ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱՂԱՆԴՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԵԼ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ

Արխիվ 12-16

ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱՂԱՆԴՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԵԼ
ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ



Բազմիցս անդրադարձել ենք վերջին շրջանում ակտիվացած աղանդավորական շարժումներում ընդգրկված հայտնի մարդկանց եւ, այսպես ասած, բազմազանության շքերթներ պրոպագանդողներին: Երգիչ, երգահան ԴԱՎԻԹ ԱՄԱԼՅԱՆԸ ՙԻրավունքի՚ հետ զրույցում խոսեց այդ մասին եւ առաջարկեց նրանց դեմ պայքարելու իր բաղադրատոմսը.
ՙՆրանց դեմ պայքարելու միակ միջոցը անտարբերությունն է: Բժիշկ ընկերոջիցս պարզել եմ, որ քաղցկեղը մի դեպքում է բուժվում, երբ մարդն իր ներշնչանքով այն հաղթահարում է: Ներշնչանքն այն է, որ ստիպում է քո միջի առողջ բջիջին պայքարել: Եթե Եհովայի վկաներին ու մյուս աղանդներին, ավելին` կենսաբանական աղանդներին` արվամոլներին, ռեպլիկ ես թողնում, իրենց մասին լուրջ խոսում ես կամ էլ մի տեղ գրում, նպաստում ես իրենց գործին: Դա հավասար է, որ երբ քաղցկեղը բացում ես, բջիջներն ակտիվանում են: Միակ բանը, որ գտել եմ դրանց դեմ պայքարելու, իրենց չնկատելն է, որովհետեւ իրենք էլ Եհովայի վկաների նման են: Թող մի քանի շենք ման գան, եւ, եթե ամեն դուռը թակելուց հետո  բացեն ու ասեն` ցտեսություն, ապա էլ չեն գնա: Բայց իրենց լսող կա, դրա համար էլ շարունակում են ակտիվանալ: Նույնն էլ այդ վատ երաժշտությունն է: Որ գան համալիր ու տեսնեն, որ մարդ չի գալիս, կփոխեն, ուրիշ համերգ կդնեն: Նույնն էլ կարելի է ասել գիշերը Կոմայգում հանգրվանողների մասին: Թող բոլորը մեքենաները քշեն ու անտարբեր անցնեն, չկանգնեն:  Այդպես որ տասը օր տեսնեն` իրենց մոտեցող չկա, էլ չեն գա: Աղանդները մինչեւ իրենց դեմ պայքարողների հակառակ պատասխանը չունենան, չեն առնչվի նրանց հետ: Դա համար անտարբերությունն է լավը, թքած պիտի ունենանք՚:
Իսկ երգահան, երգչուհի ՍՐԲՈՒՀԻ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆՆ էլ աղանդների, մասնավորապես` ՙԿյանքի խոսք՚-ի դեմ պայքարում է հետեւյալ կերպ. ֆեյսբուքի իր էջի ընկերների ցուցակից հեռացնելով այն բոլոր ընկերներին, ովքեր հավանել են ՙԿյանքի խոսք՚ աղանդավորական շարժման ՙԱստվածաշնչյան դպրոց Երեւան՚ էջը: ՙՆերկայացնում եմ ձեզ ՙԿյանքի խոսքի՚ դպրոցին հավանություն տված Ֆեյսբուքի ընկերներիս ցանկը, որոնց քիչ անց կհեռացնեմ ընկերներիս շարքից...՚: Դրանից հետո երգահանը ներկայացրել է երեք տասնյակի հասնող ընկերների անունների ցանկ: Սրբուհու ընկերներից Անին, մեկնաբանելով հղումը, նշում է. ՙՆերողություն, մի հարց միայն` էջը ՙլայքելը՚, ըստ Ձեզ, արդյոք նշանակո±ւմ է համակիր լինել: Ես էջի տեղն էլ չգիտեմ, հավանություն չեմ տվել, բայց բազմաթիվ այլ էջեր հավանել եմ պարզապես ինֆորմացիային մշտապես տիրապետելու համար, ու այս Ձեր նշած մարդկանցից էլ գոնե մեկ հոգու ճանաչում եմ եւ գիտեմ, որ նա էլ աղանդների դեմ պայքարողներից է՚:
Մեկնաբանությանն ի պատասխան Սրբուհին ավելացրել է. ՙԱնի°, եթե համակիր չեք, ապա ինչո±ւ եք հավանություն տվել... Այո°, ինձ համար նույն բանն է, այլապես անտրամաբանական է: Այս էջ, Անի°, կարելի է առանց ՙlike՚-ի մտնել, ինչպես ես եմ անում...՚:
Եվ ընկերներին առաջարկել է մտնել վերը նշված էջը` իրենց աչքով տեսնելու իրենց իսկ ընկերներին եւ ձեռքի հետ էլ բողոքարկելու այն:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում