ՙԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՈՒՄ՚` ՙՀԱՅՐԵՐԻ ԵՎ ՈՐԴԻՆԵՐԻ՚ ԳԺՏՈՒԹՅՈՒՆ
Արխիվ 12-16Ըստ ՙԺառանգությանը՚ մոտ կանգնած աղբյուրի` ՙԺառանգություն՚-ում վերջերս թունդ վեճեր են եղել, թե ինչպես կուսակցությունը մասնակցի Վահե Ավետյանի մահվանից հետո սկսված բողոքի գործողություններին: Այնպիսի կադրերը, ինչպիսիք են Ստյոպիկ Սաֆարյանը, Ռուբիկ Հակոբյանը, Արմեն Մարտիրոսյանը, գերադասելի էին համարում հեռու մնալ ակցիաներին ակտիվ մասնակցությունից, մինչդեռ երիտասարդական թեւը, մասնավորապես` մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը, երիտասարդ ակտիվիստ Դավիթ Սանասարյանը, ով աչքի է ընկնում իր ակտիվությամբ սոցիալական ցանցերում, ընդհակառակը` կողմնակից էին ամենաակտիվ մասնակցությանը, եւ ակցիաների մասին ինտերնետային ծանուցման համար մեծ ջանքեր են գործադրել: Ասում են, որ ավագ սերնդի ՙժառանգականները՚ երիտասարդական թեւին կշտամբել են, թե ձեր ակտիվ գործունեության դիվիդենտներին տիրացել են միանգամայն ուրիշները` ակնարկելով մասնավորապես ԲՀԿ-ին:
ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՆՏ ՄԱՐԳԱՐՅԱՆՆ ԱՆՄԵԿՆԱԲԱՆԵԼԻ Է
Օրերս իր հարցազրույցներից մեկում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հայտարարել է, թե իր համոզմամբ արտաքին ուժերն այսօր միջամտում են Դաշնակցության ներքին գործերին, փորձում են խնդիրներ ստեղծել կուսակցությունում եւ նպատակ ունեն փոխել Դաշնակցության ներկայիս ղեկավարությունը:
Երբ փորձեցինք ճշտել, թե արտաքին ուժեր ասելով` պարոն Մարգարյանը նկատի ուներ կուսակցությունից դո±ւրս, թե± երկրից դուրս գտնվող ուժերին, պարզվեց, որ ոչ թե արտաքին ուժերն են խնդիրներ ստեղծում ՀՅԴ-ի համար, այլ իրենց ներքին խռովություններն էլ բավական են կուսակցության ներքին անդորրը խարխլելու համար:
Դիմեցինք ամենանեղացկոտ` ՀՅԴ մամլո խոսնակ ՍՊԱՐՏԱԿ ՍԵՅՐԱՆՅԱՆԻՆ` վերջինս հարցին պատասխանելու փոխարեն նշեց հետեւյալը (ի դեպ, որպեսզի հերթական անգամ պարոն Սեյրանյանը նեղանալու առիթ չունենա, այս անգամ հատուկ շեշտում ենք, որ առանց վերաշարադրանքի եւ մաշտոցյան բոլորին պարզ ու հստակ այբուբենով ներկայացնում ենք վերջինիս ասածը). ՙԻ±նչ կապ ունի ես ինչ կասեմ, մեկ ա դուք սխալ բաներ եք գրելու չէ±, էլ ինչի± եք զանգում...՚: Ինչեւէ, պարոն Սեյրանյանին հիշեցնում ենք, որ ինքն է ՀՅԴ մամլո խոսնակը, եւ շատ տրամաբանական է, որ իրեն ենք դիմում ՀՅԴ-ի հետ առնչվող հարցերով: Ավելի ուշ` մեր չարչարկված հարցին, ՀՅԴ խմբակցության անդամ ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆՆ էլ չկարողացավ պատասխանել. ՙՀրանտ Մարգարյանն ասել է այն, ինչ ասել է, մնացած պարզաբանումների համար կառաջարկեմ հենց դիմել Հրանտ Մարգարյանին: Նա շատ հստակ է արտահայտվել եւ կարծում եմ, ես չէ, որ պետք է բացատրեմ՚:
Դե ինչ արած, հուսանք ամառային դեպրեսիան ՀՅԴ-ում խրոնիկ չի դառնա:
ՓԱՄԲՈՒԿՅԱՆԸ ՉԻ ԳՆՈՒՄ ՙԱՐՄԱՎԻԱՆ՚
Երեկ gazeta.ru կայքում տեղեկատվություն էր տարածվել, որ օլիգարխ, նախկին պատգամավոր Հարություն Փամբուկյանը ցանկանում է գնել ՙԱրմավիա՚ ավիաընկերությունը ներկայիս սեփականատեր Միխայիլ Բաղդասարովից, սակայն. ՙՄիանգամից ասեմ, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը,- ՙԻրավունք՚-ի հետ զրույցում նշեց ՙԱրմավիա՚-ի մամլո խոսնակ ԺԱՍՄԵՆ ՎԻԼՅԱՆՆ ու հավելեց,- չգիտեմ, ով է տարածել այս տեղեկատվությունը, պետք է իրենցից ճշտեք՚:
Ամեն դեպքում, ռուսական բամբասանքը մեկնաբանենք ռուսական ասացվածքով. ՙԱռանց ծուխ, կրակ չի լինում՚:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

