ՙՙՙՙՙՙՙՙԲՈԼՈՐՍ ՊԻՏԻ ՄՏԱԾԵՆՔ ՀԱՅ ԱԶԳԻ ԳՈՅԱՏԵՎՄԱՆ ՄԱՍԻՆ՚
Արխիվ 12-16ՙԲՈԼՈՐՍ ՊԻՏԻ ՄՏԱԾԵՆՔ ՀԱՅ ԱԶԳԻ ԳՈՅԱՏԵՎՄԱՆ ՄԱՍԻՆ՚
Հայաստանի Հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար ԵՐՎԱՆԴ ԵՐԶՆԿՅԱՆԻՆ ուղղված հարցերն առնչվում էին հեռուստաեթերը ՙաղբից մաքրելու՚ վերաբերյալ ՀՀ նախագահին ուղղված նամակին, եթերում եւ ընդհանրապես երկրում իրականացվող մշակութային քաղաքականությանը:ՙԵՍ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՄԻ ՀԱՏ ՄՈԴԵԼ ԵՄ ՄՇԱԿԵԼ՚
( - Երբ մշակույթի բնագավառի հայտնի մարդիկ սկսում են խոսել քաղաքականությունից, պաշտպանում են երկրի ղեկավարությանը, ասում են, որ նրանք պարզապես պնակալեզ են: Իսկ երբ սկսում են քննադատել իշխանություններին, ասում են, որ նրանց պարզապես ոչինչ չի հասել, եւ այդ պատճառով են քննադատում: Որը պետք է լինի ընդհանրապես իսկական մտավորականի տեղն ու դերը (Գեւորգ):
-Ես ինձ համար մի հատ մոդել եմ մշակել: Ինձ համար ոչ մի նշանակություն չունի, թե տվյալ դեպքում ով է մեր երկրի նախագահը, բայց եթե այդ նախագահն ընտրվել է մեր կողմից, ուրեմն ինքն ամենալավ նախագահն է ինձ համար, եւ ես պարտավոր եմ իրեն ամեն ձեւով աջակցել` որպես իմ երկրի ղեկավարի: Դա չի նշանակում, որ ես հաճոյախոսում եմ նրան...
- Ի±նչ ձեւով պետք է լինի այդ աջակցությունը:
- Լավ, նորմալ աշխատանքով, ուրիշ ոչ մի բան: Որոշ ղեկավարներ գնում, նախընտրական ինչ-որ հանրահավաքների են մասնակցում, ինչ-որ բան են խոսում, բայց եթե ես երաժիշտ եմ, պետք է զբաղվեմ երաժշտությամբ: Ես պրոֆեսիոնալ չեմ այդ քաղաքական դաշտում, ամենապրոֆեսիոնալ բանը, ինչը որ կարող եմ անել` աջակցելու իմ ղեկավարներին, ասենք թե, նախագահին, վարչապետին, դա նվագելն է: Եվ ամենակարեւորը, որը ես միշտ մտածում եմ. որտեղ, ինչ իրավիճակում էլ նվագեմ, ես նվագում եմ հայ ժողովրդի համար: Հայ ժողովրդի մի մասը ՀՀԿ-ին է աջակցում, մյուս մասը` ԲՀԿ-ին, այն մյուս մասը` ՀՅԴ-ին, ոմանք էլ` չգիտեմ ում, բայց չէ± որ բոլորն էլ հայեր են, հո հայ ու թուրք չե±ն... Ամեն մարդ իրավունք ունի ունենալ իր սկզբունքները, կողմնորոշումները, նրանք ապրում են դեմոկրատական երկրում, եւ ընտրություններին ամեն մեկը գնում է, ընտրում է նրան, ում որ ինքը ցանկանում է: Եթե ես նվագում եմ հայ ժողովրդի համար, կնվագեմ ամբողջ հայ ժողովրդի, մինչեւ վերջին անձի համար... Դա իմ կրեդոն է: Ամեն մարդ պիտի զբաղվի իր գործով, ընդ որում, առավելագույն պրոֆեսիոնալ ձեւով:
ՙՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈՆ ՈՒ
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ
ԻՄ ԵՐԿՐՈՐԴ ՏՈՒՆՆ ԵՆ՚
( - Ըստ Ձեզ` ճիշտ է հեռուստաեթերը կարգավորելու հարցով ՀՀ նախագահին դիմելը: Եթե չենք սխալվում, Դուք այդ նամակի տակ չեք ստորագրել (Անահիտ Խաչատրյան):
-Ես, առաջինը, իրոք այդ նամակը չեմ ստորագրել, բայց ոչ թե նրա համար, որ չեմ ցանկացել, այլ պարզապես ինձ չեն դիմել: Երեւի չեն դիմել, քանի որ ինքս Հանրային ռադիոյի աշխատող եմ, եւ Հանրային ռադիոն ու Հանրային հեռուստատեսությունը իմ երկրորդ տունն են: Բայց դա չի նշանակում, որ ես չեմ կիսում այն պրոբլեմատիկան, որն այդ նամակում ներկայացված է: Սակայն, քանի որ ես կյանքի մեծ փորձ ունեմ, արդեն 65 տարեկան եմ դարձել, միշտ գիտեմ, որ եթե ինչ-որ մի բանի նշան ես բռնում ու կրակում, պիտի իմանաս` կկպչե±ս, թե± ոչ: Իհարկե, պրոբլեմները բարձրացնել պետք է, իհարկե, եթերները, շատ մեղմ ասած, անթերի չեն, ու նախագահին ասելը երեւի վատ բան չէ: ՀՀ նախագահը Հանրային խորհուրդ ունի, որը շատ բան գիտի, եւ այնտեղ այնպիսի մարդիկ են հավաքված, որ կարող են այդ պրոբլեմները լուծել: Բանն այն է, որ բոլոր դեպքերում դա հեղափոխական մեթոդներով շտկելու բան չէ, դա պահանջում է միայն մի բան` ունենալ ազգային մշակութային քաղաքականություն, որով, կարծում եմ, անպայման պիտի զբաղվի մշակույթի նախարարը` հեռուստաընկերությունների ղեկավարների հետ միասին:
- Ի վերջո, գոյություն ունի նաեւ Գրիգոր Ամալյանի ղեկավարած ՀՌԱՀ-ը:
- Ըստ իս, Գրիգոր Ամալյանի հանձնաժողովն ավելի շատ տեխնիկական հարցերով է զբաղվում, որովհետեւ նրանք ուրիշ պրոբլեմներ ունեն` ում տալ եթեր եւ ում` չտալ: Ու արդեն եթեր տալուց հետո նրանք չեն կարող շտկել որեւէ մեկի եթերը, ինձ թվում է` սահմանադրությամբ չեն կարող: Սակայն, ըստ իս, պիտի կարողանան: Ուրեմն հարկավոր է ինչ-որ մի մարմին ստեղծել, որը կկարողանա այդ ամեն ինչը պատրաստել, համակարգել եւ ցույց տալ ՀՀ նախագահին: Կարծում եմ, որ այդ նամակը պարզապես ահազանգ է ՀՀ նախագահին, որ այսպիսի պրոբլեմ կա, եւ հարկավոր է այն լուծել: Ու նաեւ կարծում եմ, որ նախագահը պետք է գնա այն քայլին, որ ասի` ստեղծեք մի մարմին, եկեք մշակենք ազգային մշակութային քաղաքականություն, որտեղ ՙդեմոկրատիա՚ բառը չլինի զուտ որպես բառ... Միգուցե այն դեմոկրատիան, ինչ որ Անգլիայում է կամ Ամերիկայում, մի քիչ, այսպես ասած, շատ է մեզ համար, քանի որ մենք նոր, սկզբնական փուլում ենք, հարկավոր է մի քիչ սեղմված, մի քիչ ավելի վերահսկվող դեմոկրատիա: Բայց ես կարող եմ մյուս կողմից էլ ասել, որ այս վերջին տարիներին արդեն այդ ամեն ինչը մաքրելու միտում կա: Եթե Դուք նայեք, թե 6-8 տարի առաջ ինչ ահավոր հումոր էր, եւ ինչ ահավոր սերիալներ էին, ապա կնկատեք, որ հիմա վիճակը մի քիչ ավելի լավացել է: Այն ժամանակ մենք անընդհատ բողոքում էինք` այս ինչ լեզու է, եւ հիմա մի քիչ լեզուն մաքրվել է: Սակայն դա շատ դանդաղ է ընթանում, եւ այդ դանդաղ ընթանալը բերել է նրան, որ երիտասարդների առնվազն մի սերունդ կա, որն արդեն չգիտի, թե ինչ է եղել: Միայն գիտի այն, ինչ որ տեսնում է:
- Երբեմն փողոցի ժարգոնից ավելի վատ ժարգոնով են խոսում, եւ փողոցն է կրկնում որեւէ հերոսի բառապաշարը...
- Սովետի ժամանակ էլ է եղել ժարգոնը, բայց հեռուստատեսությամբ ողորմածիկ Ստեփան Կարպիչը երբեք չէր թույլ տա, որ նույնիսկ մի հատ երկրորդական հնչողությամբ խոսք լիներ: Շատ խիստ մարդ էր, պահանջկոտ, նաեւ անչափ հայրենասեր էր եւ Սովետի այն թունդ ժամանակներում կարողացավ հայկական ֆոլկլորը մտցնել հեռուստատեսություն` իմանալով, որ դա դուր չի գալու վերեւներին: Բայց նա այդ բանն արեց, որովհետեւ հասկացավ` դա անհրաժեշտ է ժողովրդին: Հիմա մենք էլ պետք է հասկանանք, թե ժողովրդին ինչ է պետք, իսկ ժողովրդին պետք չէ այն, ինչ որ հեշտ է ընկալվում:
- Ինչ-որ հարցումների, դիտարկումների արդյունքով որոշում են ամենաշատ դիտված հաղորդումները, եւ պարզվում է, որ առաջին տեղում են հեռուստասերիալներն ու, այսպես կոչված, հումորային հաղորդումները... Դրանից էլ եզրակացնում են, որ հարկավոր է նոր սերիալներ նկարահանել, նոր, ավելի տափակ հումորային ծրագրեր ցուցադրել...
- Առհասարակ մեր ժողովուրդը սովոր է մի բանի: Խորհրդային տարիներին հանրային մեկ կամ երկու հեռուստաալիք է եղել, եւ ինչ որ ցուցադրել են, ժողովրդի կարծիքով` դա էլ ամենալավը, ամենադաստիարակչականն է եղել: Ժողովրդի արյան մեջ այդ բանն արդեն նստած է, եւ եթե տեսնում է, որ հեռուստատեսությամբ ինչ-որ մի բան են ցուցադրում, մտածում է, որ դա չի կարող վատը լինել: Հարկավոր է հեռուստատեսության տեսանկյունից էլ նայել այդ ամեն ինչին: Ասել, որ սա վատն է, ու չասել, թե ինչ անել, որպեսզի լավ լինի, դա էլ մի բան չէ: Ես դրա կողմնակիցը չեմ: Քանի որ հիմա հեռուստաընկերությունները շատ են, ընկել են, այսպես ասած, ռեյտինգի ճանկերը եւ չգիտեն` ինչ անեն: Մի կողմից` հեռուստաընկերությունների ղեկավարները հո հիմար մարդիկ չե±ն, պարզ է, որ կրթված եւ խելոք մարդիկ են: Բայց իրենք էլ հասկանում են, որ եթե ժողովուրդը չնայի, ուրեմն գովազդ չեն դնի, իսկ գովազդ չդնելով` իրենց հեռուստաընկերությունը կմեռնի, չի ապրի: Եվ դրա համար իրենք ստիպված ընկնում են ռեյտինգի ետեւից, որպեսզի այնպիսի հաղորդումներ պատրաստեն, որ շատ մարդ նայի, որպեսզի այդ ժամանակ կարողանան գովազդը թանկ վաճառել: Դա` մի կողմից, բայց մյուս կողմից էլ, իհարկե, իրենք էլ են ուզում, որ այդ նյութը, որը պիտի շատ մարդ նայի, մի քիչ ավելի որակյալ լինի: Բայց եթե մենք սպասենք, որ այդ ամեն ինչը իր հունով գնա ու շտկվի, կանցնի 50-60 տարի, եւ արդեն 3-4 սերունդ լրիվ փչացած կլինի, ու չեմ կարծում, որ այդ ժամանակ կկարողանանք ինչ-որ մի բան շտկել: Ամեն ինչը տանում է նրան, որ վերեւից պիտի ստեղծվի ինչ-որ մի մարմին, եւ այդ մարմինը պիտի հեռու լինի ֆորմալ լինելուց: Կարծում եմ, որ մեր Հայաստանում դեռ կան մի քանի հոգի ազնիվ, լավ, որակով արվեստագետներ, սոցիոլոգներ, գիտնականներ, ովքեր կարող են գտնել ինչ-որ մի ելք, որպեսզի ստեղծվի այդ մարմինը, որը ուղղություն ցույց տա:Եվ մենք ստեղծենք ինչ-որ մի քաղաքականություն, որը կպարտադրի բոլոր հեռուստաընկերություններին ինչ-որ մի բան ցույց տալ, բայց` չափավոր, շատ չափավոր: Միգուցե ուշ ժամերին, գիշերվա երկուսին թող այդ սերիալը ցույց տան կամ 1-ն անց կեսին: Սակայն այդ ժամերին սովորաբար դասական երաժշտություն են ցուցադրում, որովհետեւ դասական երաժշտությունը շատ մարդ չի սիրում, չի հասկանում, եւ այդ ժամանակ գովազդ չեն կարող ցուցադրել: Շատ պարզ է այդ ամեն ինչը: Կարծում եմ` եթե մեր պետությունը մի քիչ հարուստ լիներ, այն հեռուստաալիքներին, որոնք շատ են նայվում, միգուցե ֆինանսական փոխհատուցում տար, որպեսզի նրանք ավելի շատ գաղափարի, որակի մասին մտածեին:
- Հ1-ին, օրինակ, դոտացիա է տրվում...
- Բայց դա այնքան չէ, որպեսզի Հ1-ը իրեն թույլ տա չցուցադրել այդ սերիալները, վերցնել մի ինչ-որ ուրիշ բան, կամ վերջապես այդ նույն սերիալի կողքին մի հատ ուրիշ սերիալ նկարել, որ մեր ժողովուրդն ունենա իդեա, ազգային իդեա, իմանա, թե մենք ուր ենք գնում... Անպայման պիտի իմանանք` մենք ուր ենք գնում: Եթե չիմացանք` ուր ենք գնում, ինչքան ուզում ես` լեզուն մաքրի, ինչքան ուզում ես` որակով սերիալ ցուցադրի, վաղը-մյուս օրը, Աստված ոչ անի, եթե պատերազմ լինի, ու մենք այդ ազգային իդեան կորցրած լինենք, պարզապես կկործանվենք որպես պետություն: Իսկ որպես հայկական պետություն` ունենք բարձրագույն արվեստ, մշակույթ, ունենք գիտնականներ, գիտություն, եւ մենք, պատկերացրեք, ունենք սպորտ, դրանք են մեզ առանձնացնում մյուսներից: Միշտ Սիրիայի օրինակն էինք բերում` որպես մի պետություն, որտեղ ժողովուրդը սոված չէ, նորմալ, լավ ապրում է, բայց ոչ արվեստ ունի, ոչ մի բան, որով մյուս արաբական պետություններից կարողանան առանձնանալ, ասենք` ա°յ, Սիրիան սա է: Մենք` հայերս, այսքան տարի գոյություն ունենք նրանով, ինչ մեզ առանձնացնում է: Այդքան տաղանդներ ենք ծնում, եւ մեզ սպանելը դժվար է. մի տեղը կտրում են, մյուս տեղից դուրս է գալիս ավելի տաղանդավորը: Այն ցուրտ ու մութ տարիներին ոչ դպրոցներն էին կարգին աշխատում, ոչ մեկ այլ հիմնարկ, բայց ծնվում էին վունդերկինդներ: Ես հիմա էստրադային սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար եմ ու նաեւ կոնսերվատորիայի ջազի եւ էստրադայի ամբիոնի վարիչն եմ ու գործ ունեմ ամենաերիտասարդ մարդկանց հետ: Եվ պետք է ասեմ, որ շատ տաղանդավոր երիտասարդներ են, ահավոր անդաստիարակ, չկրթված, բայց տաղանդավոր: Մարտին Վարդազարյանը եւ ես միասին ենք աշխատում եւ փորձում ենք մեր ոլորտում այդ բացերը լրացնել, փորձում ենք այդ երիտասարդներին հղկել, ահագին բան սովորեցնել, առավելագույն տեղեկատվություն տալ, որպեսզի իրենք այն, ինչ որ չեն ստացել, շատ շուտափույթ ստանան: Եթե դա շուտափույթ չարվի, չստեղծենք ազգային մշակութային քաղաքականություն, այդ ամենը ձգձգենք, շատ բան կկորցնենք: Եթե ամեն մեկն իր տեղում, իր ոլորտում կարողանա առավելագույն չափով պիտանի լինել, շատ բան կշտկվի: Չեմ ասում` նամակներ մի° գրեք: Իհարկե, լավ են արել, որ գրել են (շատ մարդիկ լավ տեսնում են` ինչն է լավ, ինչը` վատ), նամակ գրելը վատ բան չէ, բայց շատ քիչ մարդիկ կարող են ինչ-որ բան առաջարկել, ասել` ինչ անենք, որ այս բանը լավ լինի: Ամենաառաջինը` ամեն մեկն իր մեջ պիտի փորձի գտնել ինչ-որ պատճառներ, միգուցե մենք էլ ենք ինչ-որ մի բան սխալ արել, միգուցե մի երկու անգամ լռել ենք, հարմարվել, աչք ենք փակել, փորձել ենք ցույց տալ, որ ինչ-որ մի բան չենք տեսնում, որովհետեւ մեզ դա չի կպչում տվյալ դեպքում:
- Գործել ենք ՙԻմ խրճիթը հեռու է...՚ տրամաբանությամբ:
- Այո°: Բայց հետագայում լինում է իրավիճակ, որը հենց քեզ է կպչում, ու դու արդեն տեսնում ես, որ ժամանակին դրա դեմ չես արտահայտվել, չես պայքարել: Այսինքն` մենք բոլորս պիտի ազգովի մտածենք հայ ազգի գոյատեւման մասին:
ՙԲՈԼՈՐՍ ՊԵՏՔ Է ԶԱՐԹՆԵՆՔ՚
( - Ոմանց կարծիքով` այն, ինչ կատարվում է հեռուստատեսությունում, մշակույթի, կրթության բնագավառում ընդհանրապես, ինտերվենցիա է օտար ուժերի կողմից: Նման բան Դուք հնարավոր համարո±ւմ եք: Գուցե հեռուստաընկերությունների ղեկավարները լավ մարդիկ են, սակայն միջնորդավորված նրանց են հասնում զանազան աղանդավորների, մեր թշնամի երկրների գումարները (Կարեն Թովմասյան):
-Ես չեմ կարծում, որ որեւիցե մի հեռուստաընկերություն իրեն թույլ տա ընդգրկվելու այդ կեղտոտ խաղերի մեջ: Իհարկե, ԱՄՆ-ի ազդեցությունը կա ամբողջ աշխարհում: Եթե Դուք գնաք, ասենք, Ֆրանսիա, էլի կտեսնեք, որ հեռուստատեսությունը ահավոր վատն է, այնտեղ էլ են եղանակ ստեղծում ամերիկյան ֆիլմերը, ամերիկյան հերոսները, ապրելակերպը...
Շատ են պրոբլեմները, եւ շատ քիչ են մեզ մոտ մնացել այն ուժերը, որոնք սրտանց ուզում են ինչ-որ մի բան ուղղել ու նաեւ այդքան ուժ ունեն: Նկատի ունեմ, օրինակ, այն մարդկանց, ովքեր իրենց տներում նստած են, կարող են լավ սցենար գրել, բայց չեն գրում. իրենց մեկ-երկու անգամ չեն դիմել, իրենք էլ չեն գրում, մինչդեռ կարող են արժանի, պիտանի բան գրել: Կարծում եմ` բոլորս պետք է զարթնենք ու ոչ թե գնանք հանրահավաքներ անենք, այլ պիտի կոնկրետ քայլեր անենք` օգնելու իրավիճակը շտկելու համար...
ՙՈւղիղ կապը՚ վարեց
ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ

