ԻՍԿ ՈՎՔԵՐ ԵՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ

Արխիվ 12-16

ԻՍԿ ՈՎՔԵՐ ԵՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ



Ինչպես արդեն ներկայացրել էինք, վերջին օրերի մամուլի քննարկման գլխավոր թեմաներից մեկը մի քանի երիտասարդական կազմակերպությունների, մշակույթի եւ գիտության հայտնի ներկայացուցիչների բաց նամակն է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Այնտեղ մտահոգություն էր հայտնված ՙեթերը լցրած հայկական արտադրության ագրեսիվ, քրեական եւ  պոտենցիալ քրեածին, հակասոցիալական սերիալների եւ, այսպես ասած, ՙհումորային՚ ծրագրերի՚ վերաբերյալ, որոնք իրենց բացասական ազդեցությունն են ունենում հասարակության վրա՚:
Նրանք առաջարկել էին իրավիճակից դուրս գալու որոշ ելքեր: Դրանից հետո ՀՀ նախագահը հանդիպում էր ունեցել Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ եւ առաջարկել խորհրդի հովանու ներքո քննարկումներ սկսել Հանրային հեռուստաընկերության եւ մասնավոր հեռուստաընկերությունների եթերային քաղաքականության առանձին ուղղությունների վերաբերյալ:
Այդ նամակի եւ ստեղծվելիք հանձնաժողովների վերաբերյալ քննարկումներ սկսվեցին մամուլի ակումբներում եւ հեռուստաընկերություններում: Այդ քննարկումների առաջամարտիկը ՙԿենտրոն՚ հեռուստաընկերությունն է, որը ՙՀայկական ուրբաթ՚ հաղորդաշարի շրջանակներում այս անգամ հյուրընկալել էր, այսպես ասած, հեռուստաեթերը մաքրել ցանկացողների եւ դրան հակադրվողների:
Կարծես թե ամեն ինչ խաղաղ, քաղաքակիրթ ձեւով էր ընթանում, սակայն դա տեւեց մինչեւ այն պահը, երբ Կոմիտաս վարդապետի դիմաց հայտնվեց առաջին, ապա երկրորդ կինը... Բայց ամեն ինչ` հերթով: Կոմիտաս վարդապետը հանգիստ, կարելի է ասել` քարոզիչի ձայնով մեղմորեն ներկայացնում էր, թե ինչ վտանգներ են իրենց մեջ պարունակում հեռուստատեսությամբ բռնություն, արյուն ցուցադրելը, բերանը ծռած գողականով հարցեր լուծելը, նրանց հերոս դարձնելը... Վարդապետը նշեց, որ կարելի է այդ թեմաներին անդրադառնալ, սակայն չքարոզել դրանք: Ըստ նրա` իշխողը պետք է լինի դրականը...  
Հեռուստադիտողներն սկսեցին մտածել, վարդապետի ասածը ծանրութեթեւ անել, բայց հենց այդ պահին կարծես երկնքում ամպրոպ պայթեց` վարդապետի դիմաց հայտնվեց, իր իսկ ներկայացմամբ, բանաստեղծուհի ՄԱՐԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ, ում գոռգոռոցից միայն մի բան հասկացանք` եթե հեռուստաեթերը փորձեն մաքրել, այն դրանից ավելի կվատանա: Նրան ավելի շատ զայրացրել էր վարդապետի այն խոսքը, որ ազատությունը, ազատամտությունը պետք է ամեն դեպքում սահման ունենան, որպեսզի ուրիշի ազատությունը չսահմանափակեն... Իսկ երբ վարդապետը ցանկացավ մեջբերում անել Ալան Դալասից.... Սոցիոլոգ, լրագրող ՎԱՀՐԱՄ ՄԻՐԱՔՅԱՆԸ միացավ բանավեճին, ցանկացավ մասնագիտական ինչ-որ բան ասել, բայց երբ նրա դեմ հայտնվեց հանրահայտ ՎԻՈԼԵՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, արդեն ոչ մեկի խոսքը հնարավոր չէր լսել: Վ. Գրիգորյանի կարծիքով` սպանություններ միշտ էլ եղել են, եւ սերիալները չեն դրանում մեղավոր, այլ երկրում տիրող բարքերը: Իսկ ո±վ է ասում, որ երկրում ամեն ինչ կարգին է, որ մեր շատ օլիգարխների, նրանց թիկնապահների ու նաեւ իրենց գողական համարողների վարքուբարքից գեղագիտական հաճույք ենք ստանում: Բայց տվյալ դեպքում խոսվում է հեռուստաեթերի մասին: Դե, իսկ եթե հեռուստասերիալներում պարզունակ ձեւով ներկայացվելու է այն ամենը, ինչ կատարվում է իրական կյանքում, ապա ո±ւմ է պետք նման հեռուստատեսությունը... Բացի այդ, ինչպես Կոմիտաս վարդապետը նշեց, դրանք պետք է դատապարտվեն, այլ ոչ թե քարոզվեն:
Երբ վարդապետը փորձեց էլի ինչ-որ բան ասել, Մ. Պետրոսյանը հերթական անգամ գոռալով հարձակվեց նրա վրա` Աստծո անունից ե±ք խոսում: Ի դեպ, երկու կանանց միաժամանակ զայրացրել էր ՙազգային անվտանգություն՚ արտահայտությունը, քանի որ նրանք դա նույնացնում էին ԿԳԲ-ի հետ: Ներկայացնենք Մ. Պետրոսյանի` ՙԱՌԱՐԿԱ՚ վերնագրված ՙբանաստեղծությունը՚.
մեծ
շատ մեծ չափերի
դանակի նման
առարկա
բայց դանակ չի
երեկ տեսա
տուն գալիս
փողոցում
առաջ չկար
ոնց որ թե
հիմա կա
դրված ա փողոցում
մեծ
շատ մեծ չափերի
դանակի նման
առարկա
բայց դանակ չի
ինչ որ մեկը
հատուկ դրել ա
փողոցում
դրել ա
որ ես տեսնեմ
տեսա
հիմա ի±նչ եմ անելու:
Թող ընթերցողը որոշի դրա մակարդակը, իսկ մենք առաջ անցնենք: Ուրեմն` այդ ՙբանաստեղծուհին՚ բանակը համարեց ՙդժոխք՚, հիշեց  ՙՈւվալնյատի օրը՚ գիրքն ու հեղինակի ոճը համեմատեց Մարկեսի ոճի հետ: Այսպիսի հանճարներ ունենք, էլ ինչի± մասին ենք մտածում:
Հա, ի դեպ, խոսեցինք հանճարների մասին եւ հիշեցինք երկրորդ բանաստեղծուհուն` Վ. Գրիգորյանին, որի ՙբանաստեղծության՚ վերնագիրն ու դրանից երկու տող կներկայացնենք` նախօրոք հայցելով ընթերցողի ներողամտությունը: Ահավասիկ.
ՏԱՂ Ի ՎԵՐԱՅ ԿԼԻՏՈՐԻՍՈՅ (explicit)
Ծլի, ծլի, ծլիկս,
պստըլիկ խլվլիկս,
ձայնազուրկ ու թլիկս,
անլեզու ծլվլիկս,
գեղագանգուր ցլիկս,
ամենակուլ բկլիկս,
վարդաշրթունք .....
Բավարարվենք այսքանով:
Այս երկու ՙբանաստեղծուհիների՚, այսպես ասած, թիմից առավել հասկանալի ու առանց գոռգոռալու արտահայտվեց դերասան ՅՈԺԸ, ով առաջարկեց ներկայացնել նորմալ, որակյալ ծրագրեր, որպեսզի հեռուստաընկերությունները դրանք ներկայացնեն, այլ ոչ թե թխեն սրանից-նրանից: Եվ նա մի կարեւոր հարց էլ առաջ քաշեց` Հանրային հեռուստաընկերության հարցը, որը, ի վերջո, սնվում է պետական բյուջեից, որին դոտացիաներ են հատկացվում, բայց որը շատ հարցերում անճաշակության առաջնորդն է դառնում...
Եվ փորձելով ամփոփել մեր ասելիքը` ցավով նշենք, որ հաճախ ՙԿենտրոն՚ եւ այլ հեռուստաընկերություններ իրենց հաղորդաշարերին հրավիրում են այնպիսի մարդկանց, որոնք պարզապես ասելիք չունեն, ամեն ինչ միանգամից քաղաքականացնում են ու վիրավորում բոլորին` մոռանալով, թե ինչ հարց է քննարկվում: Բնական հարց է ծագում` իսկ ովքե±ր են դատավորները:

Կույտը մշակեց ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում