ՙՏՂԱՅԻ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ՅՈՒՐԻԿԸ ԼՐԻՎ ԻՐԵՆ ԿՈՐՑՐԵԼ ԷՐ՚

Արխիվ 12-16

ՙՏՂԱՅԻ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ՅՈՒՐԻԿԸ ԼՐԻՎ ԻՐԵՆ ԿՈՐՑՐԵԼ ԷՐ՚

Երեկ` հուլիսի 3-ին, Վայոց ձորի Աղավնաձոր գյուղում հերթական ոճրագործությունը տեղի ունեցավ: Այս դեպքում եւս սպանությունը ընտանեկան բնույթի էր.  50-ամյա Յուրիկ Բաբայանը սպանել է կնոջը` 50-ամյա Անահիտ Բաբայանին: Ըստ շրջանառվող լուրերի` Յուրիկ Բաբայանը եղել է հարբեցող, առավոտյան գնացել է խաշ ուտելու, օգտագործել է ալկոհոլի մեծ քանակություն, վերադարձել է տուն եւ դաժանորեն ծեծել կնոջը, ջարդել գլուխը:
Թե իրականում ի±նչ է կատարվել, եւ հարբեցո±ղ է արդյոք Յուրիկ Բաբայանը` հարցով դիմեցինք Աղավնաձորի գյուղապետ ԱՇՈՏ ԳԱԼՍՏՅԱՆԸ.
- Բաբայանների ընտանիքը հանգիստ ընտանիք էր: Բայց վերջին ժամանակներում վեճը նրանց տնից անպակաս էր: Տղայի ինքնասպանությունից հետո Յուրիկը լրիվ իրեն կորցրել էր: Հա, խմում էր, բայց ոչ այն աստիճան, որ հարբեր, իրեն կորցներ: Չեմ կարող ասել` ինչից նա այդ քայլին գնաց: Ախր, որ ասեմ` Անոն լեզվանի էր, մեկին երկուս էր պատասխանում, էդ էլ չկա: Ամբողջ գյուղն ուղղակի ցնցված է:
- Իսկ ե±րբ եւ ի±նչ պայմաններում է տղան ինքնասպանություն գործել:
- Ոնց որ հիմա հոր պարագայում, այնպես էլ տղայի պարագայում, ոչ մեկս էլ չհասկացանք ինքնասպանության բուն պատճառը: Խելոք երեխա էր, գնաց բանակ, եկավ, մի քանի ամիս էլ Ռուսաստան գնաց: Այնտեղից գալուց հետո մի տեսակ ինքնամփոփ ու մենակյաց էր դարձել, ոչ տնից դուրս էր գալիս, ոչ ընկերների հետ էր շփվում: Դե, մտածում էինք` 22 տարեկան տղա է, կարող ա սիրահարված ա, մտքերի մեջ ա: Մի օր էլ առավոտ վեր կացանք, լսեցինք, որ Յուրայի տղան գոմում կախվել ա: Տղու կորուստը էդ ընտանիքին շատ խեղճացրեց:
Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացանք, որ Յուրիկ Բաբայանը ձերբակալվել է, հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի 104 հոդվածի հատկանիշներով (սպանություն): Ոստիկանության Վայոց ձորի մարզային քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում