Նարինե Մկրտչյանը 2010թ. խորթ հոր եւ եղբոր հետ աշխատելու համար տեղափոխվել էր Ստամբուլ: 21-ամյա օրիորդը աշխատանքի էր տեղավորվել մի վարպետի մոտ եւ շուտով ինքն էր վարպետացել արծաթագործության մեջ:
Չարաբախտ աղջիկը սիրահարվել էր Օրհան Օքմուշին եւ մտադիր է եղել ամուսնանալ նրա հետ: Օրհանը խաբել էր Նարինեին, քնել նրա հետ եւ գաղտնի նկարահանել մերկ կնոջը: Այնուհետ Օրհանի եղբայրըª Բարըշը, Նարինեին փորձել էր պարտադրել կենակցել իր հետ` սպառնալով մերկ կադրերը ցույց տալ նրա եղբորը: Մերժում ստանալուց հետո, սրիկան իրականացրել էր սպառնալիքն ու տեսագրությունը ցույց էր տվել Նարինեի եղբորը` Ժորային: Անասուն եղբայրները չէին բավարարվել կնոջ կյանքը դժոխքի վեածելով եւ Բարըշը Նարինեից գումար էին պահանջելª այս անգամ սպառնալով նրա մերկ կադրերը տեղադրել ինտերնետում… 2012 թվականի մարտին Նարինեն ցիանիդ էր խմել: Ստամբուլի դատախազությունը Օրհան Օքմուշի համար պահանջել է 4-12 տարի ազատազրկում` Նարինեին ինքնասպանության դրդելու մեղադրանքով, Բարըշ Օքմուշին` 2-6 տարվա ազատազրկում` Նարինեին շանտաժի ենթարկելու համար:
ՄԱՀ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻՆ
Հուլիսի 2-ի գիշերը Կուրիլյան Կունաշիր կղզում սպանվել էին Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի դաշտային բաժանմունքի երեք հաշվապահները: Խաղաղ մասնագիտության ներկայացուցիչներին սպանել, որից հետո ինքնասպան էր եղել այն անձը, որը կոչված էր ապահովել ֆինանսական կազմակերպության անվտանգությունը: Ռուսական լրատվամիջոցները ՙիմիջիայլոց՚ շեշտում են, որ հենց այդ կղզի էր ժամանել ՌԴ վարչապետ Անատոլի Մեդվեդեւը: