Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը իրեն ԱԺ առաջին նստաշրջանի Էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալ նշանակելու որոշումը համարում է ապօրինի ու անընդունելի եւ հայտարարում, որ չի ստանձնի պաշտոնը:
Ի պատասխան Ն.Փաշինյանի, ԱԺ նույն հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը հավաստիացրել է. ՙՆիկոլ Փաշինյանն ուզենա, թե չուզենա, ինքն է ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալը՚: ԱԺ առաջին նստաշրջանի Էթիկայի հանձնաժողովի նախագահ ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ հարցի շուրջ նաեւ զրույց ունեցավ ՙԻրավունք՚-ի հետ: - Պարոն Հարությունյան, այս հայտարարությունից հետո արդյոք Դուք ունե±ք մշակված մեխանիզմներ, որպեսզի կարողանաք պարտադրել Նիկոլ Փաշինյանին կատարել փոխնախագահի պարտավորությունները: - Ոչ, այդտեղ պարտավորեցնող որեւէ մեխանիզմ չի կարող լինել: Էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալի հիմնական առաքելությունը պետք է լինի նախագահի բացակայության ժամանակ նիստերը վարելը, այլ խնդիր նախագահի տեղակալը չունի: Ենթադրենք նա ստանձնում է ու չի կատարում իր պարտավորությունները, իհարկե, հնարավոր է նման բան եւ չկան որեւէ պարտավորեցնող մեխանիզմներ: Սա քաղաքական եւ օրենքը հարգելու պարտավորություն է: Օրենքը նախատեսում է, որ Նիկոլ Փաշինյանը տեղակալ է, բայց պատգամավոր է, կարող է օրենքին չենթարկվել, թեպետ չեմ կարծում, որ դա ճիշտ է: