ՙՙՙՙՙՙՙԱՅԴ ՏԵՍԱԿԻ ԴԵՄ ՊԵՏՔ Է ԱՄԲՈՂՋ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԺԽՏՈՂԱԿԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ՈՒՆԵՆԱ՚
Արխիվ 12-16ՙԱՅԴ ՏԵՍԱԿԻ ԴԵՄ ՊԵՏՔ Է ԱՄԲՈՂՋ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԺԽՏՈՂԱԿԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ՈՒՆԵՆԱ՚
Երեկ ազգովի տոնեցինք Սահմանադրության օրը, թեպետ հայաստանյան վերջին շրջանում կատարված դեպքերից ելնելով` շատերը այդքան էլ խանդավառված չէին տոնով: Ամեն դեպքում, տոնի խորհրդի, մեր Սահմանադրության եւ ՙՀարսնաքար՚-ի դեպքերից հետո տիրող քաղաքական տրամադրությունների մասին ՙԻրավունք՚-ը զրուցեց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ:-Պարոն Սահակյան, ըստ Ձեզ, հուլիսի 5-ը կարեւո±ր, թե± հերթական ու հերթապահ տոն է:
- Նախ շնորհավորում եմ Սահմանադրության օրվա առթիվ: Կարծում եմ անկախ պետությունների, մասնավորապես Հայաստանի համար, Սահմանադրությունը ամենակարեւորագույն վավերաթղթերից մեկն է, այսինքն` պետություն ես, ունես մայր օրենք եւ օրենքներ. սա է պետության հզորությունը: Բայց, միեւնույն ժամանակ, պատմական ճակատագիրը այնպիսի անցքերով է մեզ անցկացրել, որ մեր ժողովուրդը դեռեւս լրիվ կերպով չի կարող ընկալել Սահմանադրության դերն ու նշանակությունը:
- 1995-ին Սահմանադրության ընդունումը համընկել էր առաջին խոշոր ընտրակեղծիքի հետ, նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից սահմանադրական փոփոխություններ մտցնելու հանրաքվեն էլ մեծ կասկածներ էր հարուցում: Արդյոք այս հանգամանքը ստվեր չի± գցում հիմնական օրենքի վրա:
- Նախ դա Ձեր տեսակետն է, որ ընտրակեղծիքներով է եղել, մենք այդ տեսակետը չենք կիսում: Այնուհանդերձ, ինչպիսի վերաբերմունք էլ լինի, թե Սահմանադրությունը լավն է կամ վատը, խնդիրը դրանում չէ, այսօր բոլորը հիմնականում օգտվում են Սահմանադրությունից: Ինչքան պետությունը լավանա, այնքան կլավանա նաեւ Սահմանադրությունը կամ հակառակը: Կարեւորը, որ անկախ պետություն ենք, իսկ անկախ պետության հիմնական կարգավորիչը մայր օրենքն է` Սահմանադրությունը:
- Վերջին ԱԺ ընտրությունները համարվում են լավագույն խորհրդարանական ընտրությունները, մեծ հնարավորություն կա նաեւ, որ առաջիկա նախագահական ընտրություններն էլ լավագույնը կլինեն, իսկ սահմանադրական հանրաքվեի համար, ինչպե±ս ստանալ լավագույն տարբերակը:
- Կարծում եմ, ընդհանրապես ընտրական գործընթացներն այնպիսին են, որ դրանք էլ ժամանակի ընթացքում ավելի կլավանան, նայած թե հասարակությունը ինչ տրամաբանությամբ է մոտենում խնդրին:
- ԱԺ արդեն նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի կողմից մանդատը վայր դնելը ցույց տվեց, որ ՀՀԿ-ն բավական խստապահանջ է սեփական օլիգարխների նկատմամբ: Արդյոք նույն խստապահանջությունը կլինի± ԲՀԿ անդամ, ՀԱԿ-ին հարող կամ անկուսակցական օլիգարխների նկատմամբ:
- Նախ մենք չենք համարում, որ Ռուբեն Հայրապետյանը օլիգարխ է: Եվ երկրորդ` Ռուբեն Հայրապետյանը մանդատը վայր դրեց իր իրավունքների շրջանակում, այսինքն` դա ոչ թե Հանրապետական կուսակցության կամ հասարակության կողմից պատիժ էր, այլ իր ներքին զգացողության վերաբերմունքը հասարակության նկատմամբ:
- Իսկ ինչպե±ս եք վերաբերում ԲՀԿ-ի կեցվածքին, որն այսօր ՙՀարսնաքար՚-ի հարցով ակտիվ պահանջատեր է ներկայանում, մինչդեռ լռում էր, երբ 2007-ին ՙՄուլտի գրուպ՚ ընկերության անվտանգության աշխատակիցները սպանել էին ռուս սպային: Եվ ընդհանրապես, կարծիք արտահայտելու իրավունք ունի± ՀԱԿ-ը, եթե հաշվի առնենք, որ ՀՀՇ-ի իշխանության տարիներին, ոչ միայն ՙՀարսնաքար՚-ի տիպի դեպքեր էին շատ պատահում, այլեւ տնտեսական ու քաղաքական հողի վրա վերեւից պատվիրված սպանությունները հարյուրներով էին հաշվվում:
- Ես ավելի կողմնակից եմ, որ այդպիսի միջադեպերը չքաղաքականացվեն, այլ ավելի ազնիվ մոտեցում ունենան: Յուրաքանչյուր նման դեպք դատապարտելի է մեր կողմից, իսկ ընդհանուր առմամբ, նաեւ դատապարտելի է յուրաքանչյուր նման դեպք քաղաքականացնելը ու փորձել դրանով շահեկան վիճակ ստեղծել այս կամ այն կուսակցության համար: Նման իրողությունները մեր ազգի վիշտն են, մեր ազգի ցավն են: Մենք յուրաքանչյուր նման դեպքում պիտի ավելի մեծ դասեր քաղենք եւ ավելի նոր միջոցների փնտրտուքի մեջ լինենք, որպեսզի հասարակության մեջ նման իրողությունները բացարձակ իմաստով ազդեցություններ չունենան, մարդիկ չահաբեկվեն, չվախենան եւ վստահ լինեն, որ իրենք պաշտպանված են:
- Մասնավոր պահնորդական ծառայության մասին օրենքը ուժի մեջ մտնում է հունվարի 1-ից, մի±թե այսօրվա հանրային տրամադրությունները չեն հուշում, որ այդ բարեփոխումներն ավելի արագացնելու անհրաժեշտություն կա:
- Խնդիրը հենց նրանում է, որ ավելի արագացրեցինք օրենքի կիրառումը: Բայց, մինչեւ օրենքը կկիրառվի, նախ անհրաժեշտ է, որ լիցենզիոն կարգերը իրենց ենթաօրենսդրական ակտերով որոշակի դառնան, նաեւ ովքեր այդ ծառայության մեջ կլինեն, պետք է կարողանան որոշակի փորձառության դասընթացներ անցնել: Սա է պատճառը, որ մի փոքր ուշանում է, այսինքն` օրենքը կարելի էր ընդունել եւ գործողության մեջ դնել, բայց դեռեւս օրենքը կիրառելու համար ժամանակ է անհրաժեշտ եւ համապատասխան գործիքներ: Իսկ մինչ այդ, կարծում եմ, այն հորդորները կամ այն մոտեցումները, որոնք ձեւավորվեցին նախագահի կողմից, այնուհետեւ` ինքներս էլ որոշակիորեն արձագանքեցինք դրան, մեղմացրել են իրավիճակը: Գտնում եմ, որ պետք է մտածենք ոչ թե այն մասին, թե պահնորդներ ունենանք կամ չունենանք, դրանք լիցենզավորենք, որ կարգապահ լինեն, այլ այդ տեսակի դեմ պետք է ամբողջ հասարակությունը ժխտողական վերաբերմունք ունենա, ինչպես ունեցավ այս անգամ: Եվ տեսակ ասելով` ոչ թե պահնորդներին է վերաբերվում, այլ նման տեսակը մեր ազգի մեջ կա եւ անցյալում էլ է եղել:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

