ՏԻԳՐԱՆ ԴԱՎԹՅԱՆ. ՙ5-7 ՏՈԿՈՍ ԱՃԸ ՇԱՏ ԲԱՐՁՐ ՆՇԱՁՈՂ Է՚
Արխիվ 12-16ՏԻԳՐԱՆ ԴԱՎԹՅԱՆ. ՙ5-7 ՏՈԿՈՍ ԱՃԸ ՇԱՏ ԲԱՐՁՐ ՆՇԱՁՈՂ Է՚
Բավականին մեծ աղմուկ բարձրացրած` կառավարության հնգամյա գործունեության ծրագիրը, թեեւ պետք է որ արդեն գործունեության մեջ մտած լիներ, սակայն խոսակցություններն այս մասին դեռ շարունակվում են: Մասնավորապես այն առումով, թե հայաստանյան իրական տնտեսության այդ ծրագիրը կարո±ղ է որեւէ բան տալ: Ընդ որում, ոչ թե միայն լավը կամ վատը լինելու առումով: Այս թեմայի շուրջ որոշ պարզաբանումներ խնդրեցինք ՀՀ էկոնոմիկայի նախարար ՏԻԳՐԱՆ ԴԱՎԹՅԱՆԻՑ:-Պարոն նախարար, կառավարության տնտեսական ծրագիրը, ավելին, նաեւ գործող կառավարությունը, անկախ նրանից, լավն է թե վատը, հասարակական լայն շերտերին հույսեր ներշնչում է, թե ոչ: Մեկ է` գալիք տարվա գարնանը, այսինքն` մի 9 ամիս անց հեռանալու է: Ի±նչ կառավարություն կգա նրան փոխարինելու, գործող կառավարության կազմի ո±ր մասը կմնա, հասկանալի է, դժվար է հիմա ենթադրել: Մինչդեռ ներկայիս կառավարության ծրագիրը նախատեսված է հինգ տարվա համար: Հասկանալի է` գործող օրենսդրությունն է նման բան պարտադրում: Բայց գործնականում մի տեսակ անիմաստ բան չի± ստացվում: Չէ± որ կառավարությունը մինչ սկսի այդ ծրագրով ինչ-որ բան անել, արդեն այդ 9 ամիսը կանցնի:
- Նախքան դրան հասնելը նկատենք, որ նաեւ հնչում են գնահատականներ` այդ ծրագիրը հավակնոտ է, հավակնոտ չէ, եւ այլն: Դրա հետ կապված` ասեմ, որ ծրագիրն իրատեսական է...
- Շատ մասնագետներ էլ գտնում են, որ սահմանված ցուցանիշների առումով նույնիսկ մի փոքր էլ թույլ է, այսինքն` որ հայաստանյան տնտեսական իրական պոտենցիալն ավելի բարձր արդյունքների հնարավորություն է տալիս:
- Չեմ կարծում, չէի ասի, որ նախատեսված տարեկան 5-7 տոկոսանոց տնտեսական աճը փոքր ցուցանիշ է:
- Մեր տնտեսական բավականին համեստ բազայի հետ համեմատած` 5-7 տոկոս աճն էլ մի արտասովոր բան չէ:
- Ըստ իս` դա շատ լուրջ ցուցանիշ է: Այստեղ պետք է հաշվի առնել, որ ներկայումս համաշխարհային տնտեսությունը կիսառեցեսիոն վիճակում է, երկրներ կան, որ մտածում են շատ ավելի համեստ աճերի մասին: Իհարկե, այնտեղ բազան ավելի բարձր է: Սակայն, խոշոր հաշվով, երբ համաշխարհային տնտեսությունը նման կիսաանորոշ վիճակում է գտնվում, եւ հիմնական տնտեսությունները զրոյին մոտ աճեր են ձեւավորում, այդ ֆոնին` 5-7 տոկոս աճը շատ բարձր նշաձող է:
- Սակայն այդ տրամաբանությամբ 5-7 տոկոսն արդեն դառնում է հավակնոտ ցուցանիշ:
- Ավելի շուտ կասեի, որ դժվար է լինելու դա ապահովել, սակայն անիրագործելի չէ: Ամեն դեպքում, նույնիսկ աճի այնպիսի բարձր տեմպեր ունեցող երկրներ, ինչպիսիք են, ասենք` Չինաստանը, Հնդկաստանը, ներկայումս էլի շատ դժվարությամբ են նման աճի տեմպեր ապահովում: Դա չի կարելի համեմատել մի քանի տարի առաջվա 12-13 տոկոսանոց աճի տեմպերի հետ, քանի որ այն ժամանակ ողջ համաշխարհային տնտեսությունն էր զարգանում նման բարձր տեմպերով: Իսկ հիմա հակառակ գործընթացներն են, եւ նման ցուցանիշներ պետք է ապահովել ընդհանուր ոչ օպտիմիստական, անորոշության ֆոնին: Ընդ որում, այդ ֆոնը մասնավորապես` Եվրամիության տնտեսությունում է, իսկ վերջինիս հետ մենք շատ ենք կապակցված` թեկուզեւ հումքային գների առումով: Ընդ որում, եթե ժամանակին թվում էր, թե Հայաստանի տնտեսության կապակցվածությունը Եվրամիության հետ այնքան էլ բարձր չէ, 2008-2009թթ. իրավիճակը ցույց տվեց, որ իրականում այդ կապակցվածությունը շատ ավելի մեծ է, քան մենք ժամանակին ենթադրում էինք: Այսինքն` առավել եւս հիմա չի կարելի առանձնացնել հայաստանյան տնտեսական զարգացումները համաշխարհային միտումներից: Այդ իսկ պատճառով մենք կառավարության ծրագրերում նույնիսկ հատուկ բաժին ենք ներառել` փորձելով գնահատել համաշխարհային զարգացումներից եկող ռիսկերը: Եվ այդ տեսանկյունից է, որ ծրագրում ներառված ցուցանիշները գնահատում եմ բավականին բարձր եւ, կարծում եմ, աշխարհում շատ քիչ երկրներ են, որ առաջիկա տարիների համար պլանավորում են նման աճի տեմպեր: Եվ վերջապես, այդ 5-7 տոկոս աճը հինգ տարվա կտրվածքով յուրաքանչյուր տարվա համար է նախատեսված: Եվ հնգամյա արդյունքը բավականին բարձր ցուցանիշ է ստացվում:
- Այդ հինգ տարին է, որ կառավարությունը չունի:
- Ծրագիրը հինգ տարվա տրամաբանությամբ է, եւ հաջորդ կառավարությունը, որը կձեւավորվի առաջիկա ընտրություններից հետո` հնարավորություն կունենա այս ծրագրի բազայի վրա ճշգրտումներ կատարել:
- Եթե ցանկություն ունենա: Սակայն կարող է եւ ներկայացնել բոլորովին այլ ծրագիր:
- Դա էլ է հնարավոր: Բայց չեմ կարծում, որ ճիշտ կլիներ ամեն ինչ մի կողմ գցել ու նորից սկսել: Առավել եւս, որ երկրում քաղաքական շարունակականության սկզբունքը ձեւավորվում է: Ամեն դեպքում, ճիշտ կլիներ, որ հաջորդ կառավարությունը եղած հիմքերի վրա շարունակեր իր ծրագրի իրականացումը: Այսինքն` այդ նոր ծրագրում եղածի հետ համեմատած, քիչ թե շատ փոփոխությո±ւն կլինի, կախված է ոչ միայն կառավարությունից, այլ նաեւ այն իրադարձություններից, որոնք տեղի կունենան առաջիկա ամիսներին, մասնավորապես` համաշխարհային տնտեսությունում: Ամեն դեպքում, կարծում եմ, որ հաջորդ կառավարությունը իր նոր ծրագրի հիմքում կդնի այս ծրագիրը եւ կձեւավորի դրա շարունակականությունը որոշակի ճշգրտումներով: Իսկ նման ճշգրտումների կարիք, միգուցեեւ կլինի, քանի որ առաջիկա ամիսների համաշխարհային տնտեսական այդ զարգացումների մասին այսօր միայն ենթադրություններ ենք կատարում, իսկ հաջորդ կառավարության համար դրանք արդեն փաստեր կլինեն:
Ամեն դեպքում, այս ծրագիրը մշակելիս հաշվի ենք առել նաեւ այն հանգամանքը, որ այն հինգ տարվա զարգացումների համար հիմք հանդիսանա, եւ հաջորդ կառավարությունը, անկախ այն բանից, թե ինչպիսին կլինի, դրա վրա կատարի իր ճշգրտումները: Այլ տարբերակ, ասենք` վերցնել եւ ութ ամսվա կտրվածքով ծրագիր մշակել, անհեթեթ կլիներ, թեկուզեւ հաշվի առնելով, որ մի քանի ամիսների ընթացքում տնտեսության մեջ ինչ-որ արմատական քայլեր կատարելը նույնիսկ տեխնիկապես անհնար կլիներ:
- Ձեր մտավախություններում հիմնականում շեշտը դրեցիք եվրոպական տնտեսական իրավիճակի վրա: Իսկ Իրանի հետ կապված խնդիրներն ավելի մտահոգիչ չե±ն:
- Եվրոպական խնդիրներն ավելի շատ արտահայտված տնտեսական շեշտադրումներ ունեն...
- Իրանի սահմանը եթե հանկարծ փակվեց, այդ խնդրի քաղաքական բաղադրիչին միանգամից կգումարվի տնտեսականը: Ամեն դեպքում, եթե հանկարծ Իրանի հետ սահմանը փակվի...
- Անշուշտ, դրա հավանականությունը եւս չի կարելի լիովին բացառել: Սակայն խոսքս այն մասին էր, որ մեր երկիրը եվրոպական տնտեսության հետ շատ ավելի է կապակցված: Մասնավորապես` տարբեր ժամանակահատվածներում Եվրոպային է բաժին ընկնում մեր առեւտրաշրջանառության 40-50 տոկոսը, ներդրումների, կապիտալի հոսքերի մոտավորապես նույն տոկոսը նույնպես Եվրոպայի հետ է: Այսինքն` մենք հիմնականում կապված ենք ԱՊՀ-ի եւ Եվրոպայի հետ. այս ուղղություններով է մեր թե° առեւտրի, թե° ներդրումների, թե° ֆինանսական հոսքերի մոտ 70-80 տոկոսը: Եվ, բնականաբար, մեզ համար առաջնահերթ կարեւորություն ունի այն, թե այս երկու մեծ շուկաներում ինչ է տեղի ունենում կամ տեղի ունենալու:
- Ամեն դեպքում, անկախ` ում հետ ինչ չափով ենք կապված, ունենք երկրից ընդամենը երկու ցամաքային ելք: Իսկ եթե հանկարծ փակվի իրանական ուղղությունն, ու տնտեսական բոլոր հոսքերը շուռ գան դեպի վրացական ուղղություն, ապա ընդհուպ մինչեւ չպետք է բացառել, որ վրացիները կսկսեն մեր հաշվին սպեկուլյացիայով զբաղվել:
- Չեմ կարծում: Ամեն դեպքում, ներկայումս էլ մեր բեռների մոտ 70 տոկոսը վրացական ճանապարհով է տեղափոխվում: Եթե հանկարծ Իրանի հետ կապված ինչ-որ խնդիր լինի, մնում է միայն բեռնահոսքերի մնացած մասն էլ տեղափոխել այդ ուղղություն, եւ չեմ կարծում, որ մեծ ազդեցություն կլինի: Մինչդեռ, թե եվրոպական իրադարձություններն ի±նչ հունով կզարգանան, դրան, կարծում եմ, պետք է լրջորեն հետեւել: Բայց, ամեն դեպքում, Եվրոպան ունի հզորագույն տնտեսություն, արդյունաբերական, ենթակառուցվածքային լրջագույն համակարգ: Այսինքն` այդ հզորագույն տնտեսությունն ունակ է լուծել այս պարտքային խնդիրները: Եվ ամբողջ հարցը նրանում է, թե ինչքանով արագ, արդյունավետ կլուծի, դա ինչքանով կազդի տնտեսական աճի տեմպերի վրա, եւ թե դա ինչքանով կանդրադառնա մեր տնտեսական աճի տեմպերի վրա: Առավել եւս, որ այդ նույն եվրոպական խնդիրներն ազդում են նաեւ ռուսական շուկայի վրա` այդ ուղղությամբ եւս իր ազդեցությունն ունենալով մեր երկրի վրա:
- Վերջին հարցը. տեւական ժամանակ է, որ Հայաստանում աճում է դոլարի փոխարժեքը: Տրամաբանորեն դա պետք է դրական անդրադառնա մեր տեղական արտադրողի վրա: Նման ազդեցություն նկատելի± է:
- Հասկանալի է, որ ցանկացած տնտեսական երեւույթ, եւ, մասնավորապես` դոլարի փոխարժեքի աճն ունի ե°ւ դրական, ե°ւ բացասական կողմերը...
- Դոլարի փոխարժեքի հետ կապված` բացասական կողմը, պարզ է, որ գնաճն է:
- Այո: Այսինքն` նաեւ պետք է գնահատել, թե այս իրավիճակում դրակա±նն է գերակշռում, թե± բացասականը: Փոխարժեքի աճի արդյունքում բարձրանում է մեր արտադրությունների մրցունակությունը, եւ շատ արտադրատեսակներ դառնում են մրցունակ: Արդյունքում` դա բարձրացնում է մեր արտահանման հնարավորությունները: Այսինքն` տնտեսական զարգացման համար դոլարի փոխարժեքի աճը միանշանակ դրական է: Բայց, իհարկե, որ դոլարի արժեւորման այդ գործընթացը ընթանա հնարավորինս սահուն: Կարծես թե համեմատաբար այդ սահունությունն էլ է նկատվում, ամեն դեպքում, արտառոց վայրիվերումներ, խուճապային իրավիճակ չկա: Ասենք, դա էլ է հասկանալի, մենք երկրի ներսում ապրում ենք հիմնականում դրամային դաշտում: Իհարկե, կա եւ մասնավոր տրանսֆերտների գործոնը, որը, սակայն, ՀՆԱ-ի կառուցվածքում մոտ 15 տոկոսի կարգի է, այսինքն` ընդհանուր պատկերի վրա մեծ դեր չունի: Ամեն դեպքում, տնտեսական առումով դոլարի փոխարժեքի աճը, ընդհանուր առմամբ, դրական է: Անշուշտ, ավելանում են գնաճային ռիսկերը, սակայն այս պահին ընդհանուր գնաճային ֆոնը եւս կարծես թե վատը չէ: Ուստիեւ, ընդհանուր առմամբ, փոխարժեքի այս տեղաշարժերը, համենայնդեպս ներկայում, կարծես թե դրական են:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

