ՙՙՙՙՙՙԵԹԵ ԴԵՊՔԸ ՉԼԻՆԵՐ ՙՀԱՐՍՆԱՔԱՐՈՒՄ՚, ՉՊԵՏՔ Է ԸՄԲՈՍՏԱՆԱՅԻՆՔ՚
Արխիվ 12-16ՙԵԹԵ ԴԵՊՔԸ ՉԼԻՆԵՐ ՙՀԱՐՍՆԱՔԱՐՈՒՄ՚, ՉՊԵՏՔ Է ԸՄԲՈՍՏԱՆԱՅԻՆՔ՚
ՙՀարսնաքար՚ ռեստորանային համալիրի ողբերգական դեպքի հետ կապված կրքերը շարունակվում են էլ ավելի թեժանալ: Եթե ՀԱԿ-ի կազմակերպած հանրահավաքը արդեն շատերին չի հուզում, ապա այս դեպքը ցնծեց հասարակությանը, մարդիկ արդար լուծում եւ արդար դատաստան են պահանջում: Նշենք, որ հանրության հիմնական պահանջն է պատժել Ռուբեն Հայրապետյանին եւ վերջ դնել նման վայրագություններին: Այս կապակցությամբ հնչեցին տարատեսակ կարծիքներ քաղաքական գործիչների կողմից, եւ նույնիսկ այնպիսի գործիչների կողմից, ովքեր իրենք պարզապես թաթախված են նման միջադեպերի մեջ մինչեւ ականջների ծայրը: Իսկ պարզելու համար, թե ինչ է մտածում այս մասին Հանրապետական կուսակցությունը` դիմեցինք ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի պատասխանատու ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻՆ:
ՙՏԱՐԱՆՋԱՏԵՆՔ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ԲԱՐՈՅԱԿԱՆ
ՀԱՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՚
-Բնական է, որ նման դեպքերի հետ կապված արձագանքը պետք է մեծ լինի, որը շատ կարեւոր է ու լավ` այն իմաստով, որ նման դեպքերը հասարակությունը դատապարտում է, որովհետեւ չեմ կարծում, որ մեր հասարակության մեջ կան մարդիկ, ովքեր կարող էին ողջունել նմանատիպ վայրագությունը: Ավելին, եթե մենք խոսում ենք ժողովրդավարական, ազգային Հայաստանի մասին, ապա պարզ է, որ որեւէ արժեքի մեջ բռունցքներով ու զոռբայությամբ հարցեր չեն լուծվում: Ուստի, բնականաբար, դեպքի կատարման առաջին օրվանից ՀՀԿ-ի տարբեր ներկայացուցիչներ` այդ թվում նաեւ պարոն Հայրապետյանը, առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, դատապարտել ենք նման արարքը եւ կուսակցության համար բնականաբար չի կարող ընդունելի լինել եւ նույնիսկ խիստ դատապարտելի են նման արարքները: Եթե հիշում եք, ժամանակին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը իր ելույթում նշեց, որ զոռբայությամբ ու բռունցքներով հարցեր լուծելը ընդունելի չէ եւ պետք է խստագույնս դատապարտվի: Այդ իմաստով, մենք ունենք դատական իշխանություն, իրավապահ համակարգ, եւ ոստիկանությունն ու ոստիկանապետը հավաստիացրել են, որ մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ: Այս պահին կան կալանավորվածներ, ուստի ես չեմ ուզում իրավական գնահատական տալ, եւ այն կտա ոստիկանությունը, իսկ բարոյական գնահատականը արդեն իսկ հասարակությունը տվել է, որի մի մասնիկն եմ նաեւ ես: Սպանվել է սպա, բժիշկ, ՀՀ քաղաքացի, երիտասարդ մարդ, եւ այս խնդիրը նաեւ արժեքային համակարգի մեջ է: Եթե նկատել եք, վերջին մի քանի օրվա ընթացքում նմանատիպ դեպքեր տեղի ունեցան ե°ւ Իջեւանում, ե°ւ Վանաձորում, այսինքն խնդիրն այն է, որ մեր հասարակության մեջ ագրեսիան եւ անհանդուրժողականությունը շատացել է, որը կարծես խոսում է այն մասին, որ մի փոքր հեռանում ենք մեր քրիստոնեական ու ազգային արժեքներից, որի համար պետք է ինքներս մեզ հարց տանք, ինչո±ւ են նմանատիպ դեպքերը շատացել, ի±նչն է պատճառը: Սակայն խոսելով այս մասնավոր դեպքի մասին, երկու կարծիք լինել չի կարող, եւ մեղավորները կպատժվեն, եւ լավ է, որ հասարակությունը դեմ է դուրս եկել այս երեւույթին: Սակայն սրա հետ կապված ուզում եմ նաեւ նշել, որ կան մարդիկ, ովքեր դեպքը քաղաքականացնում են, որը նույնքան անընդունելի է, ինչքան անընդունելի է, որ յուրաքանչյուր մարդու կյանք էժան դիվիդենտներ շահելու քաղաքական գործիք են դարձնում, իսկ հանցագործությունը կուսակցական պատկանելություն չի ճանաչում:
- Տվյալ դեպքում, բացի դատապարտելուց, ՀՀԿ-ն պատրաստվո±ւմ է ինչ-որ գործողությունների դիմել կամ պատժել Ռ. Հայրապետյանին:
- Կուսակցությունը պատժիչ մեխանիզմ չէ իրավական առումով, դրա համար գոյություն ունի իրավական ոլորտ, եւ եթե որեւէ մեկը կարող է փաստել, որ ես կամ իմ կուսակիցներից որեւէ մեկը օրենք է խախտել կամ ինչ-որ մի զանցանք ենք կատարել, այդ մասին թող խոսեն իրավապահ մարմինները: Մենք պետք է վերջ դնենք մեր երկրում ինքնադատաստաններին ու ՙսամասուդներին՚, դրա համար կա պետություն, եւ որեւէ մեկը թող իր վրա դատավորի ֆունկցիա չվերցնի, եւ եթե քննությամբ կպարզվի, որ ինչ-որ մեկը, անկախ իր կարգավիճակից, մեղավոր է, ապա օրենքի ողջ խստությամբ պետք է պատժվի: Խոսքը վերաբերվում է յուրաքանչյուր դեպքին, եւ դրա համար կրկին ասում եմ, որ չպետք է այս դեպքը անհարգի քաղաքականացնել: Այո°, բարոյական քննադատության առումով հասարակությունը պետք է ոտքի կանգնի, քննադատի, ոչ ասի ոճրագործությանը, բայց իրավական առումով պետք է զբաղվեն իրավապահները, որոնք խոստացել են, որ ամեն բան կանեն թափանցիկ եւ հրապարակավ:
- Այնուամենայնիվ, այսօր հասարակության ըմբոստությունը ուղղված է Ռուբեն Հայրապետյանին...:
- Ես Ձեր հարցին պատասխանեմ հարցով, այդ դեպքում` Իջեւանի դեպքի հետ կապված ռեստորանը ո±ւմ էր պատկանում, Վանաձորի հետ կապված դեպքը ո±ւմ էր պատկանում, Ալավերդիում մեկը ընկել է գնացքի տակ, դա± ում է պատկանում: Լրահոսին նայելով օրական նման մի քանի դեպքերի ենք ականատես լինում, այսինքն դա± էլ էր պատգամավորին պատկանում: Բնականաբար, բոլոր մեղավորները խստագույնս պատժվելու են, եթե լրագրողը խախտում կամ հանցանք է կատարում, դրա համար խմբագրին չեն պատժում, այլ ամենաշատը խմբագրին կարող են վարչական տույժի ենթարկել, այնինչ օրենք խախտելու դեպքում պետք է պետությունը պատժի տվյալ մարդուն: Ստացվում է, որ եթե օրինակ` դրսում մարդ են ծեծում կամ պարզապես սպանություն է կատարվում, այս դեպքում հասարակությունը չպե±տք է ըմբոստանա:
- Տվյալ դեպքում խոսքը գնում է օլիգարխիկ այն շերտի մասին, ովքեր իրենց մոտ թիկնապահներ են պահում չգիտես թե ինչի համար:
- Դրա համար մենք ունենք թիկնապահների մասին օրենք, որը պատկանում է իրավապահ մարմիններին, եւ որտեղ էլ պետք է լուծվեն այդ բոլոր հարցերը: Եթե կան ոճրագործությանն ուղղված փաստեր եւ հովանավորյալներ, ապա դրանք պետք է պատժվեն օրենքով, իսկ ենթադրություններով կամ քաղաքական ուղղորդումներով պետք չէ առաջնորդվել: Եթե օրինակ` այս դեպքը չլիներ ՙՀարսնաքարում՚, այլ լիներ շուկայում կամ փողոցում, արդյոք դա եւս դատապարտելի չէ± կամ օրենքով լուծվող հարց: Դրա համար ինձ համար անհասկանալի է քաղաքական որոշ գործիչների այդ մոտեցումը, բարձրացրած աղմուկը, որը հստակ ուղղորդված է:
- Բնականաբար, բոլոր տեսակի ոտնձգությունները, ամեն պայմաններում եւ ամենուր դատապարտելի են, պարզապես հասարակությունը չի ընդունում այն փաստը, որ պարոն Հայրապետյանը լինելով պատգամավոր` ունի թիկնապահներ, եւ որոնք իրենց սանձարձակ են պահում:
- Այդ նույն հասարակությունը մեկ ամիս առաջ էլ, երբ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը հաղթում էր, պարոն Հայրապետյանին համարում էին հայկական ֆուտբոլի փրկիչ: Բացի այդ, պետք չէ, որ բոլորս կարծիք հայտնենք հասարակության անունից, բոլորը օրենքի առջեւ հավասար են, անկախ նրանից` մանդատ ունես, թե` չունես: Բայց կա անմեղության կանխավարկած, եւ ամենակարեւորը` չպետք է հարցը քաղաքականացնել: Եթե մեզանից յուրաքանչյուրը փորձի իր վրա վերցնել ոստիկանի կամ դատախազի ֆունկցիա, ապա այս պետությունը պետություն չի դառնա: Ես հասկանում եմ այդ էմոցիոնալ գնահատականները, պոռթկումները, բարոյական դատապարտումը, եւ ես ինքս հենց առաջին օրը դատապարտել եմ տեղի ունեցածը եւ դեմ եմ նման ձեւով հարց լուծելուն, այս նույն բանը կարող էր կատարվել մեզանից յուրաքանչյուրի հետ: Եվ հետո, մեր երկրի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հստակ ասել է, որ քննությունը կկատարվի թափանցիկ, հրապարակային եւ մեղավորները ողջ խստությամբ կպատժվեն: Ես որպես ԱԺ փոխխոսնակ եւ որպես ՀՀ քաղաքացի կարծում եմ, որ բարոյական հարցերը պետք է լուծվեն բարոյական հարթության, իսկ իրավականը` իրավական հարթության մեջ:
ՙՀՀԿ-Ն ԹԵԹԵՎ Է ՆԱՅՈՒՄ ԲՀԿ-Ի ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ՚
-Պարոն Շարմազանով, անցնենք ներքաղաքական մեկ հարցի, եւ կցանկանայինք իմանալ Ձեր կարծիքն այն մասին, որ ԵԽԽՎ-ում ԲՀԿ քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ամենայն ընդդիմությամբ հայտարարել է ԱԺ ընտրությունների խախտումների մասին, այնինչ ԱԺ ընդդիմություն ներկայացնող ուժը այդ մասին որեւէ խոսք անգամ չի ասել:
- Երբ որ ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությունը հայտարարություն տարածեց ու ասաց, որ իրենք կոալիցիա չեն մտնելու եւ կառավարության մաս չեն կազմելու, ես միանգամից արձագանքել եմ եւ ասել, որ ժամանակը ցույց կտա` ԲՀԿ-ն ընդդիմություն է, թե` իշխանություն, դա իրենց որոշելիքն է, եւ մենք շատ թեթեւ ենք նայում մեր գործընկերների քաղաքական քննադատություններին, որոշ դեպքերում նաեւ ոչ օբյեկտիվ քաղաքական քննադատություններին: Ընտրությունների հետ կապված կա հստակ գնահատական ԱՊՀ ու եվրոպական դիտորդների կողմից, որոնք այս ընտրությունները դրական առումով համեմատել են Կենտրոնական Եվրոպայում անցկացվող ընտրությունների հետ: Ավելին, նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ Քեթրին Էշտոնը այս ընտրությունները որակել է որպես լավագույնը Հայաստանի անկախության շրջանում: Կարծում եմ, սա շատ կարեւոր գնահատական է, իսկ այն, որ Հայաստանում պետք են ժողովրդավարական բարեփոխումներ եւ ընտրությունից- ընտրություն պետք է որակը բարելավվի, Հանրապետական կուսակցությունը ամենաշահագրգռվածն ուժն է, եւ գործով դա է ապացուցում:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

