ՙՙՙՙՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՄԵՆԱԿ ԻՐ ՓՈՂՈՑՆ Է ԱՍՖԱԼՏԱՊԱՏԵԼ՚

Արխիվ 12-16

ՙՙՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՄԵՆԱԿ ԻՐ ՓՈՂՈՑՆ Է ԱՍՖԱԼՏԱՊԱՏԵԼ՚



Հեռու չեն մեր հանրապետության տարբեր բնակավայրերում սպասվող ՏԻՄ ընտրությունները, եւ նույնիսկ որոշ քաղաքներում ակտիվ պայքար է սկսվել: Սեպտեմբերի 9-ին Սիսիան քաղաքում եւս տեղի կունենան քաղաքապետի ընտրություններ: Նախնական տվյալներով այստեղ մտադիր են թեկնածություն առաջադրել գործող քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը, ՀՀԿ-ի կողմից` Սամվել Թանգյանը եւ կրկին ՀՀԿ-ական, Սիսիանում քարի արտադրամասի տնօրեն եւ քաղաքի առաջին քաղաքապետ Գառնիկ Հովակիմյանը:
Ըստ մեր ունեցած տեղեկությունների, Սյունյաց մարզպետ Սուրեն Խաչատրյանն ասել է իր ծանր ու մեծ խոսքը, որ անպայման պետք է ընտրվի ՀՀԿ-ի կողմից առաջադրվող Ս. Թանգյանը, եւ որ ՙդրա դեմ խաղ չկա՚: Այնուամենայնիվ նախորդ շաբաթ գտնվելով Սիսիանում եւ զրուցելով քաղաքացիների հետ` եկանք այն եզրակացության, որ շարքային ընտրողնեն այս պահին, թեեւ տեղյակ են սպասվող ընտրությունների մասին, սակայն պատկերացում էլ չունեն, թե ովքեր են առաջադրվելու իրենց քաղաքի կարեւորագույն պաշտոնին...
Չնայած որ մեր խոսակցությունները սիսիանցիների հետ ոչ պակաս կարեւոր, այլ հարցերի շուրջ էր. քաղաքի եւ նրա խնդիրների: Առանց հարցնելու էլ ակնհայտ էր, որ Սիսիանի ճանապարհների բավականին անմխիթար, ավելի շատ հետպատերազմական վիճակում են, եւ բնակիչների հիմնականում դժգոհություններից մեկն էլ հենց դա էր: Քիչ չէին բողոքները նաեւ լուսավորությունից, աղբահանումից եւ, որ ամենակարեւորն է, աշխատատեղերից. ՙԱրմինե ջան, Դուք Ձեր աչքով տեսնում եք մեր քաղաքի անմխիթար վիճակը, էլ ինչի մասին պատմենք: Իսկ գործող քաղաքապետը մենակ իր փողոցն է ասֆալտապատել, ու, որ հարցնում ենք, թե ինչո±ւ մնացած փողոցներն էլ չեք ասֆալտապատում ասում է, թե բյուջեում փող չկա՚:
Եվ իրոք. երբ փորձեցինք քայլել Սիսիանի փողոցներում մնացինք զարմացած այն փաստից, որ այն` Հ. Որոտնեցի փողոցը, որտեղ ապրում է ներկայիս քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը, փայլում էր իր թե° մաքրությամբ եւ թե° հարթ ասֆալտապատմամբ: Իսկ քաղաքապետի բնակության փողոցից կես սանտիմետր այն կողմ սկսվում են դարուփոսերը, որոնց մասին նույնիսկ մի քանի ավտոմեքենա ունեցողներ ասացին. ՙԷս փողոցների դարդից մեքենաներս փչացած կանգնած է դռան առաջ ու հիմա ոտքով ենք ման գալիս՚:
Ավելացնենք, որ կրկին քաղաքապետի պաշտոնում հայտնվելու ակնկալիքով Գառնիկ Հովակիմյանը արդեն իսկ սկսել է հետաքրքրվել քաղաքի անցուդարձով, որպեսզի ավելի պարզ լինի իր անելիքը: Այսինքն` ընտրությունների թեման այդպես էլ հնարավոր չեղավ շրջանցել: Երբ հնչեցնում էինք հավանական թեկնածուների անունները, սիսիանցիները ճանաչում էին նրանց հիշելով անցյալում նրանց արածների ու չարածների մասին. ՙԴե բոլորն էլ ե°ւ լավն են արել, ե°ւ վատը, տեսնենք, կմտածենք, թե ում տանք մեր ձայնը: Գառնիկ Հովակիմյանը մեր առաջին քաղաքապետն է եղել, հիմա էլ քարի արտադամաս ունի, աշխատատեղեր է ստեղծել: Բայց, որ ասենք Սիսիանը իր օրոք փայլել է` սխալ կլինի: Իսկ գործող քաղաքապետը մենակ մտածում է իր ու իր հարազատների մասին, դե մնացածին էլ կճանաչենք ու կմտածենք ում ձայն տանք՚:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում