ՙՙՙԵՎ ԻՆՉՈՒ ԿՅԱՆՔՈՎ ԼԵՑՈՒՆ, ԺՊՏԵՐԵՍԻԿ ԱՂՋԻԿԸ ԴԻՄԵՑ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ

Արխիվ 12-16

ԵՎ ԻՆՉՈՒ ԿՅԱՆՔՈՎ ԼԵՑՈՒՆ, ԺՊՏԵՐԵՍԻԿ ԱՂՋԻԿԸ ԴԻՄԵՑ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ



Մեր օրերում ակնհայտորեն շատացել են ինքնասպանություն գուժող լուրերը: Գրեթե ամեն օր կարդում ենք` ՙերիտասարդ աղջիկը ցած է նետվել կամրջից եւ…՚, ՙհայր ու տղա իրենց տանը կախվել են…՚, ՙմահվան պատճառն ինքնասպանությունն է…՚:  Եվ շատ ավելի մտահոգիչ է, որ գնալով ավելի ու ավելի շատ են արձանագրվում անչափահասների ինքնասպանության  փաստեր:
Բազմաթիվ սոցիալական, հոգեբանական, բժշկական, պատմական հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ ինքնասպանության հիմքում ընկած է անելանելիության զգացումն ու հուսալքությունը: Անգամ այն դեպքերում, երբ որպես ինքնասպանության պատճառª արձանագրվում են տարբեր հանգամանքներ, օրինակ` անպատասխան սերը, բողոքը որեւէ երեւույթի դեմ, միեւնույն է, հիմնական պատճառը անելանելիությունն ու անհուսության գիտակցումն է, երբ թվում էª ստեղծված իրավիճակից դուրս գալու որեւէ հույս չկա… Բայց ինչը կարող էր 14-ամյա դեռահասին հասցնել ինքնասպանությանª անհասկանալի է շատերիս համար:
Արդեն առիթ ունեցել ենք ներկայացնել ամենաթարմ փաստը եւս. հուլիսի 3-ին, ժամը 12-ի սահմաններում Էրեբունի փողոցի 14 հարկանի թիվ 21 շենքի մուտքի մոտ աղջկա դիակ էր հայտնաբերվել: Հետագայում պարզվել է, որ աղջիկը Էրեբունի վարչական շրջանի Դիմիտրովի 78 շենքի բնակչուհի է եղել:
Նախնական տվյալներով հայտնի էր միայն բուն` դիակի հայտնաբերման փաստը, իսկ մանկահասակ աղջկա մահվան պատճառների մասին խոսակցությունները հակասական էին: Ուստիեւ մեր նախորդ հրապարակման մեջ ձեռնպահ էինք մնացել եղած լուրերը ներկայացնելուց` հաշվի առնելով, որ խոսքը գործնականում երեխայի մասին է: Եվ ահա դեպքից մեկ օր անց Ոստիկանությունն արդեն պաշտոնապես հաստատեց, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով, եւ, որ կատարվում է դատաբժշկական փորձաքննություն:
Նախկինում եղած խոսակցություններն էլ հենց այդ ուղղությամբ էին, որ աղջիկն ինքնասպանության է դիմել սիրո հողի վրա: Ըստ նույն լուրերի` դեպքից առաջ աղջիկը նույնիսկ հեռախոսազրույց է ունեցել ընկերոջ հետ, հայտնել նրան իր նպատակի մասին: Սա վարկածներից մեկն է: Մեկ այլ վարկածով գույներն իրականում շատ ավելի մռայլ են եւ կարող են լուրջ քրեական հետապնդումներ առաջացնել: Ուստիեւ կրկին հաշվի առնելով, որ խոսքն անչափահասի մասին է, կրկին զերծ մնանք այն ներկայացնելուց` սպասելով դիահերձման պաշտոնական եզրակացությանը:
Մինչ այդ մենք զրուցեցինք հարեւանների հետ:
- Ջուլին շատ կենսուրախ, կյանքով լեցուն, ժպտերեսիկ աղջնակ էր: Մեր հիշողություններում նա միշտ այդպիսին կմնա` ժիր ու կայտառ: Ապշած ենք, որ նա նման քայլի է գնացել:   

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում