ՙՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԸ ԿԱՄԱՑ-ԿԱՄԱՑ ԽԵԼԱՌՈՒՄ Է

Արխիվ 12-16

ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԸ ԿԱՄԱՑ-ԿԱՄԱՑ ԽԵԼԱՌՈՒՄ Է



Հուլիսյան այս եղանակը աննախադեպ անկայուն է, գումարած դրան` հենց այս հուլիսը արեգակնային բռնկումների ակտիվության եւ, հետեւաբար, մագնիսական փոթորիկների առումով աննախադեպ է: Եվ կատարվում են բավականին աննախադեպ բաներ: Մի կողմ թողնենք, որ սոցիալական ցանցերում ռեկորդային քանակով այնպիսի գրառումներ են հայտնվել, որ միանգամայն արժանի են հոգեբույժի ուսումնասիրության: Մի կողմ թողնենք նաեւ այն, որ անսպասելիորեն շոու-բիզնեսի որոշ ներկայացուցչուհիներ հանկարծ քնեցին-զարթնեցին ու լցվեցին անհագ ցանկությամբ կրծքաբաց լուսանկարվելու: Դրանք, այսպես ասած, մանրուքներ են, ավելի մտահոգիչ է, որ հանրային հնչողություն ունեցող հարցերում առողջ տրամաբանության մեջ չտեղավորվող երեւույթներ են ի հայտ գալիս:

ՙՄԻ ԿԱԹԻԼ ՄԵՂՐ՚-2012

Դեռ նախօրեին էր ծրագրված, որ ռազմաբժշկական ծառայության մայոր Վահե Ավետյանի մահվան յոթօրյակին ՙՀարսնաքարի՚ մոտ կրկին մոմավառություն է լինելու: Սակայն ոմանց, մեղմ ասած, ոչ խելամիտ պահվածքի, մյուսների էլ դիտավորյալ հրահրման հետեւանքով դա վերածվեց բավականին խոշոր բախումների ոստիկանության հետ ինչպես ՙՀարսնաքարի՚ մոտ, այնպես էլ` Ռուբեն Հայրապետյանի տնից ոչ հեռու:
Համառոտակի` հերթականությամբ, թե ինչ է տեղի ունեցել: Չգիտես ինչու` ոչ ոք չէր հուշել Ռուբեն Հայրապետյանին, ինքն էլ չէր ՙֆայմել՚, որ մոմավառության օրով իր ներկայությունը ՙՀարսնաքարում՚ հաստատ գրգռիչ կլինի բազմության համար: Եվ դա դեռ քիչ է, տեղի է ունենում կարճ զրույց Ռուբեն Հայրապետյանի եւ հելսինկյան տեսակի ՙիրավապաշտպան-դիտորդ՚ Արման Վեզիրյանի միջեւ, որն ավարտվում է հարվածով, որից վերջինս տապալվում է գետնին: Մնացյալը, այդ թվում` եւ բազմության ու կարմիր բերետավորների բավականին ուժեղ ծեծկռտուքը սկզբում` հենց տեղում, իսկ այնուհետ` Ռուբեն Հայրապետյանի տնից ոչ հեռու, արդեն սկզբնական կայծի միանգամայն սպասելի հետեւանքն էր: Ու դեռ կարելի է արձանագրել, որ գոնե առանց ծանր հետեւանքների այդ ամենը եղավ:
Ինչ եղավ դրանից հետո` Ռուբեն Հայրապետյանը, ըստ որոշ լրատվամիջոցների, զանգահարել եւ ներողություն է խնդրել Արման Վեզիրյանից, ինչի արդյունքում վերջինս ոստիկանություն չի դիմել, ոստիկանությունն էլ հաղորդել է, որ սկսում է ծառայողական քննություն` պարզելու համար, թե ինչքանով են իրականությանը համապատասխանում տեղեկությունները, որ ոստիկանությունը շատ բռի է գործել: Այսինքն` ստացվում է, որ շատերը սկզբում գործում են, նոր միայն մտածում:Իսկ որն է օբյեկտիվ պատկերը: ՙՀարսնաքարի՚ ողբերգությունը դարձավ դրդապատճառ, որպեսզի բռնկվի միանգամայն առողջ ուղղվածություն ունեցող հանրային շարժում` ընդդեմ օլիգարխիայի: Բնականաբար, ցանկացած հանրային շարժմանը կողքից ՙշիթիլ՚ են լինում տարատեսակ փրփուրային կադրեր` քաղաքական ուժեր եւ գործիչներ, որ ձգտում են միավորներ վաստակել, տարբեր տեսակի գրանտածիծ խառախուռա, գումարած` նաեւ առաջադրանք կատարող պարապած սադրիչներ, որոնց նպատակն է ամեն կերպ հրահրել բախումներ, շիկացնել մթնոլորտը, որպեսզի վերջապես հաջողվի ՙնարնջագույն՚ հեղաշրջման ծրագիրը զրոյական կետից շարժել: Դե պարզ է, որ դրանք կատարում են ինչպես ներսի ՙնարնջագույն՚ ուժերի, այնպես էլ արտաքին հայտնի, թե որ աշխարհաքաղաքական պատվիրատուների առաջադրանքը: Գումարած դրան` դժգոհության համար պարարտ հող է ստեղծում եւ այն, որ գյուղատնտեսությունում բավականին լարված իրավիճակում է ստեղծվել, որը ինչքանով է օբյեկտիվ պատճառներով պայմանավորված, իսկ որքանով չինովնիկական ապաշնորհությամբ, լրիվ այլ խնդիր է:
Ինչ պետք է այդ պայմաններում աներ իշխանությունը: Բնականաբար, ՙնարնջագույն՚ հրահրիչ քարոզչությանը հակադրեր բավականաչափ արդյունավետ հակաքարոզչություն (ինչի հնարավորությունը միանգամայն կար), ձգտեր հենվել հանրային շարժման առողջ ալիքի վրա համապատասխան բարեփոխումներն ավելի համարձակ առաջ տանելու համար, սադրիչներն էլ հնարավորինս չեզոքացնել: Սակայն ոչ մի խելքը գլխին քարոզչություն չարվեց, չարվեց նաեւ ոչինչ, որ հրահրիչ իրավիճակներ չառաջանան, փոխարենը թիվ 1 դերակատարությունը տրվեց ոստիկանական մահակին: Հա, հասկացանք, որ մեր ոստիկանները ընտիր ձեւով հայհոյել գիտեն, ու լավ էլ հմուտ են մարդկանց հետ կոպիտ վարվելու հարցում: Բայց արդյոք դա նպաստեց իրավիճակի լիցքաթափմանը եւ արգելակեց տարբեր սաքունց-մաքունցների հիսթերիկ քարոզչությունը: Դեռ բարեբախտություն էր, որ մոմավառության ակցիայի եկած բազմությունը բաղկացած էր ոչ թե դասական բողոքավոր ընտրազանգվածից, որը չպահանջված է մնացել ՀԱԿ-ի ապաշնորհ հանրահավաքներից հետո, այլ հիմնականում գիտակից մարդկանցից, ում տվյալ դեպքում հետաքրքրում էր Վահե Ավետյանի հիշատակը հարգելը եւ օլիգարխիային սանձելը, այլ ոչ թե ՙավազակապետության կազմաքանդումները՚ եւ ՙիշխանափոխությունները՚:

ՙՆԱՐՆՋԱԳՈՒՅՆ՚ ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ԽԱՂԵՐ

Կարելի է ասել, որ ՙՀարսնաքարի՚ հետեւանքով ի հայտ եկած դժգոհությունը ՙկոնսերվացվեց՚ եւ, բարեբախտաբար, չհանգեցրեց ինչ-ինչ թեժ շարունակության: Սակայն դա չի նշանակում, որ հարցն օրակարգից դուրս է, եւ, բնականաբար, արդեն սեպտեմբերի կողմերը, երբ արձակուրդից կվերադառնան ինչպես քաղաքական ուժերը, այնպես էլ` խորհրդարանն ու գործադիրը, արդեն նախագահական ընտրություններին ընդառաջ որոշակի նոր զարգացումներ կլինեն:
Իսկ ՙնարնջագույն՚ ճամբարի որոշակի նախապատրաստություն արդեն կա: Զոռով-շառով ՀԱԿ-ը գումարեց քաղխորհրդի նիստ, ուր քննարկման առարկա էին ՏԻՄ ընտրությունները, ու որոշվեց աջակցել այդ ընտրություններում ԲՀԿ թեկնածուներին: Ճիշտ է, ԲՀԿ-ն առայժմ չշտապեց որոշակիացնել, թե արդյոք նույն ՀԱԿ-ի թեկնածուներին է պաշտպանելու, թե` ոչ, բայց ակնհայտ է ԱԺ ընտրություններից առաջ սարքած ՙնարնջագույն՚, այսպես կոչված, ՙմիասնական շտաբի՚ վերակենդանացման ձգտումը: Այս անգամ ասպարեզ է նետված բոլոր չորս ոչ կոալիցիոն ուժերի` նախագահական ընտրություններին միասնական թեկնածուով մասնակցելու գաղափարը: Գումարած դրան` այդ չորս ուժերի ՙհամախմբումը՚ ՙՀարսնաքարի՚ ողբերգության հարցի շուրջ: Ասպարեզ նետվեց այն գաղափարը, որ հրավիրվի ԱԺ արտահերթ նստաշրջան խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու համար, բայց ոչ ոք այդպես էլ լրջորեն չմտածեց 44 ստորագրություն հավաքելու մասին: Փոխարենը 4 խմբակցությունով դիմել են ԱԺ նախագահին, որպեսզի վերջինս դիմի իրավապահ մարմիններին քննության նկատմամբ պատշաճ հսկողություն իրականացնելու համար: Բայց այդտեղ մի ուշագրավ պահ կա. այդպիսի գործընթացում ԱԺ նախագահը ունի նույնքան լիազորություններ, որքան պատգամավորներից ցանկացածը, ու այդտեղ առկա է կա°մ գործունեության իմիտացիա, կա°մ ցանկություն` ԱԺ նախագահին ներքաշելու այդ գործընթացի մեջ, կա°մ երկուսը միաժամանակ:
Ինչ վերաբերում է միասնական թեկնածուի գործին, ապա դա թերեւս ամենից դժվար գլուխ եկողն է: Օսկանյանի պիտանիությունն այդ գործին էապես նվազել է եւ գնալով, կարծես թե, էլ ավելի է նվազում, ՙԺառանգության՚ եւ ՙԱզատ դեմոկրատների՚ ներկայացուցիչները որպես թեկնածու ուզում են տեսնել Րաֆֆի Հովհաննիսյանին (թեեւ վերջինս ՙԿովկասյան գերուհու՚ տարբերակով փորձում է դիմադրել) ու լսել չեն ուզում ԼՏՊ-ի անունը, ՀՀՇ-ում էլ մեծ վերապահումներով են վերաբերվում նույն Րաֆֆի Հովհաննիսյանին: Գումարած դրան` նույն այդ ճամբարին հարված հասցրեց Դավիթ Շահնազարյանը, արդեն պաշտոնապես հեռանալով ՀԱԿ-ից եւ շրջանառության մեջ դնելով ՙոչ լեգիտիմ ընդդիմության՚ կատերգորիան: Դե ինչ, քոչարյանական քարոզչամեքենան անհապաղ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Նիկոլ Փաշինյանի կողքին նաեւ Շահնազարյանին գրանցեց ՙԲաղրամյան 26-ի հաճախորդների՚ շարքերը, բայց հո այդ պիտակավորումներից ՀԱԿ-ի գործերն ավելի լավ չեն գնա...
Չնայած` ե°ւ ԼՏՊ-ի, ե°ւ Քոչարյանի կողմնակիցների սրտերի բալասան կարելի է համարել ՀՅԴ-ի գերագույն ժողովը, որը երկնեց կատարյալ ՙնարնջագույն՚ բանաձեւ ինչ-որ ՙամբողջական իշխանափոխությունների՚ մասին: Կարելի է ենթադրել, որ այդպիսի ուղղվածություն ապահովելու մեջ վճռորոշ դերակատարություն են ունեցել ՙԱմերիկայեն եկած ընկերները՚, հավանաբար` ակնարկելով, որ հակառակ դեպքում ամբողջովին կկտրեն ֆինանսավորումը:
Դե ինչ, հուսանք, որ, այնուամենայնիվ, արեգակնային բռնկումներից ի հայտ եկող ազդեցությունները չեն հանգեցնի խելառելու էպիդեմիայի եւ տարատեսակ միջադեպերը կսահմանափակվեն շոու-բիզնեսով եւ ֆեյսբուք-մեյսբուքներով:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում