Հունիսի 3-ին ՙՄեկ ազգ՚ դաշինքի երիտթեւի անդամ Կարապետ Թումանյանը Աջափնյակ եւ Դավիթաշեն ընդհանուր իրավասության դատարան հայց է ներկայացրել ընդդեմ ֆեյսբուքյան կայքում առկա ՙԱնտի մեկ ազգ՚ էջի գլխավոր ադմինիստրատոր սատանիստ Բայանդուր Պողոսյանի:
Հայցի բովանդակությունն իմանալու համար դիմեցինք ՙՄեկ ազգ՚ դաշինքի համանախագահ ԳՈՌ ԹԱՄԱԶՅԱՆԻՆ, ով մասնավորապես նշեց. -Ըստ էության, առաջին դատական վճիռը, որը կայացվեց ՙՄեկ ազգ՚ դաշինքի մասով, հենց Կարապետ Թումանյանն էր հանդիսանում տվյալ մեկնաբանությունների հեղինակը ընդդեմ սատանիստ Բայանդուր Պողոսյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի երիտթեւի պատասխանատու Դանիել Իոնիսյանի: Իսկ այդ վիրավորական արտահայտությունները Կարապետ Թումանյանը այն հողի վրա էր իրեն թույլ տվել, ու նկատել էր, որ ՙԱնտի մեկ ազգ՚ էջը լի է վիրավորանքներով, մարդկային արժանապատվությունը վիրավորող, զրպարտող արտահայտություններով, ինչպես իմ մասով, այնպես էլ ՙՄեկ ազգ՚ դաշինքի հասարակական գործունեության: Վերջինս համարել է, որ իր եւ ՙՄեկ ազգ՚ դաշինքի պարտքն է, որ նման էջերը առհասարակ լիդվիդացվեն համացանցից, որոնք ուղղորդվում են զրպարտիչների միջոցով եւ հաճախ նաեւ քաղաքական միտումով: Այսինքն` քաղաքական հաշվեհարդար տեսնելու միջոց են: Իսկ մենք ազգանվեր ճակատում ունենք մեր համեստ ներդրումը. հակաաղանդավորական ճակատում, ՙազատ՚ բարքերի դեմ, կոսմոպոլիտ արեւմտամետ քաղաքական ուժերի դեմ: Կարծում եմ, որ այն գործունեությունը, որ մենք ենք ծավալում, մեր ազգի եւ մեր պետության շահերից է բխում: Եթե գտնվում են ուժեր, որ մեզ ոչ թե քննադատում են, այլ զրպարտում ու վարկաբեկում, դա մեկ բան է փաստում. որ նրանց անհանգստացնում է մեր ազգանվեր գործունեությունը: Այսինքն` ՙԱնտի մեկ ազգ՚ էջի գործունեությունը, ուղղված ՙՄեկ ազգ՚-ի դեմ` պայմանավորված է միանշանակ քաղաքական միտումով: Ուստի զարմանալի չէ, որ հայցվորներից էին ՙԺառանգության՚ համակիր Դանիել Իոնիսյանը, սատանիստ Բայանդուր Պողոսյանը, որ մեր ինֆորմացիայով Ավան թաղամասում վերջին ԱԺ ընտրությունների ժամանակ եղել է ՙԺառանգություն՚ կուսակցության վստահված անձը, մենք նաեւ պարզեցինք, որ երրորդ անձը` Հասմիկ Սիմոնյանը եւս ՙԺառանգություն՚ կուսակցության ակտիվիստներից է: Մի խոսքով, մենք հասնելու ենք նրան, որ ՙԱնտի մեկ ազգ՚ էջը, որը հակասում է մարդու իրավունքների սկզբունքին եւ լի է զրպարտություններով եւ վիրավորանքներով, ընդմիշտ լուծարվի, եւ դա դառնա նախադեպ նման զրպարտիչ էջերի համար: Միեւնույն ժամանակ, հասնելու ենք նրան, որ ՙԱնտի մեկ ազգ՚ էջը սատանիստ Բայանդուր Պողոսյանի գլխավորությամբ, հրապարակայնորեն ներողություն խնդրեն առաջինը` Հայ Առաքելական եկեղեցուց, ապա նաեւ` ՙՄեկ ազգ՚ դաշինքից: