ՈՉ ԼԵԳԻՏԻՄ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԷԼ ՈՒՆԵՑԱՆՔ

Արխիվ 12-16

ՙՈՉ ԼԵԳԻՏԻՄ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԷԼ ՈՒՆԵՑԱՆՔ

Հակառակ նրան, որ ՀԱԿ անդամ, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը հայտարարել էր, թե իրենց խնդիրն է ՀՀԿ-ից մարդիկ բերել իրենց կուսակցություն, այսօր ՀԱԿ ընկերները կամաց-կամաց նոսրացնում են սեփական կուսակցության շարքերը: Նույնիսկ մի կողմ դնելով ՀԱԿ-ի հետ ծանոթ-բարեկամ, փեսա-աներ կապերը` ՀԱԿ-ից պաշտոնապես դուրս է եկել Ազգային անվտանգության նախկին նախարար, մինչեւ վերջերս ՀԱԿ անդամ ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ: Վերջինս մի քանի օրվա մեջ ասաց սրտում կուտակված ամեն ինչ կեղծ ընդդիմության մասին, իսկ այժմ որոշել է առժամանակ լռել: Այս մասին Դ.Շահնազարյանը ՙԻրավունք՚-ի հետ զրույցում նշեց. ՙԵս այսօր հարցազրույց եմ տվել եւ մի քանի օր մամուլում չեմ ուզում որեւէ բան ասել, թողեք դրանից հետո: Եկեք հետաձգենք բոլոր հարցերը՚:
Փաստորեն, ՀԱԿ խմբակցության անդամների հայտարարությունը հակառակ ՙէֆեկտն՚ ունեցավ, թեպետ այսպես որ շարունակվի, շատ շուտով նաեւ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի եւ մեծն կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի արձաններն էլ կփախչեն ՀԱԿ-ից ու ՀԱԿ-ի թատերաբեմ դարձած Օպերայից:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


ՍԱՀԱԿԱՇՎԻԼՈՒ ՙՇԵՆԻ ԴԵԴԱ...՚-Ն`
ԱՄԵՆ ՎՐԱՑՈՒ ԲՋՋԱՅԻՆՈՒՄ


Վերջերս նախ վրացական ՙՌուսթավի-2՚ հեռուստաալիքով, ապա ողջ համացանցով մեկ շրջանառվում է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու եւ նորընտիր վարչապետ Վանո Մերաբիշվիլու հայհոյանքներով համեմված երկխոսությունը, որը վերածվել է իսկական սկանդալի:
Պարզ է վրացական ընդդիմության համար սա սկուտեղի վրա մատուցված ՙչալաղաջ՚ էր, բայց թե ի±նչ հետեւանքներ կարող է ունենալ երկրի առաջին դեմքերի խայտառակությունը` ՙԻրավունք՚-ը պարզեց ՙՋավախք՚ հայրենակցական միության նախագահ եւ ԱԺ պատգամավոր ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆԻՑ.
- Տեղյակ եմ եւ դիտել եմ, ճիշտն ասած, այդ տեսահոլովակը: Վրաց ընդդիմությունը շատ լուրջ քննադատության է ենթարկել այդ երկխոսությունը, հատկապես Վրաստանի նախագահի կողմից հայհոյախառն արտահայտությունները ընդդիմության հասցեին: Կարծում եմ, ընդհանրապես, որեւէ լուրջ հետեւանքներ դա չի ունենա, եթե վրացական ընդդիմությունը շարունակաբար դա չօգտագործի: Բայց, եթե կարողանա միջադեպը լավ օգտագործել, ապա գուցե իրենց իմիջի բարձրացման եւ նախագահի վարկանիշի անկման պատճառ կդառնա:
Քաղաքականությունը քաղաքականություն, բայց հաստատ վրաց հանրության մեջ ձեւավորվել է նման կարգախոս. ՙԻսկական վրացու բջջայինի մեջ անպայման պետք է լինի Սահակաշվիլի-Մերաբիշվիլի քլնգոցը՚:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում