ՙԱՅՆ, ԻՆՉԸ ԵՍ ԵՄ ՏԵՍԵԼ ՄԱՆՈՒԿ ՀԱՍԱԿՈՒՄ, ԹՈՂ ԷԼ ՈՉ ՄԻ ՄԱՆՈՒԿ ՉՏԵՍՆԻ՚

Արխիվ 12-16

ՙԱՅՆ, ԻՆՉԸ ԵՍ ԵՄ ՏԵՍԵԼ ՄԱՆՈՒԿ ՀԱՍԱԿՈՒՄ, ԹՈՂ ԷԼ ՈՉ ՄԻ ՄԱՆՈՒԿ ՉՏԵՍՆԻ՚



Ինչպես 1915թ. եւ դրանից  առաջ թուրքերն էին կոտորում հայերին` չխնայելով մայր ու մանուկ, այդպես էլ նախորդ  դարավերջին նրանց կրտսեր եղբայր ազերիներն էին վարվում: Իսկ ողբերգության վայրերը բոլորին հայտնի ենª Բաքու, Սումգայիթ, Գյանջա...
զերիների վայրագությունների զոհ գնացին նաեւ Հայաստանի սահմանամերձ բազում բնակավայրերի խաղաղ բնակիչներ: Առավել եւս, որ նրանց բարբարոսությունները սահմաններ չէին ճանաչում եւ դուրս էին միջազգային, պատերազմական բոլոր նորմերից: Ուրիշ ինչ անուն տաս, երբ հրետանիով, օդուժով ռմբակոծում էին խաղաղ բնակավայրերը...
Այսօրվա մեր զրուցակիցը` ՄԵՐԻ ՄԵՋԼՈՒՄՅԱՆԸ, ով այսօր 24 տարեկան է, ազերիների նման ռմբակոծություններից տուժել է մանուկ հասակում: Այդ չարաբաստիկ օրը 7-ամյա Մերին հասակակից երեխաների հետ բակում խաղում էր, երբ սկսվեց ռմբակոծությունը: Պայթյուններից մեկի արդյունքում նա զրկվեց ձեռքերից եւ մեկ ոտքից...
Դե պատկերացրեք 7 տարեկան երեխա` առանց ձեռքերի եւ մեկ ոտքի: Նման դեպքերում ամեն մեկն էլ ՙկկոտրվի՚, կկորցնի հետաքրքրությունը կյանքի նկատմամբ: Սակայն Մերին դիմացավ: Նա կարողացավ այնպիսի հզոր կամք դրսեւորել, որին, վստահ եմ, կնախանձեին որեւէ առողնջական խնդիր չունեցող շատ ու շատ մարդիկ: Նման ծանրագույն վիճակով Մերին կարողացավ ոչ միայն կյանքը շարունակել, այլեւ ավարտել Կապանի միջնակարգ դպրոցը, ապա ուսումը շարունակել է բարձրագույն ուսումնական հաստատությունում: Եվ այդ ամենից հետո էլ մասնակցելով ՙԼեւ Գրուպ՚ փաստաբանական գրասենյակի կողմից հայտարարված մրցույթին` այսօր աշխատում է տվյալ ընկերությունում, այն էլ` որպես գլխավոր տնօրենի խորհրդական:
Զրույցը Մերին սկսեց հենց դրանից. ՙՙԼեւ Գրուպ՚-ում աշխատելով ես ինձ ավելի վստահ ու պետքական զգացի՚: Եվ անցավ հիշողություններին.
- Յոթ տարեկան էի, նոր էի ավարտել առաջին դասարանը: 1993թ. թուրք-ադրբեջանական պատերազմի ժամանակ, հուլիսի 23-ին, հերթական ռմբակոծության ժամանակ կորցրեցի ձեռքերս եւ ոտքիս թաթը: Բակում երեխաների հետ խաղում էինք, այնքան անհոգ էինք, այնքան ուրախ, որ երբեք մտքովս չէր անցնի, որ րոպեներ հետո ես կարող եմ դառնալ հաշմանդամ: Երեխաներով կանգնած էինք, երբ ռմբակոծեցին: Ես ընկա, իսկ երբ ուշքի եկա տեսա, որ թեւերս չկան...
Շատ դժվար էր այդ ամենը ընդունել որպես իրականություն: Բայց որոշ ժամանակ անց ինքս իմ առջեւ խնդիր դրեցի ու ինքս ինձ ասացի. ՙՉէ°, Մերի, դու պարտավոր ես առաջ նայել, ձգտել այն երազանքների իրականացմանը, որն ունեիր մինչ այդ՚: Ու կարողացա: Ճիշտ է, եթե չլինեին ծնողներս, ընկերներս, որոնք ինձ երբեք մենակ ու առանց ուշադրության չեն թողել, գուցե չկարողանայի հաղթահարել: Նրանք ամեն ինչ անում էին, որ ես նորից սկսեմ ապրել: Ես ուղղակի չէի կարող նրանց հուսախաբ անել, նրանք հավատում էին, որ ես կարող եմ ու պետք է առաջ նայեմ:
Առաջին քայլս նորից դպրոց հաճախելն էր: Դպրոցում սովորելու տարիներին երազում էի ու մտածում, արդյոք ինձ համար էլ կհնչի± բուհական առաջին զանգը: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվեցի համալսարան: Մասնագիտությամբ տնտեսագետ եմ: Ճիշտ է, ես կարողացա հաղթահարել այն դժոխքը, որի միջով ստիպեցին ինձ անցնել ադրբեջանցիները, բայց իմ հիշողության մեջ միշտ մի բան է մնում` ՙպատերազմ, պատերազմ, բայց ինչո±ւ այդ դժոխքի միջով պետք է անցնեինք մենք` երեխաներս: Չէ°, չմտածեք, թե հիշաչար եմ, պարզապես դարեր են պետք երեւի, որպեսզի նման հիշողությունները, քիչ թե շատ, սպիանան:
Երբ ավարտեցի բուհը, մտածեցի` ինչ եմ անելու, երբեւէ կաշխատե±մ որեւէ տեղ: Մի օր պատահական թերթում տեսա հայտարարություն, որտեղ գրված էր, որ ՙԼեւ Գրուպ՚ փաստաբանական գրասենյակը հայտարարում է մրցույթ: Որոշեցի, որ անպայման կմասնակցեմ: Մտածում էի, եթե նույնիսկ մրցույթը չանցնեմ ինձ համար փորձ կլինի հետագայի համար: Մի քանի օր հետո ինձ զանգեցին ու ասացին, որ մրցույթը շահել եմ: Հիմա աշխատում եմ ՙԼեւ Գրուպ՚ փաստաբանական գրասենյակում:
- Իսկ ինչպե±ս ես կարողանում նման վիճակում աշխատել, ինչպե±ս է դա քեզ մոտ ստացվում:
- Կարողանում եմ օգտվել համակարգչից: Աշխատում եմ ոտքով, բերանով գրիչը վերցնում եմ, ստեղնաշարով գրում: Այսինքն, եթե դուք միայն ձեռքով եք կարողանում, ես ե°ւ ոտքով եմ կարողանում, ե°ւ բերանով:
- Ինչպե±ս ես պատկերացնում ապագադ:
- Ապագաս այսպես եմ պատկերացնում, ունենամ իմ անձնական ընտանիքը, աշխատանքում լինեմ ֆինանսապես կայուն... Եվ մեկ ցանկություն եւս. ես երբեք չեմ ցանկանում պետությունից ստանալ որեւէ բան: Հակառակը, ես իմ գիտելիքներով ցանկանում եմ օգնել պետության առաջընթացին:
- Կնոջ մեջ ի±նչն ես ամենաշատը գնահատում:
- Առաքինությունը, պարկեշտությունը եւ կամքի ուժը:
- Ի±նչ երազանքներ ունես:
- Երազում մեծ ու գեղեցիկ ապագայի մասին: Ունեի նաեւ մանկական երազանք` դառնալ մոդել: Իսկ մեր հայրենի Հայաստանին ցանկանում եմ խաղաղություն եւ այն, ինչը ես եմ տեսել մանուկ հասակում, թող ոչ մի մանուկ չտեսնի: Ես հավատում եմ ու վստահ եմ, որ մեր Հայաստանը օր օրի կբարգավաճի, իսկ մեր ժողովրդի լավատես ոգին կդառնա բալասանը բազում ցավերի:
Թեեւ Մերին հավաստիացնում է, որ պետությունից որեւէ բան չի ցանկանում, սակայն հարցազրույցի ընթացքում պարզեցինք նաեւ, որ նա որոշակի խնդիրներ ունի կապված իր իրավունքների պաշտպանության հետ: Բանն այն է, որ փոխանակ նա ստանա պատերազմի արհավիրքներից տուժողի թոշակ, ստանում է մանկության հաշմանդամության թոշակ: Չգիտես ինչու են մեր պետական լիազոր մարմինները նման որոշում կայացրել եւ Մերիին հատկացրել մանկուց հաշմանդամի թոշակ, մոռանալով կամ գուցե հաշվի  չառնելով, որ Մերին այսօր հաշմանդամ է դարձել թուրքի գնդակից: Եվ, արդյունքում, պատերազմի պատճառով մանկուց հաշմանդամ դարձած աղջկա հաշվին մի քանի հազար դրամ մնում է պետությանը: ՙԳովելի խնայողություն՚ է, բան չունենք ասելու: Միայն հարցը նրանում է, թե այդ ՙխնայողության՚ հեղինակները նույն պետության հաշվին որքա±ն միլիոններ են լցնում սեփական գրպանները: Այս փաստն այնքան տգեղ է թվում, որ առաջիկայում անպայման հանգամանորեն դրան կանդրադառնանք: Բայց մինչ այդ նկատենք, որ Մերին ինքն իրենով աշխարհին ներկայացնելու մեկ օրինակ է, թե ժամանակին Ադրբեջանն ինչ բարբարոսությունների է դիմել մեր խաղաղ բնակիչների եւ մասնավորապեսª երեխաների նկատմամբ: Եվ այն դեպքում, երբ ազերիները իրենց չեղած պատմություններից են իսկական ողբերգություններ կերտում:  Ու, փոխանակ մեր պատկան չինովնիկները մտածեն նման բաների մասին, դեռ մի բան էլ  որոշել են, որ ռմբակոծությունից հաշմանդամ դարձած երեխան չի կարող պատերազմի հաշմանդամ համարվել...

Զրույցը ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում