համար կա դատարան: Եվ եթե այս իմաստով ես ոստիկանությանը գնահատականներ տամ, կստացվի, որ ես քաղաքական գործիչ լինելով ուրիշին խորհուրդ տալով, որ իրավական գործողություններին գնահատական չտան, իմ սկզբունքին դեպ դուրս կգամ: Այնուամենայնիվ, ցանկացած դեպքում, ոստիկանությունը պետք է կատարի իր ֆունկցիան եւ ցանկացած երկրում ազատ քաղաքացին պետք է իրավունք ունենա ազատ արտահայտվելու, որի մեջ չի մտնում որեւէ մեկին վիրավորելը: Եթե մենք ուզում ենք նորմալ երկիր, նախեւառաջ պետք է լինի նորմալ եւ օրենքը պահպանող քաղաքացի: Ժողովրդավարությունը դա ամենաթողություն չի, շատ լավ ընդունելով յուրաքանչյուր քաղաքացու բողոք արտահայտելու իրավունքը: Իմ երազած Հայաստանը այդպիսին է, որ ոստիկանը ոստիկան է, որը գործում է օրենքի սահմաններում, քաղաքացին էլ քաղաքացի է, որը ունի ազատություններ, որը պետք է իր օրենքներն ու ազատությունները պահպանի ինչ որ տրված է Սահմանադրությամբ, բայց մյուս կողմից էլ` ոստիկանը հարգի քաղաքացուն, իսկ քաղաքացին ոստիկանին:
- Արդյոք դուք ՙՀարսնաքարի՚ այս դեպքի մեջ քաղաքական շահարկում չե±ք նկատում:
- Անկախ ամեն ինչից ասում եմ, որ ցանկացած նման տիպի քաղաքական շահարկում նույնքան բարոյական չէ, որքան նմանատիպ զոռբայությամբ եւ ուժով մարդ ծեծելը: Իսկ սա առաջին դեպքը չի, եւ նման բաների նկատմամբ պետք է բոլորս անհանդուրժող լինենք: Ցանկացած քաղաքական գործիչ նմանատիպ դեպքերը ոչ պետք է շահարկի, եւ ոչ էլ արդարացնի, ու պետք է ամեն գնով պաշտպանել օրենքն ու արդարությունը: Ես ձեր թերթում արդեն ասել եմ, որ օրենքի ողջ խստությամբ պետք է պատժվեն, բայց դրա վրա դիվիդենտներ շահել, հանձնաժողովներ կազմելը արդեն այլ հարց է: Ես շատ բնական եմ համարում քաղաքացիական նախաձեռնությունները, բայց մյուս կողմից էլ ամեն բան պետք է լինի փոխադարձ  կոռեկտության սահմաններում:
- Խորհրդարանական չորս ուժեր միավորվել են եւ պահանջում են, որպեսզի արդար ու թափանցիկ քննություն անցկացվի վերը նշված դեպքի հետ կապված, ինչպես նաեւ հանդիպումներ են ուզում ունենալ քննչական խմբի հետ: Որքանո±վ եք նպատակահարմար տեսնում նման հանդիպումները:
- Ես նորմալ եմ համարում այն, որ քաղաքական ուժերը մտահոգված են վատ երեւույթների նկատմամբ, բայց եւ նորմալ չեմ համարում, որ այս կամ այն քաղաքական գործիչը ցանկանում է դիվիդենտներ շահել եւ ցանկանում է շոուներ կազմակերպել: Իսկ մենք շոուներ կազմակերպելու կողմնակից չենք, մենք խնդիրներին լուծում տալու կողմնակիցն ենք: Ի վերջո, կուսակցության խմբակցությունները ԱԺ կանոնակարգով լսումներ հրավիրելու իրավունք չունեն եւ միայն կարծիքներ կարող են առաջարկել հանձնաժողովներում, որոնք կներկայացնեն ԱԺ նախագահին: Ամեն բան պետք է լինի արդարացված ու պատճառաբանված: Կան ձերբակալվածներ, ոստիկանապետը երկու անգամ հայտարարել է, որ ամեն ինչ անելու են թափանցիկ եւ հրապարակային: Բացի այդ, կա նախաքննության ընթացքում գաղտնիության իրավունք, եթե բոլորս տեսնենք, որ ոստիկանությունը չի գործում հրապարակային ու թափանցիկ, գուցե այդ ժամանակ արդարացված լինի նման աղմուկ բարձրացնելը, այնինչ ոստիկանությունը երեք օրվա մեջ չորս անգամ հայտարարեց, որ այլ տարբերակ քան հրապարակային ու թափանցիկ քննություն, չի կարող լինել: Եվ սրա հետ կապված իրավապահ մարմինները ինֆորմացիա կտան այնքան, որքան դա չի վնասի նախաքննության շահերին: Ուստի կանխակալ մոտեցումը այս հարցին, ասելով, որ մենք պահանջում ենք սա կամ պահանջում ենք նա, թող ներեն ինձ, բայց սա ավելի նման է շոուի: Ճիշտ է, քաղաքականությունը իր մեջ որոշակի առումով շոուների տարրեր է պարունակում, բայց գոնե կարեւոր հարցերում մենք պետք է շոուներից զերծ մնանք եւ արդարացված քայլեր կատարենք: Թերացման դեպքում, բնականաբար, կարձագանքենք, բայց եթե ոստիկանությունը չի թերացել, նախաքննություն է ընթանում, գաղտնիությունը ապահովված է, մեղավորները կալանավորված են, ոստիկանապետն էլ ամեն կառավարության նիստից հետո, առաջ հայտարարում է, որ բաց ու հրապարակային է լինելու, ապա էլ ի±նչ խնդիր կա:
- Այսինքն` նկատի ունեք ջուրը չտեսած չբոբիկանա±ն:
- Այո, շատ ճիշտ նկատեցիք:

ՙՉՈՐՍ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՄԱՆԸ ԿԱՍԿԱԾՈՒՄ ԵՄ՚

- Պարոն Շարմազանով, կարծես թե ավանդույթ է ձեւավորվում խորհրդարանական չորս ուժերի միավորումը: Ի±նչ եք կարծում, նախագահական ընտրությունների ընթացքում այս միավորումը կշարունակվի±, թե± ոչ:
- Նախ նախագահական ընտրությունների ժամանակ ով, ինչպես եւ ոնց կմիավորվի, չգիտեմ, բայց ժողովուրդն արդեն միավորվել է գործող նախագահ Սերժ Սարգսյանի շուրջ, որը կասկածից վեր է եւ այն, որ նախագահ Սարգսյանը բացարձակ ֆավորիտն է, դա փաստ է, որը երեւում է նաեւ ընդդիմության տարբեր քաղաքական գործիչների հայտարարություններից: Այն որ ընդդիմությունը տարբեր կարծիքներ ու շերտեր կներկայացնի եւ կարող է նաեւ թեկնածու, դա իրենց խնդիրն է, մենք միայն ողջունում ենք ցանկացած ազատ մրցակցություն եւ պատրաստ ենք ազատ մրցակցության կանոններով առաջ շարժվել: Այն, որ նախագահ Սարգսյանին շատ ու շատ քաղաքական ուժեր դեռ կսատարեն ու կհայտարարեն դրա մասին դա եւս փաստ է, եւ կարեւոր է նաեւ այն, որ ՀՀ նախագահը ղեկավարում է շատ հզոր քաղաքական թիմ, դա պառլամենտական մեծամասնությունն է: Իսկ այն, որ այդ չորս կուսակցություններ կմիավորվեն մեկ թեկնածուով, մի քիչ կասկածում եմ, որովհետեւ առաջին դեպքը չէ, որ այդ չորս կուսակցություններից գոնե երկու-երեքը եւ գոնե հիմա տեսնում ենք, որ անխնա քննադատում են եւ փոխադարձ հրաձգություններ է գնում, եւ հատկապես այդ չորս կուսակցություններից մի մասը քննադատում է մյուսին այն հարցում, որ ընդդիմություն չեն հայտարարել, այլ հայտարարում են, որ այլընտրանք են: Իսկ մեկ այլ ուժ տեսնում է, որ գնալով իր ռեյտինգը ընկնում է օգնության է կանչում այդ այլընտրանքային ուժին, իսկ մյուսը ասում է, որ ազգային ուժերը պետք է համախմբվեն: Այսինքն` մենք տեսնում ենք, որ այդ չորս ուժերն էլ, չբացառելով մեկ-երկու կուսակցություն, կարող է իրար հետ համագործակցեն, այնուամենայնիվ, համագործակցությունը ավելի խորքային է լինում, երբ դա հանուն գաղափարի ու գաղափարական է: Նշեմ նաեւ, որ այդ չորս կուսակցությունների մեջ գաղափարական տարաձայնությունները ավելի շատ են, եւ էլ չեմ ասում այն, որ հեռանկար չեմ տեսնում, որ կհամախմբվեն մեկ քաղաքական լիդերի շուրջ: Ավելին, կարող եմ ասել, որ այդ չորս կուսակցություններից կլինեն կուսակցություններ, որոնք կսատարեն գործող նախագահին:
- Վերջերս ֆեյսբուք սոցիալական ցանցում նկատվում է որոշակի ակտիվություն, այն առումով, որ ոմանք պահանջում են ՀՀ 2-րդ նախագահի վերադարձը: Որքանո±վ եք հավանական համարում Ռ. Քոչարյանի վերադարձը:
- Յուրաքանչյուր պաշտոնաթող նախագահ ինքն է որոշում վերադառնալ քաղաքականություն, թե` ոչ: Անկախ տարբեր քաղաքական գործիչների տարբեր ծրագրերից, ՀՀԿ-ի ծրագիրը չի փոխվում, այն հստակ է, որը մենք պետք է իրականացնենք նախագահ Սարգսյանի շուրջ եւ նրա գլխավորությամբ: 2013 թվականին գնալու ենք նախագահական ընտրություններին նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի գլխավորությամբ եւ համոզված եմ, որ ժողովրդի թեկնածուն, որը կլինի Ս. Սարգսյանը, եւս մեկ անգամ կապացուցի, որ ժողովուրդը տեսնում է այն բարեփոխումների արդյունքները, որն իրականացվել է այս տարիների ընթացքում: Իսկ առաջին, երկրորդ նախագահների անձի նկատմամբ հարգանք ունեմ, քանի որ իմ երկրի նախագահներն են եղել, բայց չեմ ցանկանում մեկնաբանել իրենց խնդիրները եւ, հատկապես Ռոբերտ Քոչարյանը, եթե ունենա քաղաքական ծրագիր, դրա մասին անշուշտ կհայտարարի: Իսկ մեր քաղաքական թիմը շատ կուռ է ու համախմբված, որը ցույց տվեց պառլամենտական ընտրությունները, որ մեր հասարակությունը` խնդիրներով լի հասարակությունը, այնուամենայնիվ, իրենց խնդիրների լուծումը կապում է մեր քաղաքական թիմի եւ նրա ղեկավար Սերժ Սարգսյանի հետ:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

ՙԿԱՐԻՔ ՉԿԱ ՄՈՒԹ ՍԵՆՅԱԿՈՒՄ ԿԱՏՈՒ ՓՆՏՐԵԼ,
ԵՐԲ ԱՅԴ ԿԱՏՈՒՆ ՔՈ ՈՒՍԵՐԻՆ Է՚.
ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ` ՄԱՄԵԴՅԱՐՈՎԻՆ


Այսօր Բաքվում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ կայացած համատեղ ասուլիսին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մասնավորապես հայտարարել է. ՙԵթե հայկական զինված ուժերը դուրս բերվեն օկուպացված տարածքներից, ապա չի լինի ոչ դիպուկահարների, ոչ զինված միջադեպերի խնդիր՚: Ի պատասխան այս հայտարարության ` ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասել է.
ՙՊարոն Մամեդյարովն Ադրբեջանի ղեկավարությանը բնորոշ կերպով շարունակաբար խեղաթյուրում է իրականությունը: Իսկ իրականությունը հետեւյալն է` քանի դեռ Ադրբեջանը շարունակում է օկուպացրած պահել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության որոշ տարածքներ (Գետաշեն, Մարտունաշեն, Շահումյան), եւ պարբերաբար դիպուկահարների միջոցով կրակ բացում խաղաղ բնակիչների, այդ թվում` մանկապարտեզի ուղղությամբ, ԼՂ բանակցությունների խաղաղ կարգավորման գործընթացում լուրջ առաջընթացի բացակայության ողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը: Ոստի, կարիք չկա մութ սենյակում կատու փնտրել, երբ այդ կատուն քո ուսերին է՚:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում