ՄԵՆՔ ՍՏԵՂԾՎԱԾ ՉԵՆՔ ԴԵՄՈԿՐԱՏԻԱՅԻ ՀԱՄԱՐ

Արխիվ 12-16

ՄԵՆՔ ՍՏԵՂԾՎԱԾ ՉԵՆՔ ԴԵՄՈԿՐԱՏԻԱՅԻ ՀԱՄԱՐ



ՙԱռաջին լրատվական՚-ին հարցազրույց է տվել մեր վաղեմի ծանոթ, բեմադրիչ, դերասան ՆԱՐԵԿ ԴՈՒՐՅԱՆԸ:
Նա հերթական անգամ նշել է. ՙԵս չեմ վերադարձել (Հայաստան-Ռ.Թ.), բայց, որովհետեւ ներկայացումներիս ազդագրերն անընդհատ փակցված են, եւ տպավորություն է, որ ես այստեղ եմ, բայց այդպես չէ, ես անընդհատ գնում-գալիս եմ: Տունս, ընտանիքս Փարիզում են, ես 32 տարի ապրել եմ Փարիզում: Եվ չեմ վերադարձել տարբեր պատճառներով. սոցիալական որոշ դժվարություններ էլ կան, որ ինձ վախեցնում են այստեղ հիմնվել մինչեւ 60-70  տարեկան: Ես երեք երեխա ունեմ, կուզենայի` նրանք էլ գային, բայց արդյոք իրենք պետք է այստեղ գան, արդյոք այստեղ ապագա կա: Աղջիկս եկավ այստեղ, երկու ոտքը դրեց մեկ կոշիկի մեջ եւ ասաց, որ պետք է այստեղ ապրի: Ընդունվեց Ֆրանսիական համալսարան, մեկ տարուց հետո չդիմացավ, վերադարձավ հետ` Սորբոն... Դրա համար վերադառնալ ասվածը մի փոքր դժվար է, բայց որ աչքս, կյանքս, էներգիաս այս երկրում են, անկասկած է՚:
ՙԱչքս, կյանքս, էներգիաս այս երկրում են՚: Լավ կարդացի±ք, հարգելի° ընթերցողներ: Նա մոռացել է մի հասարակ բառ ավելացնել առաջին երեք բառերին` ՙբիզնեսս՚: Մինչդեռ, եթե նա չկարողանար Հայաստանում ներկայացումներ բեմադրել, այսինքն` աշխատել, վաղուց երկիրը հավերժ լքած կլիներ: Փաստորեն, ինչպես մի քանի անգամ նշել ենք, նրա համար Հայաստանը պարզապես ՙխոպան է՚: Ընդ որում, նկատեցի±ք, որ նա այդպես էլ իրեն հաց տվող երկրին չի ասում իմ կամ մեր երկիրը, այլ ասում է` ՙայս երկրում՚:
Պարզվում է նաեւ, որ նա եղել է ՙհակասովետական մարդ՚ , բայց ՙայսօր սովետական շատ բաների՚ կարոտում է. ՙՇատ կուզենամ շատ բաներից չազատվի մեր ժողովուրդը, մանավանդ, հոգեւոր Սովետական Միության շատ արժեքներից չազատվենք: Մտնում է ամերիկյան, եվրոպական միատեսակ եւ պաղ մտածելակերպը... ֆրանսիացուն ինչ ասում ես, ասում է` ես քեզ բա±ն եմ պարտք, եթե պարտք չեմ, ուրեմն մենք խոսելու բան չունենք՚: Բայց համոզված ենք, որ Սովետական Միության օրոք որեւէ ՙխուդսովետ՚ չէր թույլատրի նրան բեմադրել այն ամենը, ինչ հիմա է բեմադրում Հայաստանում:
Նա անդրադարձել է նաեւ հեռուստատեսությանը, եւ այս դեպքում մենք համախոհ ենք. ՙՍովետական Միության ժամանակ հինգ հեռուստաալիք կար, չորսով Բրեժնեւն էր խոսում, մեկով ընթանում էր Բերտոլուչիի ֆիլմը: Բոլորս նայում էինք Բերտոլուչիի ֆիլմը: Այսօր էլի հինգ ալիք կա, որից մեկով Բերտոլուչի են ցուցադրում, մնացած չորսով ջարդում, փշրում են, մորթում, սպանում են, բոլորը դա են նայում՚:
Հետո նա ասում է բաներ, որոնք հաստատ Ֆրանսիայում չէր ասի. ՙՕրինակ` Ռուսաստանի համար միապետությունից այն կողմ բան չկա, մեզ համար էլ ճիշտը դա է: Մենք ստեղծված չենք դեմոկրատիայի համար, թող ոչ ոք չնեղվի: Մենք յուրահատուկ ազգ ենք, եւ դա պետք է ընդունենք: Ես 30 տարի վայելեցի շատ զարգացած ժողովրդավարություն պարտադրող պետության մեջ: Այնպես որ, ամեն ինչ շատ հարաբերական է, նույն կաշառքն էլ կա, պարզապես ուրիշ ձեւով, ուրիշ չափով, շշերն են տարբեր, բայց միջի աղտոտությունը նույն աղտոտությունն է: Քաջ Նազարի ասած` այս աշխարհը այսպես սարսաղ եկել, սարսաղ էլ գնալու է, դրա համար ես վստահ չեմ, որ դեմոկրատիան այդպիսի հանճարեղ բան է: Մի հանճարեղ նախադասություն կա` դիկտատուրայի ժամանակ փոքրամասնությունն իշխում է մեծամասնությանը, դեմոկրատիայի ժամանակ` հակառակը, բայց նորից ստացվում է` նույն մեծամասնությունը իշխում է փոքրամասնության վրա: Հիմա շատ հարաբերական է` մեծամասնությունը ճի±շտ է, թե± ոչ: Աշխարհում ամեն ինչ հարաբերական է՚:

Կույտը մշակեց ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում