ԿՈՎԿԱՍԸ` ՈՐՊԵՍ ԻՐԱՆԻ ԴԵՄ ՌԱԶՄԱՍՏՐԱՏԵԳԻԱԿԱՆ ՊԼԱՑԴԱՐՄ

Արխիվ 12-16

ԿՈՎԿԱՍԸ` ՈՐՊԵՍ ԻՐԱՆԻ ԴԵՄ ՌԱԶՄԱՍՏՐԱՏԵԳԻԱԿԱՆ ՊԼԱՑԴԱՐՄ



Ինչպես հայտնի է` հուլիսի 1-ին լրացավ այն ժամկետը, երբ պետք է ուժի մեջ մտներ Իրանի նավթի նկատմամբ Եվրամիության էմբարգոն: Դրա հետ կապված օրերս Իրանը կրկին սպառնաց արգելափակել Հորմուզի նեղուցը, որով Պարսից Ծոցի տարածաշրջանից համաշխարհային շուկաներ է տեղափոխվում օրական 16-17 մլն բարել նավթ: Իրանի հաջորդ քայլն էր եռօրյա բավականին տպավորիչ զինավարժությունները, որտեղ, ի թիվս այլ խնդիրների, խաղարկվում էին ինչպես նեղուցի արգելափակման, այնպես էլ` դրանից հետո արտաքին ագրեսիայի դեպքում պատասխան հարվածի սցենարներ:

ԱՄԵՐԻԿԱ-ԻՐԱՆԱԿԱՆ ՓՈԽԱԴԱՐՁ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ ՇԱՐԱՆ

Սակայն այդպես էլ իրավիճակը դեռ չի հասել նեղուցի պրակտիկ շրջափակմանը: Չնայած դրան` ԱՄՆ-ը եւս ցույց տվեց, որ իր հերթին է պատրաստվում իրադարձությունների այդօրինակ զարգացումներին: Ամեն դեպքում` պաշտոնապես հաստատվեց, որ Պենտագոնը ուժեղացնում է իր ռազմական ներկայությունը Պարսից Ծոցում` այնտեղ կմեկնի նաեւ ՙՊոնսե՚ դեսանտային նավը: Իր հերթինª շարունակեց մկանները ցույց տալ Իրանը եւս. Իսլամական Հանրապետության զինուժի կորիզը համարվող հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի ղեկավար գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն հասկացրեց, որ իրենց առհասարակ չի մտահոգում ոչ միայն Պարսից Ծոցում, այլ այդ ողջ տարածաշրջանում կենտրոնացած ամերիկյան զինուժը. ՙԻրանը հաշված րոպեների ընթացքում կարող է ոչնչացնել ԱՄՆ-ի ռազմակայանները Մերձավոր Արեւելքում... Մենք միջոցներ ենք մշակել, որոնք կարող են հարձակման դեպքում մեկ րոպեում ոչնչացնել 35 ռազմակայաններ՚: Իսկ ահա իրանցի մեկ այլ գեներալ` Հոսեյն Սալամին, խոսելով այս վերջինª ՙՄեծ մարգարե 7՚ եռօրյա զորավարժություններից, հայտարարեց, որ դրանց ընթացքում փորձարկվել են նաեւ իրանական ՙՇահաբ-1՚, ՙՇահաբ-2՚, ՙՇահաբ-3՚, ՙԶելզալ՚ եւ ՙՖաթեհ՚ հրթիռները: Դրանք ի զորու են հարվածներ հասցնել ոչ միայն Իսրայելին, այլ ընդհուպ մինչեւ Հարավային Եվրոպայի մի շարք երկրների: Իսկ դա նշանակում է, որ այնպիսի մեթոդներով, ինչպիսիք կիրառվեցին, ասենք, Լիբիայում, Իրանին լուրջ վնաս հասցնել հնարավոր չէ: ՙԻրանին հաղթելու համար անհրաժեշտ է մի քանի անգամ ավելի հզոր օպերացիա, քան, ասենք, իրաքյան ՙՓոթորիկ անապատումն՚ էր,- համոզված են եվրոպական մի շարք փորձագետներ: -Առավել եւս, որ առանց ցամաքային օպերացիայի անցկացման, Իրանին միայն օդից ծնկի բերելը բացառվում է: Իսկ նման օպերացիային համար, այն էլ, եթե փայլուն իրականացվի, անհրաժեշտ է առնվազն 400-500 հազարանոց զորախմբի առկայություն, որի կորուստները, ամենահամեստ կանխատեսումներով, կանցնեն 20 տոկոսից: Անկասկած, այս պահին ողջ Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ը նման ուժ չունի կենտրոնացած, եթե անգամ տարածաշրջանում ամերիկյան զինուժին իր բոլոր հնարավորություններով օժանդակի Իսրայելը: Նույնիսկ թուրքական ողջ զինուժի ներառումն այդ օպերացիայում, որը քիչ հավանական է, էլի պահանջվող արդյունքը չի տա: Այսինքն` Իրանի դեմ պետք է շատ ավելի լուրջ օպերացիա կիրառել ողջ ՆԱՏՕ-ի մասնակցությամբ: Սակայն ՆԱՏՕ-ի անդամ պետությունները ինչո±ւ պետք է դրան գնան...՚: Նույն մասնագետները նաեւ ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ միայն նախահարձակ կողմի համար կանխատեսվող 50-100 հազար մարդու կորուստը արդեն իսկ ոչ միայն Եվրոպային, այլ հենց ԱՄՆ-ին կպարտադրեն ամեն կերպ խուսափել պատերազմից. ՙԵթե Եվրոպա կամ ԱՄՆ սկսեն հասնել տասնյակ-հազարավոր ցինկե դագաղներ, ինչը չի եղել Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր, ապա այդ երկրների գործող վարչակազմերն ինչպե±ս են սեփական ժողովուրդներին բացատրելու այդ կորուստների իմաստը...՚:

ՊԱՐՏԱԴՐՎԱԾ, ԹԵ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԱՀԱՆՋ

Անշուշտ, այս հեռանկարները քաջ գիտակցում են նաեւ Օբամայի վարչակազմում: Այսինքնª եթե մինչեւ վերջ են տանում էմբարգոյի գաղափարը, եւ ավելին` նախատեսվածի պես պատժամիջոցներ են սահմանում նաեւ այն երկրների նպատմամբ, որոնք շարունակում են Իրանից նավթ գնել, ապա դրանով պարզապես պարտադրում են Իրանին` իրականացնել խոստումն ու արգելափակել Հորմուզի նեղուցը: Իսկ այդ դեպքում ԱՄՆ-ն էլ, ուզած-չուզած, պետք է իր խոստումը կատարի եւ կռիվ սկսի Իրանի հետ` դրանից բխող հիշատակված բոլոր տխուր հեռանկարներով հանդերձ: Ուստիեւ ելքը մեկն է. նահանջ` հնարավորինս սեփական դեմքը պահելով:
Այսպիսով ԱՄՆ-ը պաշտոնապես հայտարարեց, որ ողջունելով Եվրամիության ուժի մեջ մտած էմբարգոն, այնուամենայնիվ, հետաձգում է այն երկրների նկատմամբ պատժամիջոցների կիրառումը, որոնք շարունակելու են նավթ ձեռք բերել Իրանից: Այդ երկրների ցանկում են Չինաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան, Բրիտանիան եւ այլն: Պատճառաբանելով իր որոշումը` ԱՄՆ-ը հավաստիացնում է, որ պատժամիջոցները հետաձգել է, քանի որ այդ երկրներն արդեն սկսել են էականորեն նվազեցնել Իրանից ձեռք բերվող նավթի ծավալները: Իսկ դա ակնարկ է, թե այդ քայլին տվյալ երկրները գնացել են իր պատժամիջոցներից վախենալով: Ընդ որում` տվյալ դեպքում խոսքը հիմնականում Չինաստանի մասին է, քանի որ հենց այս երկիրն է Իրանի նավթի հիմնական գնորդներից մեկը: Եվ իրոք, Չինաստանը վերջերս որոշակիորեն նվազեցրել էր Իրանից նավթի ձեռքբերման ծավալները: ՙՍակայն ի±նչ կապ ունի դրա հետ ԱՄՆ-ը,- իր զարմանքն է հայտնում ՌԴ ԱԳՆ-ի դիվանագիտական ակադեմիայի արեւելյան հետազոտությունների կենտրոնի տնօրեն Անդրեյ Վոլոդինը:- Չինաստանի կողմից Իրանից գնվող նավթի ծավալների նվազման պատճառները շատ պարզ են. 2012թ.-ի սկզբին կողմերը նավթի գնի հետ կապված խնդիրներ ունեին: Այսօր այդ հարցը լուծված է, եւ Պեկինի կողմից գնումները ապրիլ-հունիս ամիսներին աճել են՚: Իսկ ահա ռուս մեկ այլ վերլուծաբանª արեւելագետ Անդրեյ Օստրովսկին, այս կարծիքին է. ՙԱՄՆ-ը չունի Չինաստանի վրա ներազդելու լծակներ... Չինաստանն այսօր տիրապետում է տնտեսական եւ քաղաքական բավականին լուրջ պոտենցիալի, որպեսզի կարողանա ամերիկյան սպառնալիքներին ուշադրություն չդարձնել՚:
Ստացվում է նման իրավիճակ. չկարողանալով հասնել Իրանի նավթի ամենամեծ ներմուծողին` Չինաստանին եւս էմբարգոյի մեջ ներգրավելուն, ԱՄՆ-ը այս հարցում իր պարտադրված նահանջը փորձում է ներկայացնել որպես սեփական նախաձեռնություն, այն էլ այդ ընթացքում բավականին տհաճ փաստի առաջ կանգնեցնելով իր հիմնական դաշնակից համարվող մայրցամաքային Եվրոպային, որը ներկայումս տնտեսական բարդ իրավիճակում է եւ այդ պարագայում դեռ պետք է բավականին տուժիª իրանական նավթից հրաժարվելով:
Մի խոսքով` առանց Չինաստանի մասնակցության ակնհայտ է, որ իրանական նավթի էմբարգոյի հարցում էական արդյունքների ԱՄՆ-ը այդպես էլ չի հասնում: Իսկ դա նշանակում է, որ առհասարակ ձախողվում է տնտեսապես Իրանին ծնկի բերելու Օբամայի այն քաղաքականությունը, որը նա առաջ քաշեց իրանական խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու իսրայելյան համառ պահանջներին ի պատասխան: Բայց, ամեն դեպքում, Օբաման իր համար բավականին ժամանակ շահեց եւ աշնանը սպասվող ընտրություններին է հասնում առանց իրանյան պատերազմի, որտեղ պարտվելը միանգամից կզրոյացներ վերընտրվելու հնարավորությունը: Այսինքնª ամենեւին էլ չպետք է բացառել, որ հենց ընտրությունների պատճառով Օբաման Իրանի ուղղությամբ գնաց այն քայլերին, որոնք էն գլխից էլ ԱՄՆ-ին դրական արդյունքներ չէին խոստանում: Իսկ այդ դեպքում արդեն շատ ավելի հավանական է դառնում, որ Իրանին հարվածելու ծրագրերը ոչ թե չեղյալ են հայտարարված, այլ պարզապես տեղափոխվել են ամերիկյան նախագահական ընտրություններից հետո:

ԱՄՆ-Ը ԵՎ ԻՍՐԱՅԵԼԸ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՎԵՐԱԾՈՒՄ ԵՆ ՌԱԶՄԱՊԱՀԵՍՏԻ

Ամեն դեպքում, մի շարք վերլուծաբաններ այն համոզմունքին են, որ ԱՄՆ-ը ներկայումս մի շարք ակտիվ քայլեր է ձեռնարկում ՙԿասպից ծովի տարածաշրջանում առկա հակասությունների սրման միջոցով գերիշխանություն ձեռք բերելու եւ հակաիրանյան ու հայասիրիական ռազմաստրատեգիական պլացդարմ ստեղծելու՚ ուղղությամբ: Իսկ ՙԻրան-Ռուսաստան հաղորդակցության ուղիները կտրելը կասպյան տարածաշրջանում գերիշխանություն ապահովելու հարցում ունի արմատական նշանակություն՚: Դա նշանակում է, որ Կասպից ծովն ու Հարավային Կովկասը եւ, մասնավորապես, Հայաստանը, շարունակելու են մնալ Իրանի համար մեծ պայքարի գլխավոր կիզակետը: Ռուս վերլուծաբաններից մեկը` Յուրի Կրուպնովն, այս առումով ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ այդ հարցում ԱՄՆ-ը հիմնական շեշտադրումները շարունակում է կատարել Ադրբեջանի վրա: Օրինակ. ՙ2012թ.-ին արտասահմանում իրականացվող ռազմական օպերացիաների հետ կապված Կոնգրեսի համար Պետդեպարտամենտի զեկույցն առաջացրեց հետաքրքրության պայթյուն Կասպից ծովի ռազմականացման հիմնախնդրի շուրջ եւ դարձավ այս հատվածում ընդդեմ Իրանի ծովային ֆորպոստ ստեղծելու ԱՄՆ-ի համակարգված գործողությունների վկայություն՚: Վերլուծաբանը մեջբերում է նաեւ այդ զեկույցից այս հատվածը. ՙԱՄՆ-ը կշարունակի աշխատանքները ադրբեջանական ռազմածովային ուժերի հետ` նպատակ ունենալով... ընդլայնել համատեղ խաղաղարար օպերացիաներին մասնակցելու հնարավորություններն ու ՆԱՏՕ-ի հետ օպերատիվ համատեղելիությունը...՚: Թվարկվում է նաեւ այն կոնկրետ ռազմատեխնիկական օժանդակությունը ¥այդ թվում` ռազմանավեր¤, որոնք Ադրբեջանը ստացել է ԱՄՆ-ից: Սրա հետ մեկտեղª չմոռանանք, որ Ադրբեջանին Իսրայելի կողմից տրամադրված 1,4 մլրդ դոլարի զինտեխնիկայի հիմնական մասը եւս, ըստ փորձագետների, հենց ռազմածովային ուժերի համար է նախատեսված: Եվ այս ամենը, անշուշտ, նմանվում է Կասպից ծովով Իրանը Ռուսաստանից կտրելու նպատակով ադրբեջանական ծովային ուժերն աննախադեպ ուժեղացնելու փորձի: Ընդ որում` խոսվում է ՙհամատեղ խաղաղարար օպերացիաների՚ եւ ՙՆԱՏՕ-ի հետ օպերատիվ համատեղելիության՚ մասին, իսկ դա հնարավոր է, եթե Կասպից ծովում հենց ՆԱՏՕ-ական օպերացիաներ իրականացվեն: Մի խոսքովª այն տպավորությունն է, որ Կասպից ծովի ադրբեջանական հատվածը ԱՄՆ-ը ու Իսրայելը վերածում են ոչ միայն ՙռազմաստրատեգիական պլացդարմի՚, այլ նաեւª դրա համար անհրաժեշտ զինապահեստի:
Անշուշտ, ամերիկյան վերահսկողության համար, Ադրբեջանից զատ, երկրորդ ուղղությունը Հայաստանն է: Մեզ մոտ, կարծես թե, հիմնական շեշտադրումները դեռ արվում են ՙգունավոր հեղափոխությունների՚ տեսքով, ինչի մասին խոսելու առիթներ քանիցս ունեցել ենք: Փորձեր, որոնք հայաստանյան նախագահական ընտրությունների ֆոնին եւս, պետք է որ բավականին սրվեն:
Եվ այս նախապատրաստական բոլոր աշխատանքները, թերեւս, պրակտիկ կիրառման մեջ կսկսեն դրվել ամերիկյան նախագահական ընտրություններից անմիջապես հետո, այսինքն` գալիք տարվա սկզբներին:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում