ՙՙՙՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐՋԵՐՆ ԷԼ ԵՆ ՙԲԵՍՊՐԵԴԵԼ՚

Արխիվ 12-16

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐՋԵՐՆ ԷԼ ԵՆ ՙԲԵՍՊՐԵԴԵԼ՚

Վայոց Ձորի Ելփին գյուղի բնակիչներն, արդեն մի քանի տարի է, գիշերներն անընդհատ վախի ու հուզմունքի մեջ են լուսացնում: Այդ վախը ավելի է սաստկանում հունիսից մինչեւ օգոստոս ընկած ժամանակահատվածը: Պատճառը արջերն են, որոնք գրեթե ամեն գիշեր այցելում են գյուղ:
Ինչպես տեղացիներն են նշում. ՙԱրջերն ու իրենց քոթոթները դարձել են մեր գյուղի գիշերային անկոչ հյուրերը՚: Նրանք կոտրում են ծառերը, հոշոտում ընտանի կենդանիներին, ջարդում նկուղների դռները, հափշտակում մեղվաբները: Արջերիª գյուղին հասցրած վնասների մասին ավելի ստույգ տեղեկատվություն ստանալու նպատակով զրուցեցինք տեղի գյուղապետարանի աշխատակազմի ղեկավար ԺՈՐԱ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ հետ, ով, մասնավորապես, նշեց.
- Արջերն արդեն մի քանի տարի դարձել են համար մեկ խնդիրը գյուղում: Նրանք գյուղի վրա հարձակվում են գիշերային ժամերին, այն էլª ոչ մեկ կամ երկու տեղերից. ամբողջ գյուղը փակում են: Վերջին անգամ հարձակվել են երկու օր առաջ, որի հետեւանքով գյուղի բնակիչների մեծ մասին հասցվեց ահագին վնաս: Էդ անխիղճները գետնին էին հավասարեցրել բալի, կեռասի հսկայական ծառեր, հոշոտել էին շուրջ 7 գլուխ ոչխար, մի այդքանին էլª վիրավորել: Մեղուներին էին վնաս  տվել, ահագին ծիրանենիներ են ոչնչացրել, երկու հորթ են կերել, արտերի մասին էլ չեմ ասում: Ու այդ հարձակումներն անընդհատ շարունակվում են:
Ինչքան էլ դիմել ենք արտակարգ իրավիճակների, բնապահպանության նախարարություններ, մարզի գյուղվարչությանը, մեկ է` օգուտ չունենք: Ասում ենª ձեր սեփականությունն է, դուք էլ պաշտպանեքª ինչ գնով ուզում եք: Բնակիչներն էլ, եթե նույնիսկ օրինական հրացան էլ ունեն, վախենում են դուրս գան արջի դեմ, կրակեն: Այդ հարցում գյուղացիներն անպաշտպան են: Արջերն էլ արդեն սովորել ենª մեղվաընտանիքներից մեղր տանեն, գյուղացու բերքն ու բարիքը վայելեն: Մեզ էլ ճիշտ հասկացեք, այնքան բերք ու բարիքի վնասի համար չենք անհանգստանում, ինչքան բնակիչների անվտանգության: Այսքան ասում-խոսում ենք, բայց ոչ մեկից ոչ մի օգնություն չենք ստանում, իսկ համապատասխան օգնություն ցույց տվող մարմիններն էլ համառորեն լռում են:
Խոսեցինք նաեւ այն ընտանիքների հետ, որոնք ակամայից դարձել են արջերի հասցրած վնասների զոհը:
-Է¯, ո±րն ասեմ: Ոնց որ անտեր գյուղում ապրենք: Արջը մտել է գյուղ, գոմի դուռը ջարդել է, երկու հորթին խեղդամահ արել: Հետո իր համար հանգիստ մտել է ցորենի արտերը եւ ոտնատակ արել ամբողջ տարվա տանջանքը, մեր նախատեսած ձմեռվա պահուստը:
Իսկ մեկ ուրիշըª Քաջիկը, պատմեց.
- Մտել են ամբողջ բաղ ու բաղչեն իրար խառնել ու գնացել: Պատմելու, ասելու բան չի, որ ասեմ: Ամբողջ տարին դառը քրտինք ենք թափում, որ արջը մի րոպեում գա վատնի ու գնա:
Վոլոդյան էլ այսպես նկարագրեց արջի ՙքաջագործությունները՚.
- Էդ արջերը էն են անում, որ ոչ մեկը չի կարող անել: Դարձել են էն ժողովուրդը, ոնց են ասումª ՙբեսպրեդել՚ կենդանիները: Դրանց դեմ ոչ մեկս չենք կարում: Գիշերը մտել ենª քանի գլուխ ոչխար սաղ-սաղ մորթել, կերել ու գնացել:
Փորձեցինք կապվել  ԱԻՆ ծառայություն, որտեղից մեզ պատասխանեցին.
- Ոստիկանությանը եւ տեղի մարզպետարանին տեղյակ է պահվել: Մենք էլ մեր կողմից ամեն ինչ անում ենք, որպեսզի կանխվի արջերի մուտքը գյուղ:

Պատրաստեց  ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում