ՙԻՆՉՈՒ ՙԱՌԻՆՋԸ՚ ԿՐԿՆՎԵՑ ՙՀԱՐՍՆԱՔԱՐՈՒՄ՚

Արխիվ 12-16

ԻՆՉՈՒ ՙԱՌԻՆՋԸ՚ ԿՐԿՆՎԵՑ ՙՀԱՐՍՆԱՔԱՐՈՒՄ՚

Ճիշտ է եւ արդարացի, որ ՙՀարսնաքարի՚ թիկնապահների լկտի ու սանձարձակ պահվածքի դեմ ըմբոստացավ հասարակությունը, ոտքի կանգնեց մտավորականությունը, խիստ պահանջներով հանդես եկան բազմաթիվ քաղաքական գործիչներ: Դրանց թվում էին նաեւ այնպիսի գործիչներ, որոնց անկեղծությանը սկսում ես կասկածել, քանի որ ճիշտ նույն իրավիճակում, վերոհիշյալ գործիչները բերանները ջուր առած լռում էին եւ ավելին, անում էին ամեն ինչ որպեսզի հարցը չստանա իր արմատական լուծումը:
ՙՀարսնաքարում՚ տեղի ունեցած ողբերգական դեպքը շատ նման է, ուղիղ հինգ տարի առաջ, 2007 թվականի օգոստոսի 6-ին, ՙԱռինջ՚ գյուղում ՙՄուլտի գրուպ՚ կոնցեռնի թիկնապահների կողմից հինգ զինծառայող սպաների ծեծի ենթարկելու եւ ապա նրանց վրա կրակելու սարսափելի լկտի պատմությանը: Ինչպես հայտնի է, ստացված մարմնական վնասվածքից մահացավ Դ. Երմոլովը: Հարցը ունեցավ իր հասարակական մեծ արձագանքը, մամուլը, քաղաքական գործիչները, մտավորականները իրենց բողոքի ձայնը բարձրացրեցին վերոհիշյալի կապակցությամբ: Սակայն վրդովվածների մեջ չէին այսօրվա կուրծք ծեծողները, հեռուստաէկրաններից հեկեկալով հարցազրույց տվող քաղաքական ՙաստղերը՚ ու այս օրերին գլխի մազերը փիտրող որոշ մտավորականներ ու լրագրողներ:
Հիշեցնենք, որոշ փաստեր:
Դեպքից մեկ ամիս անց, Ազգային ժողովի, 2007 թվականի սեպտեմբերի 10-ի նիստում քննարկվում էր ՙթիկնազորային գործունեության մասին՚ օրինագիծը, որի հեղինակներից մեկը ՕԵԿ ներկայացուցիչ Մհեր Շահգելդյանը իր ելույթում ասաց. ՙԱյսօր բոլորս գիտենք եւ տեսնում ենք, որ թիկնազորային կամ թիկնապահները կամ այս ինստիտուտը, որ այսօր գոյություն ունի, ըստ էության որոշակիորեն պրոբլեմներ է առաջացնում հասարակության համար: Ռազբոռկաները, հարցերի լուծումը, սրանք դարձել են մեր հասարակական կյանքի ամենօրյա երեւույթ, եւ այդ մասին մամուլը ուղղակի շատ հաճախ է գրում: Ոլորտը, ինստիտուտը, այդ երեւույթը արդեն կա, եւ այսօր խիստ հրատապ է դարձել այս ոլորտի իրավական եւ օրենսդրական կարգավորումը: Սակայն այս իրավիճակում հնարավոր չի դառնում այդ ոլորտի օրենսդրական կարգավորումը իրականացնել, եւ այսօր արդեն գոյություն ունի եւ հասարակական պահանջ, եւ գոյություն ունի նաեւ մեր քաղաքացիների կողմից պահանջª իրենց անվտանգության հետ կապված, քանի որ բազմաթիվ դեպքերում թիկնապահները զբաղվում են այդ ռազբոռկաներով:
Օրենսդրական նախաձեռնությունը, որը ներկայացված էր, ուղղված է  ինստիտուտի իրավական կարգավորմանը՚:
Թվում էր թե, վերոհիշյալ ողբերգական դեպքի թարմ հետքերով օրինագիծը առանց որեւէ խոչընդոտի պետք է ընդգրկվեր ԱԺ օրակարգում, սակայն 60-ից ավելի պատգամավորներ դրան դեմ քվեարկեցին: Ամբողջ կազմով դեմ քվեարկեց նաեւ ԲՀԿ խմբակցությունը եւ անձամբ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով այսօր ՙՀարսնաքարի՚ դեպքով մեղադրողների առաջին շարքերում է գտնվում:
Մենք հույս ունեինք, որ թիկնապահների օրենքի վերաբերյալ այդ խայտառակ քվեարկության գոնե հաջորդ օրը, 2007 թվականի սեպտեմբերի 11-ին, այսօր սուպեր վրդովված ԲՀԿ-ական, կամ ժառանգական, կամ դաշնակցական պատգամավորներից որեւէ մեկը ԱԺ-ում հայտարարությունների ժամին, կանդրադառնար ՙԱռինջի՚ ողբերգությանը, սակայն ուղղակիորեն հարցին ոչ ոք չանդրադարձավ, իսկ արդարության համար ներկայիս մարտիկ Նաիրա Զոհրաբյանը իր հայտարարությունը նվիրեց ՙԺառանգություն՚ կուսակցությանը պախարակելուն:
2007 թվականի հոկտեմբերի 2-ին, ՀՀ դատախազությունը տարածեց պաշտոնական հաղորդագրություն, որտեղ նշեց, որ ՙԱռինջի՚ ողբերգության մեղավորներն են ՙՄուլտի գրուպ՚ կոնցեռնի անվտանգության ծառայության աշխատակիցներ Գ. Բալյանն ու Ա. Անդրեասյանը: Հաղորդագրության մեջ մանրամասն ներկայացվում էր այն դաժանությունը, որով այդ երկուսը նախ ծեծի ենթարկեցին, իսկ հետո գնդակահարեցին իրենց զոհերին: Սակայն ոչ ԲՀԿ-ն, ոչ դաշնակները ու ՀՀՇ-ականները, ոչ էլ ժառանգականները, կոմիտեներ չստեղծեցին, ցույցեր չարեցին, մոմեր չվառեցին: Դատախազության հայտարարության բառացիորեն հաջորդ օրը` 2007թ. հոկտեմբերի 2-ին, դաշնակցականներ Վահան Հովհաննիսյանն ու Լիլիթ Գալստյանը խոսում էին Լուսառատ գյուղի ու անորակ շինարարության մասին: ԱԺ ամբիոնից հայտարարություններով հանդես եկան ՙԺառանգության՚ չորս անդամներ, Արմեն Մարտիրոսյանը, ով խոսում էր 16-րդ թաղամասից, Անահիտ Բախշյանը հեռուստասերիալներից, Զարուհի Փոստանջյանը քաղբանտարկյալներից, իսկ Լարիսա Ալավերդյանըª բնապահպանությունից: Ոչ ոք չէր պահանջում ոչ մեկի հրաժարականը: Հարց է ծագում, ի±նչն է պատճառը, որ իրարից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվող Առինջն ու ՙՀարսնաքարը՚ այդքան տարբեր, նույնիսկ հակադիր արձագանք առաջացրեցին նույն մարդկանց մեջ: Գուցե ոմանք կասեն, որ հինգ տարի առաջ անտարբեր պատգամավորները աճեցին որպես քաղաքական ու պետական գործիչներ: Սակայն, կարծում ենք խնդիրը շատ ավելի պարզ է եւ սա ընդամենը քաղաքական պատվերի խնդիր է, իսկ այս պարագայում արդեն աններելի է, որ ոմանք ողբերգությունը դարձնում են քաղաքական դիվիդենտներ շահելու միջոց, առավել եւս, որ այդ նույն մարդիկ ունեն անձնական մեղքի մեծ բաժին նրանում, որ ՙԱռինջը՚ կրկնվեց ՙՀարսնաքարում՚:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

ՙ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում