ՙՀԻՄԱ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ ՀԻՇՈՒՄ Է, ԹԵ ՉԻ ՀԻՇՈՒՄ
Արխիվ 12-16ՙՀԻՄԱ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ ՀԻՇՈՒՄ Է, ԹԵ ՉԻ ՀԻՇՈՒՄ
Հուլիսի 4-ին ԱԺ-ում տեղի ունեցավ հանդիպում Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյի հետ: Նշենք, որ վերջինիս ելույթից առաջ եւ անգամ դրա ժամանակ, նիստերի դահլիճում, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը բավականին էնտուզիազմով շփումների մեջ էր գտնվում ընդդիմադիր ֆրակցիայի տարբեր ներկայացուցիչների հետ: Նկատեցինք նաեւ, որ տիկին Զոհրաբյանը ինչ-որ մի թուղթ փոխանցեց ՀԱԿ անդամ Լեւոն Զուրաբյանին: Իսկ երբ ավարտվեց պարոն Հերմանի ելույթը, տիկին պատգամավորը ցանկացավ հարց ուղղել բանախոսին, չնայած նրան չտրվեց այդ հնարավորությունը, որի կապակցությամբ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նկատողություն արեց Ն. Զոհրաբյանինª ՙՔեզ կոռեկտ պահի՚, շեշտեց, որ վերջինս չէ, որ կանոնակարգ է ԱԺ-ում հաստատում:
Ինչեւէ, հետաքրքիր էր իմանալ, թե ինչ հարց էր ցանկանում տալ Ն. Զոհրաբյանը, եւ ինչով էր պայմանավորված ԲՀԿ-ական պատգամավորի ակտիվությունը տարբեր ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների հետ շփումներում. այս հարցերն ուղղեցինք նրան:-Մենք նախապես գիտեինք, որ հարց տալու իրավունք ունենք, այնինչ պարզվեց, ճշտվեց, որ Եվրամիության խորհրդի նախագահի ցանկությամբ փոխվել է ընթացակարգը եւ որոշվել է, որ հարց ու պատասխան չի լինելու:
- Կարելի± է իմանալ, ի±նչ հարց էիք ցանկանում ուղղել:
- Ես շատ կարեւոր հարց էի ուզում տալ, որովհետեւ այդ քսերոքս արած ելույթները, Եվրամիության տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների եւ նույն Ռոմպոյի ելույթում հնչած մեսիջները ոչ մի բանով չէին տարբերվում Ջեթի Մեսոնի եւ Բարոզոյի պարբերական ելույթներից տարածաշրջանի եւ Հայաստանի մասով: Ուստի, ես կարծում եմ, եւ ոչ միայն ես եմ այդպես կարծում, այլեւ վստահ եմ, որ պատգամավորական կորպուսն էր այդ կարծիքին, որ շատ ավելի ճիշտ կլիներ, ինչպես Ռոմպոյի ելույթի սկզբում հնչեցª ասելով, որ ՙԵս այստեղ եմª ձեզ լսելու համար՚, եւ այո, հենց անգլերեն բնօրինակի վրա այդպես էլ գրված է, հենց այդպես էլ լիներ: Այդ առումով, կարծում եմ, որ շատ ճիշտ կլիներ, որ մենք հնարավորություն ունենայինք հարցեր ուղղելու նրանց, բայց, չգիտես ինչու, որոշվել է, որ հարցեր չեն լինելու նրանց իսկ նախաձեռնությամբ, այլ ոչ թե հայկական կողմն էր այդպես որոշել: Այնուամենայնիվ, ես ցանկանում էի հարցնել պարոն Ռոմպոյին, ով իր ելույթում մեծ հատված հատկացրեց ԼՂՀ-ին եւ խոսեց շփման գծում հրադադարի անհրաժեշտության մասին: Իսկ հարցը նրանում է, թե այդ դեպքում ի±նչ է անում Եվրամիությունը, կամ ի±նչ կարող է անել նույն Եվրամիությունը, որպեսզի Ադրբեջանը ի վերջո համաձայնվի շփման գծից ետ կանչել դիպուկահարներին: Գիտեք, կարելի է անընդհատ գալ ու փորձել ու հավասարության նշան դնել ՀՀ-ի ու Ադրբեջանի միջեւ, կամ անընդհատ փորձել երկու երկրների նախագահներին նույն կոչը հասցեագրել, օրինակ, ռազմատենչ հայտարարություններ, առանց որի էլ հայտնի է, որ նման հայտարարություններ կատարում է միմիայն Ադրբեջանի նախագահը եւ այդ ցինիկ քաղաքական էլիտան: Իմ գործընկեր պատգամավորներից մեկը այլ կարեւոր հարց ուներ Եվրամիության նախագահին, թե ինչո±ւ ոչինչ չի անում Եվրամիությունը, երբ Ադրբեջանը համառորեն արգելում է Եվրամիության ներկայացուցչի մուտքը Լեռնային Ղարաբաղ: Այսինքնª ես կարծում եմ, որ ավելի ճիշտ կլիներª այս ընթացակարգով ընթանար նիստը, քան թե նա գար ու քսերոքս արած, պրոտոկոլային, ձանձրալի եւ ոչինչ չասող եւ որեւէ նոր մեսիջ չպարունակող ելույթ ունենար ու գնար:
- Կարո±ղ եք ասել, այդ որոշումը, որ պատգամավորները չպետք է ելույթ ունենան, ելույթի օ±րն էր որոշվել:
- Չեմ կարող ասել, թե երբ է կայացվել այդ որոշումը, բայց ինձ ասվեց, որ գրավոր կարող եք հարցեր ուղղել, ես այդպես էլ արեցի, որին նա պետք է անդրադառնար իր ելույթում, բայց որեւէ անդրադարձ, բնականաբար, չեղավ, իսկ դա կլիներ ամենաճիշտ ֆորմատը: Խորհրդարանականների հետ հանդիպումը արդյունավետ է լինում ինտերակտիվ հարց ու պատասխանի դեպքում:
- Իսկ ինչո±վ էր պայմանավորված Ձեր ակտիվությունը պարոն Ռոմպոյի ելույթի ժամանակ, ինչ-որ բա±ն էր պատահել:
- Բացարձակապես բան չէր պատահել, պարզապես ես մեր ֆրակցիայի մի քանի պատգամավորներին ասելիք ունեի փոխանցելու, եւ ընդամենը այդքանը:
- Դուք նաեւ մոտեցաք ՀԱԿ-ի ներկայացուցիչներին:
- Այո, ճիշտ է, ես նրանց փոխանցեցի այն թուղթը, դուք հավանաբար գիտեք, որ չորս խմբակցություններ նամակով դիմել են ԱԺ նախագահին, նրան առաջարկելովª միջնորդել, որպեսզի խորհրդարան հրավիրվեն ՙՀարսնաքար՚-ի գործով քննչական խմբի անդամները, եւ պատգամավորները հնարավորություն ունենան նրանցից տեղեկանալու գործի մանրամասների մասին: Ինձ այդ թուղթը տվել էին միջանցքում ստորագրելու համար, դահլիճ մտնելուն պես հանձնեցի ՀԱԿ ներկայացուցչին, որը փոխանցեց մյուս ֆրակցիայի ներկայացուցիչներին:
- Տիկին Զոհրաբյան, հավանաբար հիշում եք 2007 թվականին ՙՄուլտի գրուպ՚ ընկերության թիկնապահների կողմից ռուս սպայի սպանությունը...:
- Ես նման բան չեմ հիշում: Այդ հարցերի վերաբերյալ մամուլի շահարկումներին հստակ պատասխան տրվել է, եւ դրան անդրադառնալ ես չեմ ցանկանում եւ խորհուրդ եմ տալիս ձեզª ուղղակիորեն չփորձել շահարկել ՙՄուլտի գրուպ՚-ի եւ Գագիկ Ծառուկյանի անունը: Ես հասկանում եմ համառ փորձերը, բայց պարզապես չի ստացվելու, քանի որ դրա հետ կապված ամեն ինչ հստակ ասվել է, եւ, կրկնում եմ, այդ առումով ՙՄուլտի գրուպ՚-ից որեւէ մեկը առնչություն չի ունեցել:
- Անկեղծ ասած, մենք չհասկացանք, դուք հիմա դեպքը չե±ք հիշում, թե± չեք ցանկանում որեւէ բան ասել այդ առումով:
- Ես դեպքը հրաշալի հիշում եմ եւ ասում, որ ճիշտ կլինի փաստերը ճիշտ վերարտադրել, եւ ուղղակի տեղին չէ փորձել կրկին շահարկել այդ կոնտեքստում ՙՄուլտի գրուպ՚-ի եւ պարոն Ծառուկյանի անունը:
- Ճիշտն ասած, մենք ամենեւին չենք ցանկանում անուններ շահարկել, եւ մեր հարցն այլ է: Մեզ պարզապես հետաքրքիր է, քանի որ դուք դեպքը հիշում եք, կարելի± է ասել, որ այն ժամանակ եւս այս կերպ հուզված էիք, ելույթներ էիք ունենում կամ հայտարարություններ կատարում, որքան որ արդարացիորեն հուզվեցիք ՙՀարսնաքար՚-ի դեպքից մահացած սպայի համար:
- Ցանկացած նման դեպք ինձ համար միանշանակ դատապարտելի է, բայց ես կրկնում եմ, որ այդ բռնությունը, դեպքը որեւէ կերպ չի առնչվում Գագիկ Ծառուկյանի եւ վերը նշված կազմակերպության հետ:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
Հ.Գ.-1 Փաստենք, որ մենք ոչ մի անգամ չէինք տվել պարոն Գ. Ծառուկյանի անունը, սակայն Ն. Զոհրաբյանը, չգիտես ինչու, 3 անգամ ԲՀԿ-ի նախագահի հետ կապեց ռուս սպայի սպանության վերաբերյալ մեր հարցը:
Հ.Գ.-2 Ինչ վերաբերում է Ն. Զոհրաբյանի այն պնդմանը, որ դեպքը կապ չունի ՙՄուլտի գրուպ՚ կազմակերպության հետ, ապա մեջբերենք ՀՀ դատախազության հայտարարությունը. ՙՊարզվել է, որ ՙՄուլտի գրուպ՚ կոնցեռնի անվտանգության ծառայության աշխատակիցներ... բռնության գործադրմամբ ավտոմեքենայից դուրս են բերել Դ. Երմոլովին... ստացած մարմնական վնասվածքից հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է՚:

