ՎԱՀՐԱՄ ՍԱՀԱԿՅԱՆԸ ԿՏՈՒԳԱՆՎԻ ԱՆՁՆԱԳԻՐԸ ՊԱՏՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Մեր առանց այն էլ ամեն ինչ ծայրահեղ ծանր ընդունող ազգին միայն գրող, հրապարակախոս Վահրամ Սահակյանի օյինբազությունն էր պակաս, որը առիթը բաց չի թողնում հանրությանը եւս մեկ անգամ հիսթերիայի հասցնելու եւ իր շուրջ սին ու ոչ օրիգինալ պատմություններ ստեղծելու համար:
Ինչեւէ, մեր օրերի չհաջողված ՙմաչոն՚` երեկ ասուլիսի ժամանակ եւս մեկ անգամ հերքելով, որ ծեծի չի ենթարկվել, այլ ընկերուհու օգնությամբ զարդանախշել է իրեն կետչուպով, հայտարարեց, թե պատռել է իր անձնագիրն ու շպրտել ԱԺ շենքի վրա: Իսկ թե ինչո±ւ է պատռել, նշեց. ՙՍխալվել եմ գուցե՚: Հերթական վահրամական օյինբազության հարցով դիմեցինք ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության աշխատակից ԱՐՄԵՆ ՄԱԼԽԱՍՅԱՆԻՆ, որպեսզի պարզենք, թե արդյոք Վ.Սահակյանը կենթարկվի± վարչական պատասխանատվության անձնագիրը պատռելու համար. - Դեռ պետք է հստակ ճշտել, թե ե±րբ է պատռել, ի±նչ է արել, որովհետեւ նա խոսել է այն ժամանակվա մասին, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն էր նախագահ: Իսկ ընդհանրապես, իհարկե, յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի նման վարմունքի համար պատասխանատվության է ենթարկվում Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի համաձայն: Ի դեպ, Վ.Սահակյանը ասուլիսի ժամանակ մեծ ոգեւորությամբ ասաց, որ ամենալավ տեղը, որ կարելի է գնալ, Արաբական Էմիրություններն են: Երեւի հրապարակախոսը հաշվի չի առել այն հանգամանքը, որ իր ստերի եւ հայհոյանքների համար, Արաբական էմիրությունում վաղուց երկար լեզուն կտրած կլինեին: