ՀԱՅԱՍՏԱՆԸ` ՈՐՊԵՍ ԻՐԱՆԸ ՇՐՋԱՓԱԿԵԼՈՒ ՎԵՐՋԻՆ ՕՂԱԿ
Արխիվ 12-16ՀԱՅԱՍՏԱՆԸ` ՈՐՊԵՍ ԻՐԱՆԸ ՇՐՋԱՓԱԿԵԼՈՒ ՎԵՐՋԻՆ ՕՂԱԿ
Պարզվում է, որ գոյություն ունի մի այսպիսի կառույց` ԱՄՆ փաստաբանների հայկական կոլեգիա: Ենթադրելի է, որ դրանում ներգրավված են ամերիկահայ փաստաբանների մի խումբ: Եվ ահա պարզվում է, որ նույնիսկ այդ խումբն է մտահոգված դատապարտում Հարսնաքարի ոճրագործությունը:ՙԳՈՒՆԱՎՈՐ
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ՚ ՆՈՐ ՓՈՐՁ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ
Անշուշտ մարդկայնորեն կարելի է հասկանալ, երբ յուրաքանչյուր մեկը, լինի դա ամերիկահայ փաստաբան, թե ով, դատապարտի այնպիսի զազրելի արարք, ինչպիսին է սպանությունը: Լինի դա ռեստորան մտնել ցանկացող զինբժիշկին ջարդուփշուր անելը, թե դրա հետ գրեթե միաժամանակ Լոռիում եւ Վայոց Ձորում ամուսինների կողմից սեփական կանանց, կամ Խարբերդում` եղբոր կողմից քրոջը դանակի 20 հարվածով սպանելու փաստերը: Բայց ով ով, սակայն փաստաբանները, լինեն նրանք ամերիկահայ թե ռուսահայ, շատ ավելի մեծ չափով, քան մյուս բոլորը, խնդրին պետք է մոտենային միայն մասնագիտական տեսանկյունից: Սակայն երբ ահա ամերիկահայ փաստաբանները, հիշատակված մյուս բոլոր սպանությունները թողած մի կողմ, խոսում են միայն Հարսնաքարի մասին, ապա դա խոսում է այն մասին, որ օվկիանոսից այն կողմ որոշել են մասնագիտականի փոխարեն առաջ տանել միայն հարցի քաղաքական կողմը: Այն էլ նման տոնայնությամբ. ՙՄենք կոչ ենք անում իշխանություններին` երաշխավորել, որպեսզի հանցագործության հետ առնչություն ունեցող որեւէ մեկը բարձր չլինի օրենքից...՚: Ու հետո էլ շարունակում են. ՙՄենք վճռականորեն դատապարտում ենք բոլոր նախորդ միջադեպերը, որոնցում արհամարհվել են Հայաստանի քաղաքացիների մարդկային եւ քաղաքացիական իրավունքները: Նրանք, ովքեր արմատացել են Հայաստանի իշխանական կառույցում, չպետք է իրենց անամոթ եւ լկտիաբար պահեն, կարծես օրենքի երկար ձեռքը չի կարող հասնել իրենց...՚: Չէ°, ամերիկահայ փաստաբանները ոչ մի սխալ բան էլ չեն ասում: Պարզապես տարօրինակն այն է, որ որոշել են հետին թվով դատապարտել ՙբոլոր նախորդ միջադեպերը՚: Է¯, եթե սրտներն այդքան ցավում էր Հայաստանի քաղաքացիների արհամարհված ՙմարդկային եւ քաղաքացիական իրավունքների՚ համար, այդ ինչո±ւ նոր միայն որոշեցին խոսել այդ մասին: Եվ առհասարակ, վերջին մի քանի տարիներին ՙքաղաքացիական իրավունքներ՚ ասվածը մի տեսակ սկսել է ասոցացվել ՙգունավոր հեղափոխություններ՚ տերմինի հետ: Տեսեք` ոչ պակաս հետեւողականորեն արեւմտյան տերություններն ու նրանց կողմից աշխարհով մեկ սփռվող ՙդեմոկրատական արժեքները՚ տարբեր երկրներ են ներմուծվում հենց հանուն այդ երկրների բնակիչների ՙքաղաքացիական իրավունքների՚ համար:
Օրինակ` հանուն լիբիացիների ՙքաղաքացիական իրավունքների՚ վերցրեցին ու սիրուն ողջ երկիրը մի քանի հարյուրամյակով ետ գցեցին: Եգիպտացիների ՙքաղաքացիական իրավունքների՚ համար երկարաժամկետ կռիվը, որը բազում մարդկանց կյանքը խլեց, ավարտվեց նրանով, որ պետությունը անցավ ծայրահեղ իսլամիստների ձեռքը, որոնց, ի դեպ, ՙաֆրիկյան գարնան՚ կնքահայր ամերիկացիները դասում են ահաբեկիչների շարքը: Այն ահաբեկիչների, որոնց պատժելու համար արեւմտյան ՙդեմոկրատական արժեքները՚ ներմուծվեցին Աֆղանստան, Իրաք եւ հիմա էլ Սիրիա ու Իրան: Եվ ահա, երբ թեեւ ազգությամբ հայ, սակայն ԱՄՆ-ի քաղաքացիներ հանդիսացող սույն փաստաբանները Հարսնաքարի պատմության հետ կապված մի տեսակ ՙկոկորդիլոսի արցունքները աչքերին՚ սկսել են խոսել հայաստանցիների ՙքաղաքացիական իրավունքներից՚, ապա նման կոչերը առնվազն միամտություն կլիներ ՙգունավոր շարժումների՚ չնմանեցնել:
Ընդ որում, եթե այսքան երկար-բարակ խոսում ենք ամերիկահայ փաստաբանների այդ կոչից, ապա հասկանալի է, որ սա ընդամենը օրինակ է: Իսկ գլոբալ առումով, բավականին պարզ տեսանելի է, թե վերջին ժամանակներս Հայաստանում ՙգունավոր գործընթացները՚ ինչ արագ թափով են սրվում, ինչքան են ակտիվացել տարիներ ի վեր արեւմտյան գրանտներ լափած մեր հ/կ-ները. բառացիորեն նույն գրանտակեր դեմքերն առավոտյան պահանջում են ՙպրախոդ՚ տալ ՙգալուբոյներին՚, ցերեկը Հարսնաքարի կողքին մոմ են վառում, երեկոյան էլ կռիվ են տալիս հեռուստատեսություններում, թե այս ի±նչ բռի ժողովուրդ է այստեղ, սերիալներից բան չեն հասկանում, ուզում են արգելել, փոխանակ դրանց ընդմիջումներին ադրբեջանական ֆիլմեր ցուցադրեն: Մի խոսքով, որտեղ կա հանրային դժգոհության թեկուզեւ փոքրիկ մեկ արտացոլում, այդ նույն ոհմակը այդտեղ է, թեª դժգոհողներ ջան, եկել ենք ձեր թիկունքին կանգնելու: Մի կես ժամ անց թիկունքին կանգնելու փոխարեն արդեն փորձում են անցնել դժգոհողների գլուխ ու նրանց իրենց ցանկացած ուղղությամբ տանել: Ինչքան բուռն, աղմկալից ձեւերով, այնքան լավ...
ԻՐԱՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎեԼԻՍ
Անշուշտ ամենեւին էլ պատահական չէ, որ գրանտակերների ՙ5-րդ շարասյան՚ ՙմարտիկների՚ նման ակտիվացումն հենց այս պահին: Աստիճանաբար մոտենում է այն X ժամը, երբ պետք է արեւմտյան ՙդեմոկրատական արժեքները՚ վերջապես մտնեն Սիրիա եւ Իրան: Իսրայելն ու ԱՄՆ-ը ակտիվ կերպով Ադրբեջանը վերածում են ռազմածովային բազայի: Բանը հասել է նրան, որ արդեն խոսակցություններ են շրջանառվում, որ Իրանը պատրաստվում է առհասարակ դադարեցնել Բաքվի իր դեսպանատան գործունեությունը, ինչը ծայրահեղ թշնամության դրսեւորում է: Դրա հետ մեկտեղ` օրերս ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հայտարարությամբ հանդես եկավ Ուզբեկստանը: Իհարկե, այդ քալին գնալով այդ երկիրն իր ուրույն հաշվարկներն ունի: Սակայն արդյունքում պարզ է, որ այդպիսով բավականին բարդանում է Կենտրոնական Ասիայի միջոցով Իրան-Ռուսաստան կապը, այսինքնª որ այդ տարածաշրջանում եւս Իրանին մեկուսացնելու ակտիվ քայլեր ԱՄՆ-ը կատարում է: Իսկ այդ իրավիճակում, պարզ է, որ Իրանին ամբողջական շրջափակման մեջ առնելու համար առավել հրատապ է դառնում Հայաստանի հատվածով եւս Ռուսաստանին Իրանից կտրելու խնդիրը: Դրա տարբերակներից մեկը, ինչպես հայտնի է, Հայ-թուրքական հաշտեցման ծրագիրն է, եւ Արեւմուտքից այդ ուղղությամբ հայտարարություններ դեռ լսվում են: Մասնավորապես Եվրոպական խորհրդարանի վերջին նիստում հավանության արժանացավ ՙԵվրոպական գործընկերության՚ ծրագրի հետ կապված մեկ բանաձեւ, որտեղ անդրադարձ կար նաեւ այդ խնդրին այն առումով, որ Ղարաբաղի պատճառով փակ են Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ Հայաստանի սահմանները: Մինչդեռ դրանց բացումը ՙկօգնի նվազեցնել Հայաստանի կախումը Ռուսաստանից, նրա ֆինանսական ու կառավարական աջակցությունից, ինչն իր հերթին, կհանգեցնի միջազգային համագործակցության ուժեղացմանը եւ տնտեսական աճին՚: Նկատենք` ժողովրդավարության ջատագով Եվրոպան, մի կողմ թողած այն հարցը, թե ինչո±ւ է 21-րդ դարում Թուրքիան, հանուն այլ երկրի, շրջափակել մեկ այլ պետության, դեռ բերում, այդ շրջափակումը կապում են Ղարաբաղի հետ: Այն էլ` մի տեսակ Հայաստանին հասցեագրված կաշառքի տոնով. ՙՂարաբաղի հարցը լուծեք, բացեք սահմանները, Ռուսաստանից էլ հրաժարվեք եւ խոշոր ներդրումներ կստանաք՚: Դրա հետ մեկտեղ, Դավութօղլուն իր հերթին օրերս հերթական անգամ հայտարարեց, թե առանց Ղարաբաղի խնդրի լուծման իրենք չեն էլ մտածի Հայաստանի հետ սահմանները բացելու մասին. ՙՄիայն դրանից հետո կբացվի հայ-թուրքական սահմանը, կստեղծվի տնտեսական համագործակցություն, որը կկենդանացնի Հայաստանի տնտեսությունը՚: Այսինքն` էլի նույն կաշառքի խոստումը. տվեք Ղարաբաղը, որ թողնենք զարգանաք: Սակայն հասկանալի է, որ սա այն խնդիրն է, որտեղ կողմերից եւ ոչ մեկը չի էլ մտածում նահանջի մասին: Ուստիեւ հայ-թուրքական հաշտեցման միջոցով Հայաստանին Ռուսաստանից հեռու պահելու եւ այդ կերպ Իրանի շրջափակումն ամբողջականացնելու կիսամեռած ծրագրերն այդպես էլ չեն աշխատում: Իսկ այդ դեպքում, եթե իհարկե ԱՄՆ-ին պետք է Իրանի դեմ ունենալ հաջողության երաշխավորված պատերազմ, կարծես թե առաջնային խնդիր է դառնում մեր երկրում մի փոքրիկ ՙգունավոր հեղաշրջում՚ սարքելը: Ու, թերեւս, մինչեւ գալիք տարվա գարուն, քանի որ գրեթե արդեն ակնհայտ է, որ Իրանին հարվածելը, եթե իհարկե ԱՄՆ-ը վերջնական որոշում կայացնի այդ վտանգավոր քայլին գնալ, տեղի կունենա ԱՄՆ նախագահական ընտրություններից մի փոքր անց, այսինքն` գալիք տարվա հավանաբար գարնան սկզբներին: Նույնն է պնդում նաեւ բրիտանական ՙOpen Democracy՚ պարբերականը. ՙՄիացյալ Նահանգներն Իրանի դեմ պատերազմին պատրաստվում են շատ ավելի լուրջ, քան դա ներկայացվում է լայն հասարակությանը՚: Լրատվամիջոցը համարելով, որ Իրանին հարվածելու լավագույն ժամկետը գալիք տարվա սկիզբն է, տեղեկացնում է նաեւ, որ չնայած ԱՄՆ-ի բարձրաստիճան ղեկավարության մոտ դեռ կան տարաձայնություններ, սակայն Պենտագոնն արդեն իսկ մշակել է հարձապման բոլոր սխեմաները, այդ թվում, թե կոնկրետ որ զորամիավորումներն ինչ ուժերով ու որ հատվածներից են մասնակցելու ռազմական գործողություններին:
Փոխարենը Սիրիայի խնդիրը կարծես թե ձգտում են լուծել մինչ աշնան կեսերը: Բայց դա արդեն այլ խոսակցություն է:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ՀԱՎԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՁԵՎՎԱԾ ՊԱՏԿԵՐԸ
ԻՐԱՆԻՆ ՀԱՂԹԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ
Պատերազմում Իրանի պարտությունը որոշակի օգուտներ է խոստանում նախ երկու երկրներին: Առաջինը Ադրբեջանն է, որը կարող է որպես պարգեւատրում ստանալ ինչպես որոշակի տարածքներ Հյուսիսային Իրանից ու այդկերպ միանալ Նախիջեւանի հետ, այնպես էլ Ղարաբաղը: Մեր հարավային հարեւան Թուրքիային, Իրաքին եւ Սիրիային սպառնում է հողային կորուստներ եւ այդ տարածքների հաշվին շատ հավանական է, որ ԱՄՆ-ի հովանու տակ կձեւավորվի Մեծ Քուրդիստան պետությունը: Արդյունքում Ռուսաստանն ու Իրանը ուղղակի ցամաքային կապի որեւէ այլ տարբերակ չեն ունենա:

