ՙՙՄԵԾ ԲՈՒՆՏ՚ ՄԵԾ ՓՈՂԵՐԻ ՀԱՄԱՐ
Արխիվ 12-16ՙՄԵԾ ԲՈՒՆՏ՚ ՄԵԾ ՓՈՂԵՐԻ ՀԱՄԱՐ
Վերջին ժամանակներս հայաստանյան տեղեկատվական տեխնոլոգիաների ¥ՏՏ¤ ոլորտի շուրջ մի տեսակ ուշագրավ եւ միաժամանակ նաեւ տարօրինակ զարգացումներ են նկատվում: Ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ երկու-երեք ամիս առաջ սկսեցին մի տեսակ կազմակերպված ձեւով կակաց-կամաց շրջանառության մեջ մտցնել միտք, թե պետք է ստեղծել ՏՏ եւ դրան հարակից ոլորտները համակարգող նոր` Ինովացիոն նախարարություն: Այդ թեման քարոզչական ավելի ակտիվ փուլ մտավ այս ամսվա սկզբներին` ՀՀ ԱԺ ընտրություններից անմիջատես հետո, երբ արդեն ՏՏ ոլորտի մի քանի ընկերություններ սկսեցին բացեբաց առաջ մղել այդ միտքը: Եվ, վերջապես, դրանից ընդամենը մի քանի օր անց այսպես կոչված ՙԻնֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը՚ հանդես եկավ ԱԺ-ին հասցեագրված պաշտոնական առաջարկով ` ստեղծել ՙտեղեկատվական, հեռահաղորդակցման տեխնոլոգիաների եւ ինովացիոն ոլորտները կարգավորող առանձին պետական կառավարման մարմնի՚ նախարարություն: Հասկանալի է` ինչ որ ընդհանուր կետից ուղղորդվող այս միտքը տվյալ պահին թեժացնելը նպատակ էր հետապնդում նոր կառավարության ձեւավորման հետ մեկտեղ միանգամից այդ հարցը լուծելու համար հող նախապատրաստել: Առավել եւս, որ կազմակերպիչները սկսեցին հավաստիացնել, թե այդ նպատակին են միացել են հայաստանյան ինովացիոն ոլորտում գործող 200-350 կազմակերպությունների գերակշիռ մասը: Սակայն դրան զուգայեռ սկսեցին ի հայտ գալ այլ մասնագիտական եւ ոլորտի ընկերությունների գնահատականներ, թե նոր նախարարության ստեղծմանը կողմնակից ընկերությունների հիշատակված թիվը, մեղմ ասած, ուռճացված է: Օրինակ` տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Մանուկյանի խոսքով. ՙԲոլոր շատ թե քիչ արժեք ունեցող ձեռնարկությունների հետ խոսել եմ, իրենք ասում են, որ չեն ստորագրել, թե ո±ւմ են ստորագրել տվել, ի±նչ կեղծ անուններ են գտել, պարզ չէ՚: Իսկ ահա նոր նախարարության ստեղծման առաջարկի հետ կապված` պրոֆեսոր Մանուկյանի գնահատականը տրամաբանական է. ՙՈ±ր խելառն իր գլխին վարչահրամայական ապարատի տեսքով դաշտ կդնի: Մենք, փոխանակ նախարարությունները քչացնենք, շատացնո±ւմ ենք... Այդ ապարատը կկատարի ճնշող ֆունկցիաներ: Եթե առանց իրենց այդ մանր եւ փոքր բիզնեսն աշխատում է, իրենք ի±նչ պետք է անեն: Սկսելու են հաշվետվություններ պահանջել, ճնշելու հազար ու մի ձեւ կա, ընդհուպ մինչեւ` ապացուցիր, որ քո օպերացիոն համակարգը գնվել է այստեղից եւ ոչ այնտեղից, կպահանջեն կաշառք` չնեղելու եւ այլնի համար: Ստացվում է, որ սա միայն ճնշման գործիք է, եւ դա ոչ մի զարգացման չի կարող հանգեցնել...՚:
Եվ ահա սրա հետ մեկտեղ էլ հնչեցին մեղադրանքներ, որոնք հասցեագրված են նոր նախարարության ստեղծման մտքին քիչ թե շատ մոտ կանգնածներին: մասնավորապես Է. Մանուկյանի խոսքով. ՙՄինչեւ հիմա այսպես կոչված ոլորտի զարգացման համար պատասխանատու անձինք իրականացրել են բազմաթիվ թանկարժեք գործուղումներ ցուցահանդեսներին, կոնֆերանսներին եւ այլն, սակայն նման գործուղումներից ոլորտը ոչ մի օգուտ չի ստացել: Քանի որ պետք է գործուղման գնան ոչ թե տնտեսագետներ, այլ ոլորտի մասնագետներ, քանի որ միայն մասնագետը կարող է, ծանոթանալով նորագույն միջոցներին եւ մեթոդներին, վերադառնալով երկիր, դրանք տեղայնացնել իր կազմակերպության սահմաններում: Բազմաթիվ անգամ մեկնողներին դիմել ենք` մեզ արտերկրից պատվեր բերեք, սակայն ոչ մի անգամ նման բան չի եղել՚:
Տվյալ ոլորտում 25 տարի գործունեություն ծավալած ՙՀայկական ծրագրեր՚ ընկերության ղեկավար Աշոտ Խաչատրյանն էլ ավելի առաջ գնաց` հայտարարելով, թե. ՙՄենք ցավով արձանագրում ենք, որ ՏՏ ոլորտը Հայաստանում կործանման եզրին է՚: Ապա պարոն Խաչատրյանը պահանջեց. ՙՄենք ցանկանում ենք հաշվետվություն ստանալ ՏՏ ոլորտը բարեփոխելու կոչված կազմակերպությունների գործունեության վերաբերյալ: Հայաստանում արդեն 10 տարի է` գործում է ՙՁեռնարկությունների ինկուբատոր՚ հիմնադրամը: Մեր գնահատականը այս կազմակերպության գործունեության վերաբերյալ, որը ֆինանսավորվում է մեր վճարված հարկերից, խիստ բացասական է: ՙՀայկական Ծրագրեր՚ ընկերությունը պահանջում է ՀՀ կառավարությունից կազմակերպել ՙՁեռնարկությունների ինկուբատոր՚ հիմնադրամի ֆինանսական եւ մասնագիտական անկախ աուդիտ ամբողջ 10 տարիների համար: Աուդիտին պետք է իրավունք ունենա մասնակցել Հայաստանի ՏՏ բնագավառի ցանկացած ձեռնարկության ներկայացուցիչ՚: Հասկանալի է` ի պատասխան մի իսկական հարձակում սկսվեց Ա. Խաչատրյանի վրա, թե` չէ±ս տեսնում, որ ոլորտը տարեկան ունի տասնյակ տոկոսների աճ: Բայց երբ հաշվի ենք առնում, որ ժամանակին ՀՀ Վերահսկիչ պալատը եւս բավականին հետաքրքիր բացահայտումներ ուներ ՙՁեռնարկությունների ինկուբատոր՚-ի հետ կապված...
Ինչեւէ, հայաստանյան ՏՏ ոլորտի շուրջ վերջին ժամանակներս ձեւավորված բավականին տարօրինակ իրավիճակի շուրջ պարզաբանումներ խնդրեցինք ՀՀ Էկոնոմիկայի նախարար ՏԻԳՐԱՆ ԴԱՎԹՅԱՆԻՑ:
-Պարոն նախարար, ըստ Ձեզ, կա± առանձին նախարարություն ստեղծելու խնդիր: բացի այդ, մի տեսակ տարօրինակ չի± թվում, որ նույն անձիք, ովքեր խոսում են նոր նախարարության անհրաժեշտությունից, նաեւ մատնանշում են, որ ոլորտն ունի տասնյակ տոկոսների հասնող աճ: Այսինքն` հակասություն չէ±. եթե իրոք նման զարգացումներ կան, էլ ո±րն է կառուցվածքային առումով ինչ-որ բան փոխելու իմաստը:
- Ճիշտ հարցադրում է: Կարծում եմ, որ օբյեկտիվորեն նման նոր նախարարության խնդիր չկա: Այն պետական կառավարման համակարգը, որ ի դեմս մի շարք կառույցների ներկայումս ձեւավորվել է, ամբողջությամբ բավարարում են ոլորտի ունեցած խնդիրները լուծելու, կառավարելու առումով: Եվ վերջին 10 տարիների փորձը դա ապացուցեց:
Տեսեք` ներկայումս ոլորտի կառավարումը հիմնականում կոորդինացվում է էկոնոմիկայի նախարարության կողմից, որտեղ ունենք համապատասխան առանձին վարչություն: Եվ դա այն դեպքում, երբ բացի ՏՏ ոլորտից եւ տուրիզմից, նախարարությունում էլ ոչ մի ոլորտ առանձին վարչությունով ներկայացված չեն: Այս ոլորտներին էլ նման նախապատվություն տրված է, քանի որ դրանք համարվում են տնտեսության գերակա ուղղություն: Համեմատության համար նշեմ, որ ամբողջ արդյունաբերությունը ներկայացված է մեկ վարչությունով, որը, թերեւս, բավարար չէ:
Բացի ՏՏ ոլորտը կոորդինացնող Էկոնոմիկայի նախարարության նշված վարչությունից, վերջերս իմ հրամանագրով նախարարի երկու տեղակալների վրա եւս դրվեց տվյալ ոլորտի կոորդինացման խնդիր. առաջին տեղակալը կոորդինացնում է աշխատանքներն աջակցության ծրագրերի շրջանակներում, երկրոդ տեղակալը` ոլորտի օպերատիվ գործունեությունը: Բացի այդ կա առանձին խորհրդական, եւ, վերջապես, նախարարն է նաեւ վերահսկում այս բոլոր աշխատանքները: Էլ չեմ ասում մյուս կառույցների մասին. մասնավորապես, որ Հայաստանն ունի ՏՏ ոլորտի աջակցման խորհուրդ, որտեղ ներկայացված է բիզնեսը, պետական կառավարման համակարգը, եւ որը ղեկավարում է երկրի վարչապետը: Նման մեկ այլ առանձին ճյուղային խորհուրդ, եթե չեմ սխալվում, Հայաստանը չունի: Այս ամենին ավելացնենք նաեւ մյուս կառույցները, ասենք` ՙՁեռնարկությունների ինկուբատոր՚ հիմնադրամը, որը նույնպես պետական կառույց է եւ այլն: Բացի այդ, կապի համակարգման առումով մենք ունենք նաեւ տրանսպորտի եւ կապի նախարարություն եւ ՏՏ ոլորտի կրթական խնդիրների առումով` կրթության եւ գիտության նախարարություն:
Կա± մեկ այլ ոլորտ, որն ունենա այսքան բազմաճյուղ եւ լայն ներկայացված պետական կառավարման կառույցներ ու տարբեր ուղղություններով ներգրավված այսքան մասնագետներ: Եվ այս իրավիճակում, կարծում եմ, կառավարման նոր օղակներ ավելացնելու խնդիր ոչ միայն չկա, այլ, հակառակը...
- Դա էի ուզում հարցնել. մի քիչ շատ չեղա±վ:
- Ավելի շուտ ոչ թե շատ, այլ մյուս ոլորտները կարող են բողոքել, թե ինչո±ւ եք այսքան ռեսուրս տվել ՏՏ ոլորտին, մենք էլ ենք ուզում:
Թվարկելով այս ամենը` ցանկացա ընդգծել, որ ինչպես կառավարման, այնպես էլ արդյունքների տեսանկյունից համակարգը վերջին 10 տարիներին ցույց է տվել իր արդյունավետությունը:
- Այդ դեպքում ինչպե±ս հասկանալ, որ ոլորտի տնտեսվարողներն ու այլ կառույցները տեսնում են նոր նախարարության հրամայական: Ի վերջո, ինչպես պնդում են այս պահանջի հեղինակները, ոլորտի երկու-երեք հարյուր ձեռնարկություններ միացել են այդ առաջարկին:
- Նախ նկատենք, որ ոլորտը բաղկացած է մի քանի հարյուր ձեռնարկություններից, եւ ընկերությունների մի քանի խմբերի պահանջը դեռ չի նշանակում ողջ ոլորտի ցանկություն:
Անկեղծ ասած ինձ համար էլ է մի փոքր զարմանալի, նույնիսկ անհասկանալի է այս ամենը: Ես հանդիպումներ եմ ունեցել նաեւ ոլորտի շատ ներկայացուցիչների հետ, որոնք բացարձակ չեն կիսում այդ կարծիքը, եւ, ընդհակառակը, պնդում են, որ բիզնեսն այդքան էլ չի սիրում, երբ կոնկրետ իր ոլորտով պետական ամբողջական կառույցներ են զբաղվում, որովհետեւ վարչարարությունը բարդանում է, կարող է բյուրոկրատիայի ռիսկը մեծանա եւ այլն: Ուստիեւ բիզնեսը խնդրում է, որ հնարավորինս քիչ պետական մարմինները միջամտեն: Մի խոսքով` ինձ համար զարմանալի է այդ պահանջը եւ, կարծում եմ, ինչ-որ առումով դա ոչ միայն չմտածված, այլեւ չի կարելի բացառել, որ դա գալիս է նեղ, ճյուղային կամ կորպորատիվ շահերից:
Ի դեպ, քանի որ խոսք գնաց ոլորտին պետական աջակցությունից, ավելացնեմ նաեւ, որ այնքան պետական ռեսուրս, որքան տրամադրվում է ՏՏ ոլորտին, երեւի ոչ մի այլ ոլորտի չի տրվում: Մասնավորապես պետական բյուջեով միայն ՏՏ ոլորտին եւ տուրիզմին է հատուկ բյուջետային տողով զգալի գումարներ հատկացվում: Բացի այդ, վարկային երկու մեծ ծրագիր է հասցեագրված այս ոլորտին: Մեկը 5 մլն դոլարանոց, որն արդեն իրագործվել է եւ, մասնավորապես, դրա շրջանակներում ստեղծվել է ՙՁեռնարկությունների ինկուբատոր՚ հիմնադրամը: Եվ երկրորդը 24 մլն դոլարանոց ՙԷլեկտրոնային հասարակությունը եւ նորարարությունը մրցունակության խթանման համար՚ ծրագիրն է, որին վերջերս հավանություն տրվեց, եւ հիմա այն իրականացման փուլում է: Եվ այստեղ էլ շատ կոմպոնենտներ իրականացվելու է ՙՁեռնարկությունների ինկուբատոր՚ հիմնադրամի միջոցով: Պետությունը մասնակցում է ցուցահանդեսների նախապատրաստական աշխատանքներին, ինչը չի արվում ոչ մի ոլորտի համար:
- Քանի որ խոսեցիք ՙՁեռնարկությունների ինկուբատորից՚, թերեւս հիշեցնեմ, որ վերջերս ոլորտի հին ձեռնարկություններից մեկի ղեկավար Աշոտ Խաչատրյանը պահանջել էր այդ հիմնադրամի տասնամյա գործունեության ֆինանսական եւ մասնագիտական անկախ աուդիտ` ընդգծելով, որ մասնավորապես իր գնահատականն այս կառույցի հետ կապված խիստ բացասական է: Իսկ նման պահանջը, թերեւս, ենթադրում է հիմնադրամի ֆինանսական գործունեության մասին լուրջ կասկածներ: Կան նաեւ այլ հեղինակավոր մասնագիտական կարծիքներ, որոնք պմդում են, թե այլ բոլոր ցուցահանդեսներն ու թանկարժեք գործուղումները, որոնց համար, ինչպես դուք էլ նշեցիք, նաեւ պետական փողեր են ծախսվում, ըստ էության ոչին չի տալիս ոլորտին: Այսինքն` նորից պետական գումարների վատնման մասին է ակնարկվում: Նման հաշվետվության` շատ ավելի խիստ վերահսկողության անհրաժեշտությունը չե±ք տեսնում:
- Միանշանակ համաձայն եմ, որ պետք է խիստ վերահսկողություն այդ ռեսուրսների նպատակային ծախսման առումով: Իհարկե, ֆորմալ առումով ասենք ՙՁեռնարկությունների ինկուբատոր՚ հիմնադրամի ամենամյա աուդիտորական եզրակացությունները կան: Սակայն այստեղ խնդիրը մի փոքր այլ է. ինչքանո±վ են արդյունավետ ծախսվում միջոցները: Կարծում եմ, որ այդ հարցում կա օպտիմազիցիայի խնդիր, եւ մենք հիմա դրանով զբաղվում ենք: Մասնավորապես հիշատակված 24 մլն դոլարանոց վարկային ծրագիրն այդ առումով մենք էականորեն վերանայում ենք, որ ունենանք վարկային միջոցների նպատակային, արդյունավետ, տեսանելի ծախս, եւ ոչ թե ունենանք ռեսուրսների ծախս առանց էական արդյունքների...
Ի դեպ, խոսելով պետական կառավարման նոր կառույցի ձեւավորման մասին, ես, կարծում եմ, մարդիկ դրան պետք է պատասխանատու վերաբերվեն, քանի որ նման կառույցի ձեւավորման համար կան Սահմանադրությամբ սահմանված ատյաններ եւ ընթացակարգեր: Եվ, ասենք, մի քանի հոգով հավաքվել ու նման քննարկումներ անցկացնելը, կարծում եմ, առհասարակ կոռեկտ չէ: Հակառակ դեպքում պարզապես աբսուրդի կհասնենք, եթե ամեն անգամ մի խումբ մարդիկ հավաքվեն, որոշեն այս կամ այն կառույցը ստեղծել: Ընդ որում դա բավականին երկարատեւ եւ ծախսատար խնդիր է, եւ այսօր մեր պետությունն այնքան հարուստ չէ, որ մի քանի մարդկանց ցանկությամբ վերցնի ու նոր նախարարություն ստեղծի իր ողջ կառուցվածքով: Այն դեպքում, երբ նույնիսկ կա պետական կառավարման համակարգի օպտիմալիզացիայի նվազեցման խնդիր: Այնպես որ այդ առաջարկին խիստ բացասական եմ վերաբերվում:
- Նման մեկ հարց եւս. նույն կազմակերպությունները, որոնք պահանջում են նոր նախարարություն ստեղծել, խոսում են նաեւ ոլորտի տասնյակ տոկոսներ աճից այն տոնով, թե դա հիմնականում իրենց գործունեության արդյունքն է: Բայց պարզից էլ պարզ է, որ այս ոլորտում կա աճ, որի հիմնական ՙմեղավորները՚ կապի համակարգի երեք ընկերություններն են, այսինքն` այդ արդյունքները պայմանավորված են բջջային կապի, ինտերնետի զարգացումներով, որոնք ամեն մեկն էլ տեսնում է: Մինչդեռ այդ աճի մեջ ոլորտի մյուս բոլոր ընկերություններն ունեն բավականին համեստ դեր, եթե ոչ բացասական:
- Կարծում եմ, որ հաջողությունը ոլորտում կամ տնտեսությունում ոչ մեկը չպետք է միայնակ իրեն վերագրի. դա համատեղ աշխատանքի արդյունք է, այդ թվում` Ձեր հիշատակած կապի ընկերությունների: Իհարկե, գլխավորն այն է, որ ոլորտում իրոք կա տեսանելի զարգացումներ, եւ ես դեմ եմ, որ ինչ-որ առանձին մարդիկ կամ ընկերություններ դա փորձեն վերագրել միայն իրենց:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի հետ մեր զրույցը հայաստանյան տնտեսական ներկայիս իրավիճակի եւ կառավարության ծրագրի հետ կապված` կներակացնենք ՙԻրավունքի՚ առաջիկա համարում:
ՀԱՆՈՒՆ ԿԵՐԱՏԱՇՏԻ
Համակարգին մոտ կանգնած մեր արժանահավատ աղբյուրները տեղեկացնում են, որ ՙՁեռնարկությունների ինկուբատոր՚ հիմնադրամում ֆինանսական բնույթի ուսումնասիրություններ, այնուամենայնիվ, իրականացվում են եւ, արդյունքում, կարող են ի հայտ գալ բավականին ուշագրավ փաստեր:
Ընդ որում, եթե այս տեղեկատվությունը հաստատվի, արդեն կարող է այստեղից նաեւ վարկած առաջ գալ, թե ոմանց մոտ ինչո±ւ այսպես միանգամից նոր նախարարություն ստեղծելու կարիք առաջացավ: Ակնհայտ է, որ ոլորտում շրջանառվում են մեծ-մեծ փողեր, եւ եթե աստեղ վերահսկողությունը առավելագույնս խստացվի, ապա նախ որոշ արհեստական կառույցներ պարզապես այստեղ անելու բան էլ չեն ունենա, էլ չասած, որ նախկին արածները մարսելու խնդիրն էլ կդառնա օրակարգային հարց: Գումարած դրան` լուրջ վերահսկողությունը բավականին կբարդացնի տարաբնույթ մեխանիզմներով ՙախպերությանը՚ գրանտներով ու պետական փողերով սնելու գործընթացը...
Իսկ նոր նախարարությունը դրախտի պես մի բան է. ե°ւ փողն է քո ձեռքին, ե°ւ վերահսկողությունը: Մի խոսքով` կեր, խմի, քեֆ արա...

