ՙԱՆՓՈՐՁԱՆՔ ՏԵՂ ՀԱՍՆԵՆՔ, ԱՆՓՈՐՁԱՆՔ ԴՈՒՐՍ ԳԱՆՔ ՄՐՑԱՀԱՐԹԱԿ՚

Արխիվ 12-16

ՙԱՆՓՈՐՁԱՆՔ ՏԵՂ ՀԱՍՆԵՆՔ,
ԱՆՓՈՐՁԱՆՔ ԴՈՒՐՍ ԳԱՆՔ ՄՐՑԱՀԱՐԹԱԿ՚



Հուլիսի 27-ին Լոնդոնում մեկնարկում են ամառային Օլիմպիական խաղերը, որին կմասնակցեն նաեւ հայ մարզիկ-մարզուհիները: ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը հրապարակել է այն մարզիկների անունները, ովքեր ներկայացնելու են Հայաստանը համաշխարհային այդ գլխավոր մարզահանդեսում:
Ըմբշամարտ` ազատ ոճ` Միհրան Ջաբուրյան (55 կգ), Դավիթ Սաֆարյան (66 կգ), Հաջիմուրադ Նուրմուհամեդով (84 կգ), հունահռոմեական ոճ` Հովհաննես Վարդերեսյան (66 կգ), Արսեն Ջուլֆալակյան (74 կգ), Արթուր Ալեքսանյան (96 կգ), Յուրի Պատրիկեեւ (120կգ):  
Ձյուդո` Հովհաննես Դավթյան (60 կգ), Արմեն Նազարյան (66 կգ):
Լող` Միքայել Քոլոյան, Անահիտ Բարսեղյան:
Հրաձգություն` Նորայր Բախտամյան:  
Բռնցքամարտ` Անդրանիկ Հակոբյան (75 կգ):
Մարմնամարզություն` Արթուր Դավթյան:
Թաեքվանդո` Արման Երեմյան (80 կգ):
Աթլետիկա` Մելիք Ջանոյան, Քրիստինե Հարությունյան, Վարդան Փահլեւանյան, Արսեն Սարգսյան:
Հնարավոր է նաեւ, որ նշված մարզիկների շարքը համալրեն եւս երկու աթլետներ: Նախատեսված է վազորդուհի Ամալյա Շառոյանի մասնակցությունը Սանկտ Պետերբուրգում կայանալիք միջազգային մրցաշարում եւ ՌԴ բաց առաջնությունում, իսկ գյումրեցի Սեւակ Եղիկյանը ուղեգրի համար պայքարեց Իսպանիայում հուլիսի  5-ին կայացած  մարաթոնյան վազքում: Ընդհանրապես աթլետների վարկանիշային մրցումները իրար կհաջորդեն մինչեւ հուլիսի 18-ը:
Հայտնի է նաեւ Հայաստանի` Լոնդոնի 2012 թվականի Օլիմպիական խաղերին մասնակցող ծանրամարտի հավաքականի կազմը: Կարեւոր ստուգատեսին կմասնակցեն Առաքել Միրզոյանը (69 կգ), Տիգրան Գ. Մարտիրոսյանը (77 կգ), Արա Խաչատրյանը (85 կգ) եւ  Նորայր Վարդանյանը (94 կգ), պահեստային կլինի Վանիկ Ավետիսյանը (69 կգ), իսկ կանանց մրցաշարին կմասնակցեն Մելինե Դալուզյանը (69 կգ) եւ Հռիփսիմե Խուրշուդյանը (+75 կգ), պահեստային կլինի Իզաբելլա Յայլյանը (56 կգ):
Մենք ցանկացանք տեղեկանալ, թե ինչպես է նախապատրաստվում այդ կարեւորագույն ստուգատեսին մեր հավաքականը ու նախ զրուցեցինք ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ ԱՐՏԱՇԵՍ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ հետ:
- Ինչպե±ս է ընթանում կանանց հավաքականի նախապատրաստական փուլը, որտե±ղ եք հավաք անցկացնում:
- Մենք հիմա գտնվում ենք Ծաղկաձորի մարզաբազայում, հավաքներ ենք անցկացնելու մինչեւ հուլիսի 4-ը (հարցազրույցը կայացել է ավելի վաղ.- Ռ. Թ.), հուլիսի 4-ին վերադառնալու ենք տուն, իսկ արդեն հուլիսի 7-ից մեկնելու ենք Ռուսաստանի Դաշնություն` Պոդոլսկ, որտեղ ուսումնամարզական հավաքներ կանցկացնենք մինչեւ հուլիսի 25-ը: Հուլիսի 25-ին արդեն այնտեղից միանգամից Լոնդոն ենք գնալու:
- Իսկ ե±րբ են աղջիկները հանդես գալու:
- Մելինե Դալուզյանը ելույթ կունենա օգոստոսի 1-ին` ժամը 13-ն անց 30 րոպեին, նույն օրը` ժամը 17-ին ելույթ կունենան նաեւ Տիգրան Մարտիրոսյանն ու Առաքել Միրզոյանը:
- Իսկ Հռիփսիմե Խուրշուդյանը ո±ր քաշային կարգում հանդես կգա:
- Հռիփսիմեն հանդես է գալու +75 կգ քաշային կարգում` ծանր քաշում, օգոստոսի 6-ին:
- Երկուսն էլ վնասվածքներ ունեին, ամբողջովին ապաքինվե±լ են: Ընդ որում, Հռիփսիմեի վնասվածքը մի քիչ ավելի ծանր էր:
- Երկուսն էլ ամբողջովին ապաքինվել են, շատ լավ են: Շնորհակալություն մեր օլիմպիական կոմիտեին, որ ժամանակին Մոսկվայում արվեց վիրահատություն, ոչ մի բան չխնայեցին, հիմա էլ ամեն ինչ նորմալ է, Հռիփսիմեն բարձրացնում է այն նույն կիլոգրամները, որը միշտ էլ արել է, այսինքն` լավագույն մարզավիճակում է:
- Ի±նչ ակնկալիք ունեք, ուսումնասիրե±լ եք մեր աղջիկների մրցակցուհիների արդյունքները:
- Կարեւորը` անփորձանք տեղ հասնենք, անփորձանք դուրս գանք մրցահարթակ, ու, եթե այնտեղ Հռիփսիմեն եւ Մելինեն իրենց հնարավորությունները մինչեւ վերջ օգտագործեն, իմ կարծիքով, լավ կլինի. երկուսն էլ մեդալ կնվաճեն: Իհարկե, կրկնում եմ, դա` այն դեպքում, եթե կարողանան անել այն, ինչի ի վիճակի են, որեւէ խանգարող հանգամանք չլինի:
- Իսկ աղջիկների տրամադրությունը ե°ւ մարզական, ե°ւ, այսպես ասած, աղջկական առումներով նորմա±լ է:
- Լավ է, լավ է, ամեն ինչ նորմալ է, երբեւիցե այսպես լավ չի եղել, իրենք քաջ գիտակցում են ե°ւ պատասխանատվությունը, ե°ւ մրցումների կարեւորությունը: Մի խոսքով` շատ բարձր տրամադրությամբ պատրաստվում ենք Օլիմպիական խաղերին:

Ռ. ԹԱԹՈՅԱՆ
Հ.Գ.
Ծանրամարտի կանանց հավաքականի գլխավոր մարզչի հետ հարցազրույցի շարունակությունը, ինչպես նաեւ Հռիփսիմե Խուրշուդյանի հետ հարցազրույցը կարդացեք կանանց ՙԶարուհի՚ հանդեսի հուլիսյան համարում:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում