ՙՙՙԱՊԱԿՈՒ ԿՏՈՐՈՎ ՓՈՐՁԵԼ ԷՐ ԿՏՐԵԼ ՊԱՐԱՆՈՑԸ

Արխիվ 12-16

ԱՊԱԿՈՒ ԿՏՈՐՈՎ ՓՈՐՁԵԼ ԷՐ ԿՏՐԵԼ ՊԱՐԱՆՈՑԸ



Տպավորությունն այնպիսինն է, որ վերջին ժամանակներս գրեթե ամեն օր Հայաստանում մարդ է կախվում, կամրջից ցած նետվում կամ ինքնասպանության այլ տարբերակ ընտրում: Ի±նչ է կատարվում: Համատարած հուսալքություն: Ինչո±ւ են մարդիկ այդքան շատ սկսել ձեռք բարձրացնել իրենց կյանքի վրա: Գուցե թո±ւյլ են, պայքարելու համար ուժ չեն գտնում իրենց մեջ, գուցե հոգնե±լ են… Չգիտեմ, գուցե…  
ունիսի 26-ին  Այվազովսկու-68 տանը  ամրանից մետաղյա ճոպանով կախվելու միջոցով ինքնասպան են եղել 62-ամյա Պետրոս Գալուստովը եւ նրա որդին` 30-ամյա Արթուր Գալուստյանը: Հայտնի էր նաեւ, որ Արթուր Գալուստյանը մի քանի օր առաջ էր ազատվել ՙՆուբարաշեն՚ քրեակատարողական հիմնարկից: Մայիսի 25-ից հունիսի 24-ը, գտնվելով քրեակատարողական հիմնարկում, Արթուրը այնտեղ եւս փորձել է ինքնասպանություն գործել: Իսկ թե ինչպես է Ա. Գալուստյանը փորձել ինքնասպանություն գործել քրեակատարողական հիմնարկում, պարզաբանեց Քրեակատարողական հիմնարկների վարչության հասարակության հետ կապերի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար ԳՈՌ ՂԼԵՉՅԱՆԸ.
- Քրեակատարողական հիմնարկում գտնվելու սկզբնական շրջանում ցանկացել է իրեն վնասել. կոտրված ապակու կտորով փորձել է կտրել պարանոցը, սակայն հիմնարկի աշխատակիցների կողմից այդ քայլը կանխվել է (իսկ մեր տվյալներով` խցակիցների- Ի. Ա.): Կալանավայրում գտնված ժամանակ դրսեւորել է նորմալ վարք: Մի ամիս հետո նրա խափանման միջոց կալանքը փոխվել է քաղաքից չբացակայելու վերաբերյալ ստորագրությամբ:
Ավելացնենք, որ  Արթուրը մեկ այլ անձի հետ 2011թ. նոյեմբերին Արշակունյաց պողոտայի վրա կայանված ՙԻնֆինիտի՚ մակնիշի ավտոմեքենայի ապակին կոտրելու միջոցով հափշտակել էր ավտոմեքենայում եղած առանձնապես խոշոր (56 մլն դրամ) գումար, որը պատկանում էր ՙՄանանա Գրեյն՚ ՍՊԸ-ին, եւ այդ գումարը նշված ՍՊԸ-ի աշխատակիցը պետք է տեղափոխեր բանկ: Նշված գողության փաստով ոստիկանությունում  հարուցվել էր քրեական գործ` քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Իսկ թե ինչպես է ստացվել, ու այդքան խոշոր գումար հափշտակելու համար Ա. Գալստյանը ստորագրությամբ ազատ է արձակվել, փորձեցինք պարզել ոստիկանության Լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, որտեղից պատասխանեցին.
- Նա ակտիվ համագործակցել է նախաքննական մարմինների հետ, եւ նրա խափանման միջոցը փոխվել էր:
- Իսկ գողացված գումարը վերականգնվե±լ է:
- Գումարը վերականգնվել է մասամբ:
Պարզեցինք նաեւ, որ մյուս անձը, ով Արթուրի հետ համատեղ կատարել էր գողությունը այժմ կալանավայրում է:
Մինչդեռ խոսակցություններ են շրջանառվում, որ հափշտակված 56 մլն դրամ գումարի մի պատկառելի մասն այդպես էլ չի հայտնաբերվել եւ նույն վարկածի համաձայն Արթուրի ինքնասպանությունը ինչպես նաեւ կալանավայրի ինքնասպանության փորձը հենց այդ հանգամանքի հետ պետք է կապել: Ամեն դեպքում տպավորությունն այն է, որ այս կրկնակի ինքնասպանության փաստը ինչ-ինչ ներքին թելերով սերտորեն շաղկապված է փողերի հափշտակության դեռ պաշտոնապես մինչեւ վերջ չբացահայտված գործի հետ:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում