Գնումների մասին օրենքը իր մրցույթներ անցկացնելու պահանջներով, կարծես թե, Հայաստանում կամաց-կամաց նահանջ է ապրում:
Վերջին շրջանում բազմաթիվ են դեպքերը, որ մրցույթի փոխարեն անց են կացնում կեղծ մրցույթներ, կամ, ընդհանրապես, առանց որեւէ մրցույթի կատարվում են գնումներ: Չգրված օրենքներով անգամ նորմալ մրցույթների պարագայում 10-40 տոկոս ՙատկատ՚ է տրվում պատվիրատուին: Այս խայտառակ ընդհանուր պատկերի վրա, առանձնանում է ՙՓոքր Մհեր՚ կրթահամալիրում, մայիսի 30-ին, հայտարարված համազգեստ ձեռք բերելու մրցույթը, որը կայանալուց եւ ավարտվելուց հետո հանկարծ չեղյալ հայտարարվեց: Ինչպես նշում են մեր աղբյուրները, կրթահամալիրի հոգաբարձուների խորհրդի նախագահ, նախկին արդարադատության փոխնախարար Գեւորգ Մալխասյանին դուր չէր եկել մրցույթի արդյունքները, ավելի ճիշտ` այն կազմակերպությունները, որոնք շահել էին վերոհիշյալ մրցույթը: Պարոն Մալխասյանը որոշեց անցկացնել նոր, այսպես կոչված, մրցույթ, սակայն նախկինում մրցույթի հանված 35 ապրանքատեսակներից մնացել էին ընդամենը հինգ անուն, իսկ մնացած երեսունը ուղիղ պատվերով ավելի քան 20 միլիոն դրամի օրենքի բացահայտ խախտումով փոխանցեց մի կազմակերպության, որի սեփականատերը հարազատական կապի մեջ է Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ: Հարց է ծագում, թե ի±նչ անձնական շահ ունի այս գործարքից Գեւորգ Մալխասյանը եւ արդյոք վերոհիշյալ ՙատկատների՚ ավանդույթը տվյալ դեպքում օրենքը խախտելու շարժառիթ չի± հանդիսանում: