ԻՍՊԱՆԻԱՆ ԻՐ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԽԱՂԸ ԽԱՂԱՑ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ

Արխիվ 12-16

ԻՍՊԱՆԻԱՆ ԻՐ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԽԱՂԸ ԽԱՂԱՑ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ



Ավարտվեց Եվրոպայի 2012 թվականի առաջնությունը, երկրորդ անգամ անընդմեջ մայրցամաքի չեմպիոն հռչակվեց աշխարհի գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականը: Եվրոպայի առաջնության եւ մեր հավաքականի մրցակիցների խաղի մասին խնդրեցինք կարծիք հայտնել ՙՖուտբոլ 365՚ թերթի գլխավոր խմբագիր ԳԵՎՈՐԳ ԲՈՒՌՆՈՒՉՅԱՆԻՆ:
-Եվրոպայի առաջնությունը Ձեր, ֆուտբոլասերների սպասելիքներն արդարացրե±ց:
- Հետաքրքրության առումով կարող եմ ասել, որ հաստատ բոլորի մոտ արդարացրեց սպասելիքները. առաջնությունը շատ հետաքրքիր էր: Եթե չեմ սխալվում, միայն 18-րդ խաղում գրանցվեց առաջին 0:0 արդյունքը, իսկ դա արդեն նշանակում է, որ գրավիչ խաղեր են ընթացել: Սպասելիքների առումով, ինձ թվում է, բոլորի համար էլ գլխավոր ֆավորիտներից մեկը Իսպանիան էր, որն էլ հռչակվեց չեմպիոն: Նշվում էր նաեւ Գերմանիայի անունը, բայց նա չկարողացավ դիմադրել Իտալիային:
- Իսպանիան 4 տարի առաջ էլ էր դարձել Եվրոպայի չեմպիոն, խաղամակարդակում ինչ-որ բան փոխվե±լ էր, թե±... Եվ ընդհանրապես Եվրոպայի երկու առաջնությունները միմյանցից տարբերվո±ւմ էին տեխնիկայի, տակտիկայի, արագության եւ այլ առումներով:
- 2008 թվականին Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչը Արագոնեսն էր, եւ այս հավաքականը մի քիչ տարբերվում է այն հավաքականից: Չմոռանանք, որ Դել Բոսկեն 2010-ին աշխարհի առաջնությունն էր հաղթել, կարելի է ասել, նույն կազմով, ընդամենը մի քանի նոր անուններ էին: Գլխավոր առանձնահատկությունն այն էր, որ եթե 2008-ին` Տորեսը, 2010-ին` Վիլյան էին հարձակվողները, ապա այս անգամ տարբեր խաղերում հարձակման գծում տարբեր մոտեցումներ ցույց տրվեց` Ֆաբրեգաս, Տորես, Նեգրեդո: Այսինքն` մինչեւ վերջ էլ, այսպես ասած, Դել Բոսկեն փնտրում էր, բայց արդյունքը ցույց տվեց, որ նա մեծագույն մարզիչ է, եւ այսօր պատմության մեջ լավագույն թիմերից մեկի խաղն ենք տեսնում:
- Դառնանք Իսպանիա-Իտալիա եզրափակչին: Եթե իտալացիները չմնային 10 խաղացողով, կարո±ղ էին դիմադրել:
- Մինչ այդ արդեն իսպանացիները 2 գնդակի առավելություն ունեին, իսկ իտալացիները ֆիզիկապես ահավոր հոգնած էին հասել եզրափակչին, եւ դա զգացվեց մինչեւ նրանց խաղացողի վնասվածքը: Չմոռանանք ասել, որ այդ վնասվածքներն էլ հենց հոգնածության արդյունք են: Եթե իսպանացիներն իրենց խաղաոճով շատ էներգիա չեն ծախսում, ապա իտալացիները գերլարումով էին խաղում, եւ չմոռանանք, որ վերջիններս շատ ավելի խիստ գրաֆիկով խաղացին, մոտեցան եզրափակչին:  
- Ինձ ու շատերին թվաց, որ Իսպանիան դեռ ավելացնելու շատ տեղ ուներ:
- Իսպանիան իր լավագույն խաղը խաղաց եզրափակչում, իսկ մինչեւ եզրափակիչը մնացած խաղերում բավականին, այսպես ասած, հարցեր էին առաջանում թե° տակտիկական, թե° այլ առումներով: Բայց առաջին հերթին մնացած խաղերում երեւում էր, որ մեծ ներուժ չի օգտագործվում, բայց եզրափակչում... Մի քիչ դժվար է ասել` մի թիմ, որ 4:0 հաշվով հաղթում է, իր լրիվ ներուժը չի օգտագործում:
- Մեր հավաքականի մրցակիցների մասին ի±նչ կարծիք կազմեցիք:
- Բոլորն էլ բավականին լավ ֆուտբոլ խաղացին: Չնայած Դանիան դուրս չեկավ խմբից, բայց միայն այն փաստը, որ Հոլանդիային գերազանցեց իր խմբում, արդեն մեծ բանի մասին է խոսում: Կարող եմ այսպես ասել` մեր երեք մրցակիցների հետ կարող ենք խաղալ առանձին վերցրած խաղ թե° ներսում, թե° դրսում, բայց ուրիշ բան է, որ իրենց հետ շատ դժվար կլինի պայքարել երկար տեւող մրցաշարում. չմոռանանք, որ մեր մրցակիցներն արդեն մեզ լուրջ են մոտենալու: Բայց, անկախ ամեն ինչից, Չեխիան արդեն սերնդափոխություն է սկսել, այդ ճանապարհին է, եւ մենք պետք է օգտվենք այդ վիճակից: Օրինակ, հիմա շատ լավ ժամանակ է Հայաստան-Իտալիա խաղի համար, որովհետեւ սովորաբար թիմերը, որոնք Եվրոպայի, աշխարհի առաջնություններում հաջողության են հասնում` հասնում են եզրափակիչ կամ չեմպիոն են դառնում, հաջորդ ընտրական փուլը բավականին ծանր են սկսում: Չնայած մեզ համար դա երրորդ խաղն է լինելու, եթե չեմ սխալվում, իրենց համար` երկրորդ, եւ մենք պետք է օգտվենք այդ հանգամանքից ու չմոռանանք, որ առնվազն 50 հազար հանդիսական կլինի ՙՀրազդան՚ մարզադաշտում:

Զրույցը` ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԻ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում