ՙՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԼՈՒՐՋ ՄՏԱԾԻ՚

Արխիվ 12-16

ՙՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԼՈՒՐՋ ՄՏԱԾԻ՚

Երեկ ՍԻՄ ՙԱզդակ՚ ակումբում ՌԴ Պետդումայի փորձագետ, հայկական բանաձեւերի համահեղինակ ԿԱՐԻՆԵ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ հիմնականում խոսեց գլոբալիզացիայի խնդիրների մասին եւ մեր այն հարցին, թե արդյոք ՌԴ-ի քաղաքագետները կարող են դիրքորոշում ունենալ այն մասին , որ Ֆրանսիայի ԱԳ նախարարը Թուքիային հավաստիացրել է, որ Ֆրանսիան այլեւս չի անդրադառնա ցեղասպանության չճանաչման քրեականացմանը, այնինչ Ֆրանսիայի նորընտիր նախագահը հայտարարել է, որ ընտրվելու դեպքում անպայման կանդրադառնա այդ հարցին, տիկին Գեւորգյանն արձագանքեց. ՙԱռ այսօր ՌԴ-ի քաղաքագետները այդ հարցին չեն անդրադարձել, իսկ անդրադարձը կլինի այն ժամանակ, երբ Հայաստանը համապատասխան ակտիվություն կցուցաբերի: Իսկ Ադրբեջանը այդ հարցում ավելի ակտիվ է, մեշոկով գումարներ է ծախսում, իսկ Հայաստանը պետք է լուրջ մտածի սրա մասին՚:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ


ՙԱՎԻԱՑԻՈՆ ՇՈՒԿԱՆ՚ ԵՎ ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻ ՙՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՌԻՍԿԵՐԸ՚


Թեեւ Հայաստանում ու սփյուռքում շատերը ամպագոռգոռ հայտարարություններով են հանդես գալիս` ասելով, որ Սիրիա-Թուրքիա պատերազմի պատճառով ծանր կացության մեջ հայտնված մեր հայրենակիցներին` սիրիահայությանը, պետք է ձեռք մեկնենք, պետք է այս անենք, այն անենք..., բայց ավելի լուրջ գործողությունների դիմելու փոխարեն, անում ենք ճիշտ հակառակը:
ՙԱրմավիա՚ ավիաընկերությունը թանկացրել է Սիրայից Հայաստան չվերթի տոմսը: Մի±թե կարող է ընկերությունը առիթը որսալով` ավելի մեծ գումար վաստակել:
- Իհարկե, ո°չ,- ասում է ՙԱրմավիա՚ ավիաընկերության մամլո քարտուղար ԺԱՍՄԵՆ ՎԻԼՅԱՆՆ ու հավելում,- թանկացում չէ, ընդամենը գնի տատանում է եղել, որը պայմանավորված է եվրոյի տատանումներով ու վառելիքի թանկացմամբ: Գները սահմանում է ՙԱյատը՚, այնպես որ ՙԱրմավիան՚ այստեղ գին չի բարձրացրել: Իսկ ինչ վերաբերում է պատերազմին, ասեմ, որ աշխարհի ավիացիոն շուկան միշտ էլ պատերազմական երկրներում իր ռիսկերը գնահատում է եւ դա միջազգային նորմ է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


ՄԱՀԱՑԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՏԻԿԻՆ ՌԻՏԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՄԱՅՐԸ


Երկարատեւ ծանր հիվանդությունից հետո հուլիսի 9-ին Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում  82 տարեկան հասակում մահացել է Հայաստանի նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի մայրը` տիկին Ամալյա Դադայանը:
ՀՀ նախագահի աշխատակազմը տեղեկացնում է, որ տիկին Ամալյա Դադայանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 10-ին, ժամը 18:00-ին, ք. Ստեփանակերտ, Վ.Սարոյան 10, բն. 14 հասցեում, հուղարկավորությունից առաջ վերջին հրաժեշտը` հուլիսի 11-ին, ժամը 12:00-ին, նույն հասցեում:
ՍԻՄ նախագահությունը եւ ՙԻրավունք՚ թերթի խմբագրությունը ցավակցում են տիկին Ռիտա Սարգսյանին, հանգուցյալի բոլոր հարազատներին եւ մերձավորներին:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում