Ի հիշատակ Կրասնոդարի մարզի Կուբանի շրջանում տեղի ունեցած ջրհեղեղի պատճառով զոհվածների եւ Ուկրաինայում ռուսաստանցի ուխտավորներ տեղափոխող ավտոբուսի վթարի հետեւանքով զոհվածների, երեկ ողջ Ռուսաստանում սուգ էր հայտարարված:
Այսօրվա դրությամբ հուլիսի 7-ին տեղի ունեցած ջրհեղեղի պատճառով զոհվածների թիվը հասնում է 171-ի, որոնց թվում, ինչպես ԱԳՆ մամլո խոսնակ ՏԻԳՐԱՆ ԲԱԼԱՅԱՆՆ է նշում, կան հայեր. - Այս պահի դրությամբ զոհվածների մեջ ՀՀ քաղաքացիներ չկան, բայց կան հայեր, որոնք Ռուսաստանի քաղաքացիներ են: Երկուսի անուները հաստատված են` ամուսիններ Շահբազյան Հովհաննեսն ու Շահբազյան Լիդիան, կան եւս երկուսը, որոնց անունները դեռ չեն պարզվել: Բացի այս զոհերից, մի քանի հայեր էլ մեծ վնասներ են կրել: - Պարոն Բալայան, Դուք ՙԻրավունքի՚ հետ ունեցած զրույցում նշել էիք, որ ԱԳՆ-ն քայլեր է ձեռնարկում սիրիահայության անվտանգության գործում, իսկ ինչպե±ս կգնահատեք այն, որ ՙԱրմավիա՚ ավիաընկերությունը թանկացրել է Սիրիա-Հայաստան չվերթի ավիատոմսերի գինը: - ՙԱրմավիան՚ տնտեսավարող սուբյեկտ է, որտեղ պետական ներգրավվածություն չկա: Այս հարցին ճիշտ կլինի, որ ՙԱրմավիան՚ պատասխանի: Ինչ արած, Ռուսաստանում զոհված հայերին այլեւս չենք կարող օգնել, իսկ սիրիահայության հարցում հնարավոր լծակներն օգտագործելու փոխարեն հնարավոր բիզնեսն ենք առաջ տանում: Միթե ՙԱրմավիան՚ պետք է մարսի պատերազմից մազապուրծ փախած հայրենակիցների գրպանները դատարկելը: