ԹՈՂ ՆԱԽ ԻՐ ՓԼՎԱԾ ՀԱԿ-Ը ՓՈՐՁԻ ՓՐԿԵԼ

Արխիվ 12-16

ԹՈՂ ՆԱԽ ԻՐ ՓԼՎԱԾ ՀԱԿ-Ը ՓՈՐՁԻ ՓՐԿԵԼ

Գուցե ապրիլմեկյան կատակ թվա, բայց հուլիսի 2-ին կայացած ասուլիսի ժամանակ ՀԱԿ անդամ, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը բավական լուրջ հայտարարել է. ՙՄեր խնդիրն է ՀՀԿ-ից մարդիկ բերել ընդդիմադիր թեւ: Ինչպես, օրինակ, 2008-ի փետրվարին մեզ միացան գեներալներ...՚:
Աբսուրդի թատրոն հիշեցնող այս հայտարարության վերաբերյալ սեփական մեկնաբանություններից զերծ մնալով` ՙԻրավունք՚-ը դիմեց ՀՀԿ անդամ, ԱԺ պատգամավոր ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ.
-Նախ այն մարդիկ, ում հիշատակում է Արամ Մանուկյանը, թե 2008 թվականին անցել են իրենց շարքերը, կարծում եմ անձամբ Արամ Մանուկյանին կամ իրենք իրենց պատասխանը դեռ կտան: Իսկ ինչ վերաբերում է ՀՀԿ խմբակցությունից մարդ տանելուն, Արամ Մանուկյանին խորհուրդ կտանք նախ իրենց ՙԱզգային կոնգրեսը՚ պահեն, որը փլուզվել է ու մնացել են մի քանի հոգի, հետո նոր խնդիր դնեն այլ քաղաքական թիմից մարդ տանելու: Պարզ է, թե իրենց մոտ որտեղից է այս խուճապը: Նաեւ Ազգային ժողովի աշխատանքների հետ է կապված դա, միգուցե իրենք նման պատկերացում չունեին եւ, փաստորեն, Արամ Մանուկյանն ինքն էլ խոստովանում է, որ այս Ազգային ժողովը այսօրվա իշխանության բարձր քաղաքական դրսեւորումն է:
- Բայց, այնուամենայնիվ, մի±թե պարոն Մանուկյանը օբյեկտիվ հիմքեր ունի այսպիսի հույսեր փայփայելու համար:
- Ընդամենը մեր քաղաքական թիմի անունից պետք է նշեմ, որ Հանրապետական կուսակցությունը այսօր միահամուռ է: Իսկ Հայ ազգային կոնգրեսը խնդիրներ ունեցող խմբակցություն է եւ պետք է նմանատիպ հայտարարություններ անի, որպեսզի այն շղարշային մշուշը, որը ձեւավորվել կամ պատել է այդ քաղաքական թիմին, ցրի կամ ուղղությունը շեղի: Միգուցե Արամ Մանուկյանը փորձի± իրենց քաղաքական թիմը լքող քաղաքական ուժերին եւ քաղաքական գործիչներին պահել, այնուհետեւ սկսի այլ քաղաքական թիմերից իրենց դաշտ մարդ կամ քաղաքական ուժ տանելու վերաբերյալ  հույսեր փայփայել:
- Այս ամենի հետ մեկտեղ պարոն Մանուկյանը նշում է, որ այս Ազգային ժողովը ամենակայացածն ու ամենաուժեղն է:
- Դա փաստում է նրա մասին, որ այսօր իշխանություններն ունեն քաղաքական կամք եւ կարողացան անցկացնել նորմալ, թափանցիկ ընտրություններ, ինչի արդյունքում ձեւավորվեց իրենց իսկ ձեւակերպմամբ այս ուժեղ, կայացած կամ ամուր Ազգային ժողովը: Եվ այս կայացած Ազգային ժողովի հիմնական դերակատարը լինելով Հանրապետական կուսակցությունըª ի զորու է իր առջեւ դրված խնդիրները լուծել: Պետք է փաստենք, որ Ազգային ժողովի ընտրություններին մեր ժողովուրդը ապացուցեց, որ գնում է ուժեղի հետեւից եւ սիրում ու ընդունում է ուժեղներին, թույլերին չեն սիրում: Եվ դա նաեւ քվեներով ապացուցվեց, եւ հիմա չեմ կարծում, որ Ազգային ժողովում թույլերի հետեւից որեւէ մեկը պետք է գնա կամ անդամագրվի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում