ՄԱՐԻԱՆՆԱՅԻ ՀԱՐՍԱՆԻՔԸ ՉԻ ԿԱՅԱՆԱ

Արխիվ 12-16

ՄԱՐԻԱՆՆԱՅԻ ՀԱՐՍԱՆԻՔԸ ՉԻ ԿԱՅԱՆԱ

Էլեկտրոնային մի քանի լրատվական կայքեր անդրադարձել էին երգչուհի ՄԱՐԻԱՆՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ եւ ՙԵվրոպա՚ հյուրանոցի սեփականատիրոջ որդի ԱՐՄԱՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ` հուլիսին կայանալիք ճոխ հարսանեկան արարողությանը: Ի դեպ, Մարիաննան եւ Արմանը հանդիպել են ուսանողական տարիներին. Մարիաննան սովորել է Երեւանի պետական համալսարանի ռոմանո-գերմանական, իսկ Արմանը` իրավաբանական ֆակուլտետում: Զույգերը անցյալ տարի նոյեմբերի 17-ին նշանադրվել են Մարիաննայի ծննդյան 20-ամյա հոբելյանի օրը: Սակայն այսօր արդեն լուրեր են պտտվում, թե հարսանեկան արարողությունը չեղյալ է հայտարարվել Մարիաննայի սկզբունքների` ՙկապրիզների՚ պատճառով:
Լուրի իսկությունը պարզելու համար զանգահարեցինք երգչուհուն եւ ստացանք մեզ հուզող մի քանի հարցերի պատասխաններ:
-Այո°, հարսանիքը չեղյալ է հայտարարվել, բայց որ ասում եք` իմ սկզբունքների պատճառով, ես չեմ հասկանում` ինչի±ն է կոնկրետ դա վերաբերվում:
- Ասում են, որ Դուք եք դրա պատճառը եղել:
- Պատճառը ես եմ եղել այնքանով, որ դա իմ որոշումն է եղել ընդամենը: Իսկ պատճառների մասին ես հաստատ հիմա չեմ բարձրաձայնի: Չեմ ուզում մանրամասները շեշտել, բայց, ամեն դեպքում, դա այդպես է, ես նշանս հետ եմ տվել, բայց թե պատճառը որն է, դա արդեն, իմ կարծիքով, խիստ անձնական է:
- Այսինքն` ավելացնելու ոչինչ չունե±ք:
- Ո°չ, իմ անձնականը շատ անգամ եմ լուսաբանել, բայց սա այն պահն է, որ, կարծում եմ, մանրամասները պետք է թողնել մի կողմ: Եթե այդպես է եղել, ուրեմն այդպես ենք ճիշտ գտել, ես է°լ, իմ նախկին ընկերոջ կողմն է°լ:
- Ասում են, որ Ձեր նշանածին առաջարկել եք, որպեսզի ամուսնությունից հետո առանձին ապրեք: Նա էլ չի համաձայնվել:
- Առանձին ապրե±նք: Ո°չ, հիմա ավելի լավ, որ ասում եք` այդպիսի խոսակցություններ են պտտվում, եւ ես կարող եմ հերքել` ասելով, որ այդպես չէ: Ընդհանրապես, առանձին ապրելու հարց չի եղել մեր միջեւ այս մեկ տարվա ընթացքում: Ես այն մարդը չեմ, որ ունեմ այդ ձգտումը ու ոչ էլ երբեւէ ինձ թույլ կտայի ինչ-որ հարց դնել, ավելին` որ դրա համար էլ բաժանվեինք: Միանշանակ դա այդպես չէ:
- Մարիաննա, գիտենք, որ նախկին նշանածիդ մայրը երկու հարսանեկան զգեստ է բերել Դուբայից, նաեւ ամեն ինչ պատրաստ է եղել հարսանեկան արարողության համար:
- Այո°:
- Իսկ ի±նչ եղած պիտի լինի, որ հետաձգեք հարսանեկան արարողությունը:
- Ասեմ` ամեն ինչ պատրաստ է եղել, բայց որ կոնկրետ ասենք` ինչ-որ դեպք է եղել, որը պատճառ է հանդիսացել մեր բաժանման համար, չկա: Ուղղակի կարելի է ասել` երկկողմանի իրար չենք հասկացել:
- Բայց մի տարի շփվելով, ընկերություն անելով չէի±ք հասկացել, որ իրար համար չեք:
- Մի տարի հասկացել ենք իրար, բայց չի± լինում, որ մարդիկ տասը տարի շփվում են միմյանց հետ, հետո ինչ-որ մեծ կամ փոքր վեճերից չեն հասկանում իրար ու ինչ-որ գլոբալ որոշումներ են կայացնում: Կարելի է ասել` մեզ մոտ էլ այդպես եղավ: Հասկանո±ւմ եք, պահ է գալիս, որ թեկուզ մեկ, կամ երկու, երեք տարի չզգաս դա, բայց մի օր ինչ-որ վեճից հասկանաս, որ ճիշտը դա էր: Իհարկե, ինչքան էլ որ դա ցավալի է, ինչքան էլ, որ դա հարսանիքի նախապատրաստական օրերին է եւ այլն, եւ այլն, բայց, եթե այդպես է, ուրեմն այդպես է:
- Այս ամենից հետո ի±նչ հոգեվիճակում եք գտնվում:
- Ինձ թվում է` ոչ մի նորմալ մարդ չի կարող չտխրել այսքանից հետո: Իհարկե, տխրելը` տխրում եմ, բայց ես ինձ համարում եմ ուժեղ մարդ ու գտնում եմ, որ այս կյանքում ամեն ինչն էլ հաղթահարելի է:
- Գտնում եք, որ ճիշտ եք արել այդ քայլին դիմելով:
- Հավատացե°ք, ես այս դրության մեջ հիմա ճիշտն ու սխալը փորձում եմ չփնտրել: Գուցե ես էլ եմ սխալ եղել, իրենք էլ: Ամեն մեկն էլ ցանկացած պատմության մեջ ունի իր ճիշտն ու սխալը: Ես հիմա չեմ փորձում մտածել, թե որն էր ճիշտը: Ամեն դեպքում, եթե մի բան պետք է լինի, ապա լինում է: Ես այս դեպքում այդպես եմ մտածում: Եթե պետք է լիներ, ուրեմն եղել է, ու ոչ մի բան չի կարող փոխվել:

Զրույցը` ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում