ԵՐԲ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԹՈՂՏՎՈՒԹՅԱՄԲ Է ԱՆՊԱՐԿԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՐՈԶՎՈՒՄ

Արխիվ 12-16

ԵՐԲ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԹՈՂՏՎՈՒԹՅԱՄԲ Է ԱՆՊԱՐԿԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՐՈԶՎՈՒՄ

Այն, որ արեւմտյան հովերի ազդեցության տակ ամեն մի այլանդակություն կամաց-կամաց մուտք գործեց Հայաստան, նորություն չէ: Բացի այդ, կարծես թե մի տեսակ արդեն սկսում է սովորական էլ դառնալ, որ ՙդեմոկրատիայի՚ այդ պտուղները ներկայացվում են հնարավորինս հրապարակայնորեն: Հասկանալի է, իմաստն էլ հենց դրանում է, պետք է ամեն ինչ հրապարակային արվի, որ հասարակության աչքին գնալով սովորական, ընդունելի դառնա: Այն աստիճան, որ հակառակի մասին խոսելն արդեն սկսվի դիտվել հետամնացության չափանիշ...
Լուսանկարում պատկերված այս ավտոբուսը իր գովազդային նկարով թերեւս արդեն սովորական բան է մեզ մոտ համարվում: Դե ի±նչ մի արտառոց բան է, կանացի ներքնաշորերի ամենասովորական մի գովազդ, մի սովորական գեղեցկուհի ցույց է տալիս, թե կանայք այսինչ-այսինչ խանութից կարող են նման ներքնաշորեր ձեռք բերել: Մի խոսքով, գովազդ, որ կարելի է տեսնել մայրաքաղաքի բազում այլ հատվածներում եւս, ասենք, խանութների պատերին եւ նույնիսկ հեռուստատեսությամբ: Ամբողջ հարցը նրանում է, թե ավտոբուսին պատկերված այդ գեղեցկուհին արդյոք նաեւ, ասենք, երեխաների համա±ր է զուտ ներքնաշորերի գովազդ, թե± ցանկացած դեռահաս նայելով այդ նկարը կսկսի մտածել ոչ թե ներքնաշորերի լավ ու վատ լինելուց, այլ այդ կնոջ բարեմասնությունների մասին:
Իհարկե, հիմա կասեն, թե այդ նկարը մի ինչ արտառոց բան է: Մեր դեռահասներն էլ առավոտից-գիշեր ինտերնետներում են ու այնտեղ այդպիսի նկար չէ որ կարող են տեսնել: Միգուցե, չենք վիճում: Բայց այստեղ առաջ է գալիս այն գերհարցը, թե ոչ միայն այս ավտոբուսի ու ինտերնետային կեղտի, այլ նաեւ մյուս բոլոր ՙդեմոկրատական՚ հովերի ազդեցության տակ ինչքանո±վ է նորմալ սերունդ ձեւավորվում: Դե սա արդեն բանավեճի մի լայն դաշտ է, նույն արեւմտյան արժեքները քարոզող մեր տեղական գրանտակերները կարող են մի լավ կոկորդները պատռել, թե ինչ վատ բան կա նրանում, որ երեխան էս տարիքից սկսի սովորել, թե ինչ բան է մեծական կյանքը: Եվ սովորում են, օրինակ, մայրաքաղաքի բուն սրտում գործող ՙԼիբիդո՚ (սեքսուալ ցանկություն) գիշերային  ակումբի ու նման բազում այլ օրինակներից էլ կարող են տեղը տեղին սովորել: Հետո էլ զարմանում ենք, թե ինչու Հայաստանն այսպես միանգամից լցվեց տարաբնույթ աղանդավորներով, սեռական փոքրամասնություններով, թմրամոլներով ու նմանատիպ այլ աղբով, թե ինչու է արդեն համարյա շաբաթը մեկ մեր երկրում տեղի ունենում հերթական դեռահասի ինքնասպանությունը կամ սպանությունը: Կամ էլ ինչո±ւ են ջահել, դպրոցահասակ աղջիկները տեսախցիկների առաջ իրար մորթում:
Բայց վերադառնանք լուսանկարին: Անկախ արեւմտյան հովերից, այս ավտոբուսը կոչվում է հասարակական եւ պետք է վերահսկվի պետության, այսինքնª այս դեպքում մայրաքաղաքի քաղաքապետարանի կողմից: Նման մեկ հարց տանք. եթե ինչ-որ աղջիկ այսպես հագնված դուրս գա փողոց, դա կհամարվի± անպարկեշտ արարք եւ ոստիկանությունը կմիջամտի±: Միանշանակ պատասխանը դրական է: Այդ դեպքում ինչպե±ս է ստացվում, որ անպարկեշտ հագնված (այս բառը երեւի թե այնքան էլ տեղին չէր) կնոջ հսկայական լուսանկարը հասարակական տրանսպորտի միջոցով ողջ օրը շրջում է քաղաքի մի ծայրից մյուսը: Դե պարզ է, գովազդ է, փող են աշխատում: Բայց, որ  այս կերպ փող աշխատելը նաեւ մեր երկրի բարոյականության հերն է անիծում, միանշանակ է:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում