ԳՐՔԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ԵՎ ՙԳՐՔԻ ԳՈՂԸ ԳՈՂ ՉԻ՚

Արխիվ 12-16

ԳՐՔԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ԵՎ ՙԳՐՔԻ ԳՈՂԸ ԳՈՂ ՉԻ՚



Ինչպես տեղեկացնում է ՙԱռավոտը՚, բանաստեղծ ՎԱՀԵ ԱՐՍԵՆԸ նոր է վերադարձել Ռոտերդամից, որտեղ մասնակցում էր Ռոտերդամի պոեզիայի միջազգային փառատոնին: Հայաստանից միայն ինքն էր, իսկ ընդհանրապես 20 հոգի է հրավիրված եղել: Նրա ՙԿանաչ աստվածների վերադարձը՚ գիրքը 2010 թվականին հոլանդերենով հրատարակվել էր եւ ստացել այդ երկրի ՙՏարվա լավագույն բանաստեղծական ժողովածու՚ մրցանակը: Նա հոլանդերեն թարգմանված առաջին հայ հեղինակն է, վերջերս այդ լեզվով լույս է տեսել նաեւ ՙՍասնա ծռերը՚:
Ըստ բանաստեղծի, պոեզիան Հոլանդիայում մարդկանց համար արժեք ունի եւ ոչ թե ինչ-որ նոստալգիկ երեւույթ է... Դառնալով հայաստանյան իրականությանն ու գրական ՙիրավիճակներին՚` Վահե Արսենն ասում է. ՙՀայաստանում ինձ միայն խանգարում են, հաճախ եմ պատի հանդիպում, ասես գոյություն չունենամ: Կան խմբավորումներ-ոհմակներ, որտեղ մի պատառը բերում, մի քանի հոգով հոշոտում, կամ էլ իրենց մեջ որոշում են, թե ոհմակից որ մեկին այդ տարի մեծ պատառ բաժին հանեն: Դրա համար մեզանում չկա գրական մթնոլորտ, ընդամենը ձեւական շքերթ է, շչակներ, որոնք ազդարարում են Երեւանի` գրքի մայրաքաղաք լինելը, բայց իրականում դա մեծագույն սուտ է: Գրքի մայրաքաղաքում գոնե տրանսպորտում կամ մետրոյում մեկի ձեռքին գիրք պետք է տեսնես: Գրքի մայրաքաղաքի կազմակերպիչները պետք է գրողներին ներգրաված լինեն, իսկ ես ոչ մի իրական գրողի չտեսա էդ գործում: Իհարկե, մի քանի պալատական գրող գովեցին տոնը, չէ± որ պալատականները էդպես են. խլրտում են ժամանակավոր թագավոր-թագուհիների ոտքերի մոտ, ինչը ամենեւին իմ ճանապարհը չէ՚:
Պարզվում է, որ ոչ միայն գրքի մայրաքաղաք չենք դառնում, այլ նաեւ եղած թանկարժեք գրքերն ենք կորցնում, ավելի ճիշտ` գողանում ու վաճառում: Երեւի շատերը գիտեն Հայաստանի ազգային գրադարանից գրքերի գողության մասին, որի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք էր առաջադրվել 7 անձանց:
Երգահան, Հայաստանի ազգային գրադարանի նախկին աշխատակից ԼՈՒՍԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ 19 տարի աշխատել Է գրադարանի երաժշտական գրականության բաժնում` որպես գրադարանավարուհի, եւ, ըստ իրեն, անհեթեթ, իսկ, ավելի ճիշտ` տնօրինության կողմից թելադրված ՙխաղի՚ կանոններին չենթարկվելու պատճառով 2009թ. մարտին հիշյալ բաժնի 7 աշխատակիցներից 4-ի հետ  ազատվել է աշխատանքից. ՙՄինչ օրս չէի պատկերացնում, թե ինչը կարող էր պատճառ լինել, բայց երբ իմացա գրադարանի գրքերի վերջին կորուստների պատմությունը, իրավիճակն ավելի պարզ դարձավ: Այն ժամանակ մենք կատարում էինք ֆոնդերի հաշվառում, որի արդյունքում հայտնաբերեցինք գրքերի բավական կորուստներ: Իմ կողմից կազմվեցին այդ գրքերի ցուցակները, ապա աշխատանքն ավարտելուց հետո արձագրություններ են կազմվել, որոնց տակ բոլորս պետք է ստորագրեինք: Մենք հրաժարվեցինք ստորագրել, քանի որ այդ արձանագրությունները ներկայացնում էին կեղծ թվեր՚: Կարճ ժամանակ անց կազմվել է հանձնաժողով, եւ գրադարանի նախկին տնօրենը նրան խնդրել է, որպեսզի իր շրջապատի միջոցով օգնի գրքերի կորուստները վերականգնել: Հնարավոր էր վերականգնել միայն վերջին շրջանում հրատարակված գրքերը, բայց` ոչ հնատիպ գրքերը: Այդ ցանկում եղել են եզակի գրքեր, որոնք հնարավոր չէր վերականգնել... ՙԱյս կորուստներից հետո դռան վրա կողպեք, զանգ դրեցին, բայց... Բաժնի 7 աշխատակիցներից 5-ն ազատվեցին աշխատանքից, իսկ մյուս երկուսը, որոնք ստորագրել էին նշյալ արձանագրությունները, շարունակեցին աշխատել՚: Նա այսպես է պատասխանում ՙ168 Ժամ՚-ի թղթակցի այն հարցին, թե գրադարանում կա±ն ՙկասկածյալ՚ աշխատակիցներ, որոնց միջոցով կատարվում է գրքերի ՙանհետացումը՚. ՙԻհարկե կան, եւ հիմա այդ մարդիկ հանգիստ նստել են իրենց տեղերում՚: Նրանք գրադարանի վերադաս օղակներում են եւ հզոր լծակներ ունեն. ՙՈրքան տեղյակ եմ, մինչ 2005թ. գրադարանի անձեռնմխելի գրականության ֆոնդում քրեական գործ էր հարուցվել: Եթե չեմ սխալվում, այն ժամանակ էլ այդ բաժնի վարիչը ազատվեց աշխատանքից. այնտեղ էլ կային գրքի կորուստներ: Այսինքն` եթե մեկը խոսում է գրքի կորուստներից, նրան ազատում էին աշխատանքից՚:
Մենք կփորձենք այս ամենի մասին ՙՀետաքննություն՚ հավելվածի առաջիկա համարներից մեկում ներկայացնել նաեւ այլ կարծիքներ:

Կույտը մշակեց ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում