ԱԺ նախկին պատգամավոր, ՙԺառանգություն՚ կուսակցության անդամ ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆԸ երկընտրանքի առաջ է կանգնած:
Երեկ վերջինս իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է. ՙՍիրելի° ֆեյսբուքցիներ, ՙՉորրորդ ինքնիշխանություն՚ թերթը վերջին երեք ամիսներին երրորդ անգամ ինձ հետ կապված սուտ լուրեր է տարածում: Առաջինը` քարոզարշավի ժամանակ գրեց, թե ես որպես ընտրակաշառք ՙsecond hand՚ հագուստ եմ բաժանում Շենգավիթ համայնքի Շիրակի փողոցի վրա գտնվող հանրակացարանում, որին անմիջապես արձագանքեց դատախազությունը` ի դեմս ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի: Երկրորդ` երբ հունիսի 7-20-ը, ես որպես ուխտագնաց Երուսաղեմում էի, զարմանքով կարդացի, թե ինչե¯ր եմ ասել իմ լավ ընկերոջը` Ստեփան Սաֆարյանին: Եվ երեկ էլ կարդացի այն մասին, թե նեղացել եմ իմ կուսակից ընկերներից: Այս շարունակական ապատեղեկատվությունը, շատ մեղմ եմ ասում, ինձ արդեն բարկացնում է: Խորհուրդ եմ խնդրում ֆեյսբուքի իմ ընկերներից` ինչպես վարվել այդ թերթոնի հետ` արհամարհել, թե դատի տալ: Ես առաջինի կողմնակից եմ, չնայած երկրորդ տարբերակով նրանց պատժելու գաղափարը գայթակղիչ է: Ինչ եք ասում՚: Իսկ թե, այնուամենայնիվ, տիկին Բախշյանը կդիմի± դատարան, ինչպես ֆեյսբուքյան ընկերներն են հորդորում, ցույց կտա ժամանակը: