ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԽԱՂԱՏԱԽՏԱԿԸª ՎԵՐԱԴԱՍԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՇԵՄԻՆ
Արխիվ 12-16ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԽԱՂԱՏԱԽՏԱԿԸª
ՎԵՐԱԴԱՍԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՇԵՄԻՆ
Այսօր` հուլիսի 4-ին, նշվում է ԱՄՆ-ի անկախության 236-րդ տարեդարձը: 1776 թվականի հենց այս օրն էր, որ 13 նահանգների ներկայացուցիչներ Ֆիլադելֆիայի քաղաքային ժողովի շենքում ստորագրեցին մի հռչակագիր, որով Միացյալ Նահանգները հայտարարվում էր Բրիտանական Կայսրությունից անկախ պետություն:
Այն ժամանակներում հենց Բրիտանական Կայսրությունն էր համարվում համաշխարհային ժանդարմի խորհրդանիշը, եւ հազիվ թե 1776թ.-ին իրենց այդ բռնակալությունից ազատագրված հռչակած ԱՄՆ-ի անկախության քերթողների մտքով անգամ կանցներ, որ հենց իրենց կողմից դեմոկրատական արժեքների հիմքի վրա ստեղծած պետությունն է, որ տասնամյակներ ու դարեր անց երբեմնի թշնամուց` Բրիտանական Կայսրությունից, ժառանգելու է նաեւ համաշխարհային ժանդարմի խորհրդանիշը, որից փորձելու են ձերբազատվել տասնյակ ազգեր եւ պետություններ: Ասվածն ապացուցող պատմական փաստերի պակաս, անշուշտ, չկա:
Բայց հիշենք միայն վերջին մեկ-երկու տասնամյակների փաստերը. Հարավսլավիա, Իրաք, Աֆղանստան, Լիբիա... Սա այն երկրների ոչ լրիվ ցանկն է, որտեղ ամերիկյան դեմոկրատական արժեքները ներմուծվեցին ամենապարզ ճանապարհով` հրթիռների եւ ռումբերի միջոցով: Բայց կան եւ ավելի խորամանկ մեխանիզմներ. պարզապես դոլարով այս կամ այն երկիրը գնելը, չստացվելու դեպքում` ՙհեղափոխություններ՚ սարքելը եւ այլն: Եվ այդ նվաճողական արշավանքները, որին ԱՄՆ-ը հիմնականում ձեռնամուխ եղավ 19-րդ դարի վերջերից, ներկայումս էլ շարունակվում է նույն թափով: Մասնավորապես Իրանի եւ Սիրիայի շուրջ դրամատիկ իրավիճակը զարգանում է հենց մեր աչքերի առաջ: Իրավիճակ, որն ուղղակի ազդեցություններ ունի նաեւ հենց մեր երկրի վրա...
ՍԻՐԻԱՅՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ X ԺԱՄԸ ԿՐԿԻՆ ՀԵՏԱՁԳՎՈՒՄ Է
Սիրիայում ոչնչացված թուրքական F-4 ինքնաթիռի պատմության հետ կապված առիթ ունեցել էինք ենթադրել, որ թուրքական ինքնաթիռի ոչնչացման հարցում հազիվ թե Սիրիայում գտնվող ռուսական ռազմական մասնագետները բացարձակապես դերակատարություն չունենային: Իսկ դա ողջ աշխարհի համար կդառնար ապացույցը այն բանի, որ խոշոր ռազմական ներխուժման դեպքում ռուսները գործնականում կաջակցեն Սիրիային: Եվ ահա, որոշ հեղինակավոր աղբյուրներ եւս այս օրերին ինքնաթիռի ոչնչացման պատմության մեջ ռուսական հետք տեսել են: Դա է մասնավորապես պնդում բրիտանական ՙThe Sunday Times՚ պարբերականըª համարելով, որ թուրքական ինքնաթիռի կործանումը նախազգուշացում էր` ուղղված ՆԱՏՕ-ին, որպեսզի զերծ մնա սիրիական ճգնաժամի հարցում ռազմական միջամտությունից: Լրատվամիջոցը միաժամանակ վկայակոչելով իր աղբյուրինª պնդում է, որ թուրքական ինքնաթիռը խփելու գործողությանը ռուս մասնագետներն են մասնակցել: Մոտավորապես նույնն են հավաստիացնում իսրայելյան լրատվամիջոցները եւս` ելնելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությունից, որ իրենք կործանված ինքնաթիռի վերաբերյալ փաստեր ունեն եւ պատրաստ են հրապարակել դրանք: Ընդ որում, ինչքան էլ որ Թուրքիան փորձեց հակառակը պնդել, թուրքերի կողմից Սիրիայի օդային սահմանը խախտելու փաստը ընդունում են նաեւ ամերիկյան հետախուզական ծառայությունները, եւ այս հանգամանքն անորոշ ժամանակով հետաձգում է Սիրիային արտաքին ռազմական հարված հասցնելու X ժամը, որի մասին մինչ այդ հաճախակի էր խոսվում:
ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԵՎ ՌՈՒՍ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ
ՆՈՐ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Իհարկե, թուրքական ինքնաթիռի պատմության արդյունքում որոշակիորեն սառեցին ռուս-թուրքական հարաբերությունները: Առավել եւս, որ գրեթե նույն պահին էլ Ադրբեջանն ու Թուրքիան ստորագրեցին, այսպես ասած, Տրանսանատոլիական գազատարին (TANAP) վերաբերող հակառուսական համաձայնագիր: Եվ ահա, մի տեսակ պատահականորեն նշված պայմանագրի ստեղծումից հաշված օրեր անց տեղի ունեցավ պայթյուն Իրան-Թուրքիա մայրուղային գազատարում, ինչի պատճառով Անկարան ստիպված էր հրատապ օգնության խնդրանքով դիմել ՙԳազպրոմին՚: Ռուսական կողմն, իհարկե, Թուրքիային մատակարարվող գազի ծավալներն ավելացրեց, սակայն նման մեկ ուշագրավ մեկնաբանությամբ. ՙԱռաջին անգամը չէ, որ ՙԳազպրոմը՚ արձագանքում է թուրքական գործընկերներին՚, սակայն հետագայում Թուրքիան, ըստ ՙԳազպրոմ՚-ի, նույն հայտարարությամբ, պետք է դիմի Բաքվին:
Գազի հարցում Թուրքիային դեպի Ադրբեջան ուղղորդելով, թերեւս, ՌԴ-ն բացահայտ մեսիջ է հղում նաեւ Բաքվին, որ Ռուսաստանի շահերին դեմ ուղղված հիշատակված գազային ծրագիրը, թերեւս, ավելի շատ ռուսները դիտարկելու են քաղաքական հարթությունում` դրանից բխող բոլոր հետեւանքներով հանդերձ: Համենայնդեպս, այս օրերին նկատվում են նաեւ նյուանսներ, որ Ռուսաստանը, թերեւս, կփորձի մի կողմիցª էլ ավելի ակտիվացնել ԱՊՀ ինտեգրացիոն գործընթացներին Հայաստանին ներգրավելու քայլերը, մյուս կողմից էլª նկատելիորեն ակտիվացնում է իր շփումներն Իրանի հետ: Հայաստաին ավելի ակտիվորեն դեպի Եվրասիական միություն տանելու ձգտումները, օրինակ, նկատվում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան կապակցությամբ հղվածª Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձից, որտեղ շնորհավորական արտահայտություններից` հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացումը մի տեսակ կապվում է երկու առանցքային խնդիրների հետ. ՙ… Վստահ եմ, որ հայ-ռուսական բազմակողմ գործընկերությունը հետագայում եւս արդյունավետորեն կզարգանա` ի նպաստ մեր երկրների եղբայրական ժողովուրդների, ի շահ Անդրկովկասում կայունության եւ անվտանգության ապահովման, ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն գործընթացների արագացման՚:
ՙՉԵՄ ԲԱՑԱՌՈՒՄ, ՈՐ ՄՈՍԿՎԱՆ ԵՎ ԹԵՀՐԱՆԸ ԿԳՆԱՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆԸ՚
Ընդ որում, մասնավորապես` ՙԱնդրկովկասում կայունության՚ ավելի կոնկրետ` ղարաբաղյան խնդրի հետ կապված Ռուսաստանից սկսեցին բավական ուշագրավ կարծիքներ լսվել, որոնք արդեն այդ հարցին նայում են նաեւ Ռուսաստան-Իրան հարաբերությունների տեսանկյունից: Մասնավորապես` ճանաչված վերլուծաբան, ՙՄերձավոր Արեւելք-Կովկաս՚ հետազոտական կենտրոնի տնօրեն Ստանիսլավ Տարասովը այն կարծիքին է, թեª ՙԵս չեմ բացառում, որ Մոսկվան եւ Թեհրանը կգնան Ղարաբաղի անկախության ճանաչմանը... ամեն դեպքում, իմ դիտարկումների համաձայն` ներկայումս Իրանի արտաքին քաղաքականության մեջ ձեւավորվում է Հարավկովկասյան ուղղությունը, որը մոտ ապագայում ոչ քիչ անակնկալներ կմատուցի՚: Իսկ Ռուսաստանի կողմից Ղարաբաղի ճանաչման դեպքում, ըստ վերլուծաբանի, Հարավային Կովկասում կձեւավորվի ուժերի նոր դասավորվածություն Ռուսաստանի մասնակցությամբ: Եվ այս դեպքում վերլուծաբանը հարցնում է. ՙԻսկ մենք ո±ւմ հետ ենք ստիպված լինելու ՙկիսել՚ Հարավկովկասյան տարածաշրջանը. Իրանի±, թե± Թուրքիայի հետ: Ո±ւմ հետ է նախապատվելի: Եթե ազիվ խոսենք, ապա, իհարկե, լավ է Իրանի հետ, քանի որ վերջինս բաց խոսում է. ՙԿա°մ դուք եք դուրս գալիս Արաքսի ափերը, եւ մենք կլռենք, կա°մ մենք կիրականացնենք մեր քաղաքականությունը, բայց այդ դեպքում դուք պետք է լռեք՚, բայց, վաղ թե ուշ, այս իրավիճակը կգա ինչ-որ հանգուցալուծման...՚:
Նկատենք, որ այստեղ ՙԱրաքսի ափերը դուրս գալ՚ արտահայտությունը, թերեւս, նախ Իրան-Հայաստան եւ Իրան-ԼՂՀ ողջ սահմանային գծով նաեւ Ռուսաստան-Իրան ցամաքային շփման գծի մասին է: Բանն այն է, որ այս իրավիճակում դեռ մնում է Ադրբեջան-Իրան շփման գծի խնդիրը, այսինքն` թե վերջնարդյունքում Ադրբեջանին ինչքանո±վ կհաջողվի առաջ տանել հակաիրանական եւ հակառուսական իր քաղաքականությունը: Ընդ որում, եթե կա Արեւմուտքի կողմից հակաիրանյան այս բուռն քաղաքականությունը, ապա Ադրբեջանը միշտ էլ կարող է օգտվել մի կողմիցª Իսրայելի, մյուս կողմից` Թուրքիայի աջակցությունից, եւ այդ պարագայում Ռուսաստանի ու Իրանի համար գործնականում կարող է եւ հնարավոր չլինել 180 աստիճանով Ադրբեջանի քաղաքական վեկտորը շուռ տալը:
Ամեն դեպքում, ռուս վերլուծաբանի հիշատակված խոսքից տպավորություն է առաջանում, որ Իրանը ռուսներից պահանջում է` կա°մ սեփական միջոցներով հստակ վերահսկողության տակ առնել Հարավային Կովկասի եւ Իրանի սահմանամերձ հատվածները, կա°մ Իրանին թույլ տալ դա անել: Իրանական կողմի մտավախությունները հասկանալի են. մի կողմիցª Հայաստանում են պարբերաբար շարունակվում ՙգունավոր՚ շարժումներ, որոնց հաջողության պարագայում մեր երկիրը կարող է եւ անցնել ամերիկյան վերահսկողության տակ: Ադրբեջանն էլ պատերազմի դեպքում պարզապես իր տարածքները կարող է տրամադրել Իրանին հարվածելու համար: Այսինքն` կա լիարժեք շրջափակման մեջ հայտնվելու մեծ ռիսկ, ինչը չեզոքացնելու լիարժեք երաշխիք կարող է լինել միայն, ասենք, ԼՂՀ-ի եւ Իրանի սահմանամերձ հատվածում ռուսական ռազմաբազայի տեղակայումը: Իսկ դրա համար նախ պետք է, որ գոնե երկու պետություն` Ռուսաստանն ու Իրանը, ճանաչեն ԼՂՀ-ի անկախությունը: Ահա հենց դա էլ ակնարկում է ռուս վերլուծաբանը:
ԵՎ ԿՐԿԻՆ ՏԵՍԱՆԵԼԻ Է ՊԱՏԵՐԱԶՄԻ ՈՒՐՎԱԿԱՆԸ
Սակայն կարո±ղ է այդ իրավիճակում ԱՄՆ-ը անտարբեր դիտորդի դեր կատարել: Այս օրերին ԱՄՆ-ից նույնիսկ լսվեց տեսակետ, թե ղարաբաղյան խնդիրը պետք է լուծել ՙուժային արբիտրաժի՚ միջոցով: Իսկ այդ դեպքում, պարզ է, Իրանի սահմաններին ռուսական ռազմաբազա տեղակայելու հնարավորությունը շեշտակիորեն սահմանափակվում է: Սակայն նման ուժային լուծման իրատեսականությանը կասկածում են հենց ամերիկյան վերլուծաբանները: Մասնավորապես` Կարնեգիի ֆոնդի Կովկասի գծով մասնագետ Թոմ դե Վաալը այն կարծիքին է, որ ՙԳաղափարը վատը չէ, սակայն պետք է իրատես լինել, քանի որ հակամարտության լուծված չլինելու պատճառներից մեկն էլ դա գերտերությունների համար նրա երկրորդական լինելն է...՚:
Եվ ավելին. ամերիկյան վերլուծաբանը հասկանալ է տալիս, որ իրանական խնդիրը եւս մասնավորապես ԱՄՆ-ի համար ներկայումս այն աստիճան էական չէ, որ հանուն դրա պատերազմ սկսի. ՙԲարաք Օբաման ունի բոլորովին այլ ուղեգիծ, քան Ջուրջ Բուշի մոտ էր: Այն իմաստով, որ Օբաման ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Մերձավոր Արեւելքում նոր հակամարտությունից: Իհարկե, նա Իրանի հանդեպ կոշտ դիրքորոշում ունի, սակայն դա արվում է, որպեսզի պատերազմից խուսափի...՚:
Սակայն դա բավարա±ր է իրականում պատերազմից խուսափելու համար: Թեկուզեւ այն առումով, որ հուլիսի 1-ից ուժի մեջ մտավ Եվրամիության կողմից իրանական նավթի վրա սահմանված էմբարգոն: ճիշտ է` Իրանը հավաստիացնում է, որ ունի համապատասխան պահուստային միջոցներ ու դրանց հաշվին կխուսափի էական կորուստներից: Սակայն նաեւ հայտնի է, որ Իսլամական Հանրապետության խորհրդարանը քննարկում է մեկ օրինագիծ, որը նախատեսում է Հորմուզի նեղուցի արգելափակում: Նկատենք, որ նեղուցը շրջափակել Իրանը սպառնացել էր այն պահին, երբ սկսվեցին նավթային էմբարգոյի մասին խոսակցությունները, եւ եթե այսօր իր սպառնալիքը չիրականացնի, ապա լրջորեն կվնասի իր հեղինակությանը: Իսկ եթե, այնուամենայնիվ, արգելափակի... Այս ուղով համաշխարհային շուկա է արտահանվում օրական 17 մլն բարել նավթ, եւ այս կարեւորագույն ճանապարհի շրջափակումը կարող է անկախ Օբամայի ցանկությունից էլ միանգամից պայթեցնել ողջ Մերձավոր Արեւելքը:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
ԱՄՆ-ի անկախության 236-րդ տարեդարձի հետ կապված ներկայացնենք այս պլակատը, որը 1953թ.-ին ստեղծել է ճանաչված նկարիչ Վալենտին Պոդպոմոգովը: Սա ցույց է տալիս, թե մոտ 60 տարի առաջ մեր այն ժամանակների հայրենիքում ինչ վերաբերմունք կար ԱՄՆ-ի հանդեպ: Դրան հաջորդած 60 տարիներին թե ինչ ահռելի փոփոխություններ տեղի ունեցան, հայտնի է: Բայց եթե այսօր էլ Պոդպոմոգովը նույն թեմայով պլակատ նկարեր, թերեւս, մոտավորապես նույն բանն էր ստացվելու...

