Այն, որ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ցինիզմը հանրահայտ է...

Արխիվ 12-16

Այն, որ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ցինիզմը հանրահայտ է, չի զարմացնում ոչ ոքի. հիշենք թեկուզ նրա` հանրությանը նետած մարտահրավերը` ՙով է այն տղամարդը...՚: Բայց պարզվում է, որ ՀՀ երկրորդ նախագահը, փաստորեն, իրեն թույլ էր տվել արտոնել, մեղմ ասած, շատ տարօրինակ ծախսեր ՙՀայաստան՚ հիմնադրամից: Մասնավորապես` 2005-ին 245 հազար դոլար ծախսվել էր նախագահի նստավայրում թիկնապահների պայմանները բարելավելու վրա (դե, էլ ինչպես խրախուսեին ապագա Կուկուներին), եւ էլ ավելի ապշեցուցիչ է 2007-ին 1 միլիոն 92 հազար դոլար ծախսվել է Քոչարյանի սիրելի խաղալիքի` առագաստանավային ակումբի կահավորմանը Սեւանի ափին: Զարմանալի է, թե ինչպիսի անիմաստ նպատակների վրա Քոչարյանի թեթեւ ձեռքով ծախսվում էին կոպեկ առ կոպեկ համազգային նպատակների համար հայրենիքում եւ սփյուռքում հանգանակված միջոցները: Ախր, քանի-քանի գյուղերում այդ միջոցներով կենսական նշանակության խնդիրներ կարող էին լուծվել...
Իսկ իր ծամածռություններով հանդիսատեսին եւ հեռուստադիտողին հայտնի դերասան ՍԵՐԳԵՅ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ (Յոժը) զարմանալիորեն, կարծես թե, որոշել է շարունակել ու շարունակել գրավոր տարբերակով ՙյուղ վառելու՚ գործընթացը: Հիմա էլ նա գրի է առել հետեւյալ ՙգլուխգործոցը՚ (ներկայացնում ենք առանց խմբագրական եւ սրբագրական միջամտության). ՙԵրբ Հայաստանից մտնում ես Վրաստան արժանապատվությունդ գետնինա հավասարվում: Ամոթ, հազար ամոթ մեզ: Հենց սահմանին արդեն զգում ես գեղցիությունդ.... ՄԻ օր հոդված եմ գրելու ազգայնականները լեզուները կոխեն....՚: Սրանով դերասանը ապացուցում է, որ տառապում է թերարժեքության բարդույթի ծանրագույն տարբերակով: Որովհետեւ միայն այդպիսի բարդույթ ունեցողը (ում ընդունված է անվանել քաղքենի կամ գեղցի) կարող է այդպիսի հիացական հայացքով նայել վրացիների` ամերիկյան փողերով այս կամ այն հարցը լուծելու վրա եւ այդպես արտահայտվել սեփական հայրենակիցների մասին: Ուստի, զարմանալով հանդերձ, վստահաբար պնդում եմ, որ նույնիսկ ամենակորած-մոլորած գյուղի ամենաչքավոր բնակիչը հաստատ ավելի շատ արժանապատվություն ունի, քան այդ` իրեն եսիմ ինչի տեղ դրած ծաղրածուն:
Ինչպես հայտնի է, մեզանում քիչ չեն ամերիկամոլությամբ տառապող տարատեսակ թերիները, որոնք ամերիկյան փաթեթավորմամբ կեղտը հաստատ շոկոլադից համով են համարում: Դե, խոսքը միայն գրանտածիծների մասին չէ, որոնք ի պաշտոնե պետք է ամերիկամոլ լինեն, այլ նաեւ նրանց, ովքեր դեռ հավատում են, որ ԱՄՆ-ն աշխարհում ժողովրդավարություն է տարածում: Զարմանալի անկեղծությամբ բրիտանական ՙՉաթթամ հաուզի՚ փորձագետ, սկանդալային զեկույցի հեղինակ ՋԵՅՄՍ ՆԻՔՍԻՆ խոստովանում է. ՙՀայաստանի ժողովրդավարական առողջությունը լավ վիճակում չէ հիմա, եւ ԱՄՆ-ին դա իրականում չի էլ հետաքրքրում: Նա այժմ ավելի կարեւոր խնդիրներ ունի. ԱՄՆ-ն մեծ հիասթափություն ապրեց Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ, եւ չեմ կարծում, թե նրան հետաքրքրում է Հայաստանի ժողովրդավարական զարգացումը՚:
Հա, որ խոսք գնաց Ամերիկայի մասին, չենք կարող չհիշատակել ԳԼԵՆԴԵԼ քաղաքի զարմանալի վիճակագրությունը: Այդտեղ քաղաքապետարանի հայ աշխատակիցների քանակը 2002-ից ավելացել է 83 տոկոսով եւ հասել 362-ի, իսկ ղեկավար դիրքերի 8 տոկոսը հայերին է հասել: Այդ զարմանալի վիճակագրության վրա, այնուամենայնիվ, ուրախանալու ոչինչ չունենք, զի դա արտացոլում է արտագաղթի հաշվին այդ անիծյալ ամերիկյան քաղաքի հայ բնակչության մեխանիկական աճը: Ախր ընդամենը երկու սերունդ անց այդ հայերի հայությունից հետքն անգամ չի մնա...

ՙ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում