ՙՙԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՐԿԱԿԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԸ` ՊԱՏԵՐԱԶՄԻ ՍԱԴՐԱՆՔ
Արխիվ 12-16ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՐԿԱԿԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԸ` ՊԱՏԵՐԱԶՄԻ ՍԱԴՐԱՆՔ
Այսպես, ս.թ. հունիսի 4-ին Ադրբեջանն ակտիվ դիվերսիոն պատերազմը ղարաբաղյան ճակատից տեղափոխեց Հայաստանի Հանրապետության պետական սահման, միեւնույն ժամանակ չեն դադարում դիպուկահարների կրակոցներն ինչպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, այնպես էլ Հայաստանի հետ ողջ սահմանի երկայնքով:
Ադրբեջանական ճուռակներին չեն կանգնեցնում Ռուսաստանի, ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահների միահամուռ պահանջն ու նախազգուշացումը, որոնք 2012թ. հունիսի 19-ին Լոս Կաբոսում հանդես են եկել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հերթական` չորրորդ համատեղ հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշվում է. ՙՌազմական ուժի կիրառումը Խոսքը, մասնավորապես, Ալիեւի այն ելույթի մասին է, որը նա ունեցել է ՙ2009-2013թթ. Ադրբեջանի Հանրապետության շրջանների սոցիալ-տնտեսական զարգացման պետական ծրագրի՚ իրագործման երրորդ տարվա արդյունքներին նվիրված կոնֆերանսում, որում հայտարարել է. ՙՆրանք, ովքեր ուրախանում են մեր հաջողություններով, բավական շատ են: Բայց կան նաեւ ուժեր, որոնք մեզ չեն սիրում` չարակամները... Մեր հիմնական թշնամին առաջին հերթին համաշխարհային հայությունն է...՚: Ալիեւի խոսքերից ստացվում է, որ Ադրբեջանի հիմնական թշնամիների ցանկում է հայկական ծագմամբ ֆրանսիացի ռեժիսոր, Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ, օսկարակիր, Կաննի կինոփառատոնի ՙՈսկե արմավենու՚ մրցանակակիր, լուսահոգի Անրի Վեռնոյը (Աշոտ Մալաքյան), որը Հայոց ցեղասպանությունից հետո` 1924թ., ընտանիքով փախել էր Ռոդոսթոյից: Ալիեւի ՙսեւ ցուցակում՚ կհայտնվեր նաեւ հայկական ծագմամբ ամերիկյան տաղանդավոր նկարիչ, աբստրակտ սյուռեալիզմի հիմնադիրներից Արշիլ Գորկին (Ոստանիկ Մանուկ Ադոյան): Հիմնական թշնամիների ցանկում կդասվեր համակարգչային տեխնիկայի վերջերս վախճանված հանճար Սթիվ Ջոբսի հոգեմայրը` հայկական ծագմամբ ամերիկուհի Կլարա Ջոբս-Հագոբյանը, որը նրան դաստիարակել է մանուկ հասակից, որին մշտապես ջերմորեն է հիշել գիտնականը: Ալիեւն ադրբեջանական ժողովրդի թշնամիների մեջ է գրանցել նաեւ հայկական ծագմամբ ամերիկյան միլիարդատեր Քըրք Քըրքորյանին, որը, մասնավորապես, 2010թ. 200 մլն դոլար է նվիրաբերել Կալիֆորնիայի համալսարանին (UCLA), որտեղ անհոգ ուսանում են տարբեր ազգությունների երիտասարդներ, այդ թվում եւ թուրք ու ադրբեջանցի ուսանողներ: Իլհամ Ալիեւի թշնամի է հայտարարվել նաեւ հայկական ծագմամբ հանրահռչակ ֆրանսիական շանսոնիեն ու դերասանը` Հայաստանի Ազգային հերոս, Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանի կոմանդոր, Շվեյցարիայում Հայաստանի Հանրապետության Արտակարգ եւ լիազոր դեսպան Շառլ Ազնավուրը (Շահնուր Վաղինակ Ազնավուրյան), որին Ֆրանսիայի մեծ նախագահ Շառլ դը Գոլն ասել է. ՙԴուք կնվաճեք աշխարհը, որովհետեւ հուզել գիտեք՚: Վա¯յն եկել-տարել է նաեւ հայկական ծագմամբ ֆրանսիացի հայտնի կոմպոզիտոր Ժորժ Գարվարենցին: Հաստատ Ադրբեջանի թշնամիների մեջ կլիներ նաեւ հայկական ծագմամբ ամերիկյան հռչակավոր գրող Վիլյամ Սարոյանը, որի ընտանիքը XIX դարի վերջին հրաշքով էր փրկվել իր հրեշագործությունների համար ՙԱրյունոտ՚ մականունն ստացած սուլթան Աբդուլ Համիդի թուրքական յաթաղանից: Կարելի էր երկար շարունակել համաշխարհային հռչակ ունեցող հայերին հիշատակելը, որոնք սեր ու բարություն, քրիստոնեական ամենագթություն ու սրտակցություն են ճառագել ու ճառագում, բայց, կարծում եմ, դրա անհրաժեշտությունը չկա: Իլհամ Ալիեւն անդրդվելի է, եւ չէ± որ համաշխարհային հայությանն է հիմնական թշնամի հայտարարել: Այստեղ մեզ չի կարող չտագնապեցնել բավական էական մի հանգամանք, այն է. Ադրբեջանի` Եվրոպայի խորհրդի եւ ԵԱՀԿ անդամ պետության նախագահը հայ ժողովրդին եւ Հայաստանը (որը նույնպես այդ միջազգային կազմակերպությունների անդամ է) անվանում է ՙֆաշիստներ՚ եւ նրանց հայտարարում իր պետության հիմնական թշնամին: Եվրոպայի խորհրդի եւ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովները, չգիտես ինչու, ոչ մի կերպ չեն արձագանքում Ադրբեջանի ղեկավարի այս բացահայտ մարդատյաց հայտարարություններին: Ուղեղիդ մեջ չի տեղավորվում, որ այդքան հարգարժան միջազգային կազմակերպությունները, ավաղ, չարձագանքեցին նաեւ Հայաստանի զինված ուժերի զինծառայող Գուրգեն Մարգարյանի գազանային սպանությանը, որը 2009թ. հունվարի 19-ին քնած ժամանակ կացնահարվել էր ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից: Այս ստոր սպանությունը տեղի ունեցավ Բուդապեշտում, որտեղ երկու սպաները ՆԱՏՕ ՙԳործընկերություն հանուն խաղաղության՚ ծրագրի շրջանակում անգլերենի ուսուցման դասընթաց էին անցնում: Այս զազրելի հանցագործության պատճառը միայն այն էր, որ Գուրգեն Մարգարյանը հայ էր: 2006թ. ապրիլի 3-ին Բուդապեշտի դատարանը մարդասպանին դատապարտեց ցմահ բանտարկության` 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի: Սակայն դա չխանգարեց, որ 2011թ. օգոստոսի 25-ին, ելույթ ունենալով ASAIF-ի միջազգային համաժողովում, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի բաժնի վարիչ Էլնուր Ասլանովը սխրանք համարի Սաֆարովի արարքը եւ հայտարարի, որ նա զոհաբերեց իր ազատությունը հանուն Ադրբեջանի բարգավաճման. ՙԵվրատեսիլ-2011-ը, մեր մարզիկների հաջողությունները միջազգային մրցաշարերում, այնպիսիների սխրագործությունը, ինչպիսին են Մուբարիզ Իբրահիմովը (դիվերսանտ, որը վնասազերծվել էր Հայաստանի` Ադրբեջանին սահմանակից տարածքում- Ա.Գ.) եւ Ռամիլ Սաֆարովը, երկրորդ շնչառություն հաղորդեցին ադրբեջանական հանրությանն ու ժողովրդին՚: Ստիպված ես ապշել, որ համաշխարհային հանրությունը, մասնավորապես` ԵԱՀԿ ԽՎ-ն, որն այդքան զգայուն է արձագանքում Սերգեյ Մագնիտսկու մահվանը, հավուր պատշաճի գնահատական չտվեց ադրբեջանական իշխանությունների` ըստ էության մարդասպաններին հերոսացնող նման հայտարարությանը: Արդյո±ք սա երկակի ստանդարտների դրսեւորման հերթական վկայությունը չէ, ստանդարտներ, որոնք էլ, ըստ իս, հիմնականում մղում են ադրբեջանական առաջնորդներին` իրենց գործողություններով արյունահեղություն սադրել հայ-ադրբեջանական եւ ղարաբաղա-ադրբեջանական սահմաններին:
Լուրջ անհանգստության եւ վրդովմունքի զգացողություն է առաջանում նաեւ այն ժամանակ, երբ, գնահատելով ադրբեջանական ընտրանու` խրախուսանքի արժանի առանձին գործողությունները, ինչպես միջազգային կազմակերպությունները, այնպես էլ հարգանքի արժանի քաղաքական եւ կրոնական գործիչները, չգիտես ինչու, աչք են փակում ադրբեջանական իշխանությունների` ակնհայտորեն վտանգավոր, պատերազմի վերաճել սպառնացող գործողությունները, ավելին` իրենց անհիմն հայտարարություններով ու գնահատականներով մոլորության մեջ են գցում համաշխարհային հանրային կարծիքն ադրբեջանական իշխանությունների բուն էության մասին: Այսպես, ս.թ. հունիսի 22-ին Հռոմում Սուրբ աթոռի եւ Հեյդար Ալիեւի հիմնադրամի միջեւ ստորագրվեց ՙԵրկկողմ համաձայնագիր Հռոմի Սուրբ Մարչելինո եւ Պիետրո կատակոմբների վերականգնման մասին՚: Համաձայնագրի ստորագրման արարողությունից առաջ տեղի ունեցած հանդիպման ժամանակ իտալական ՙRepubblica՚ թերթի թղթակիցը հարց ուղղեց Վատիկանի մշակույթի նախարարին` Սրբազան հնագիտության պապական հանձնաժողովի նախագահ, կարդինալ Ջանֆրանկո Ռավազիին. ՙՀաշվի առնելով մահմեդական աշխարհի եւ քրիստոնեության միջեւ ներկայիս հարաբերությունները` կուզենայի իմանալ. կարելի± է արդյոք, ըստ ձեզ, մահմեդական այլ երկրներից նույնպիսի աջակցություն, օգնություն սպասել՚: Նորին սրբություն կարդինալ Ռավազին պատասխանել է. ՙՁեր հարցի կապակցությամբ ուզում եմ նշել, որ Սուրբ գրքում եւս ազնիվ արարքները միշտ շատ կարեւոր են համարվել, եւ ինչ վերաբերում է կաթոլիկ աշխարհին, ապա ես կասեի, որ եթե վերցնենք տասը մարդ մեր կրոնից եւ այլ կրոնի մեկ ներկայացուցիչ, ապա կտեսնենք, որ հենց նա է ավելի խնամքով վերաբերվում մեր ժառանգությանը, քան մեր հավատակիցները: Ուստի, մենք այս վարմունքի համար խորին երախտագիտություն ենք հայտնում ադրբեջանական կողմին: Որովհետեւ տեսնում ենք, որ ձեր ձեռնարկած (նկատի ունի Հեյդար Ալիեւի հիմնադրամի նախագահ` Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիեւային- Ա.Գ.) այս քայլը խորհրդանշական մեծ նշանակություն ունի: Այս տարվա վերջին Սուրբ աթոռում ծրագրվում է կազմակերպել Ադրբեջանի հերթական ցուցահանդեսը: Ինչ վերաբերում է ցուցահանդեսի անցկացման վայրին, ապա դա կլինի կամ Վատիկանի թանգարանը, կամ մեկ այլ նման տեղ՚: Կարդալով Նորին սրբազանության այս պատասխանը` ես մտովի ակամա տեղափոխվեցի 2005թ. դեկտեմբեր, երբ Քրիստոսի Սուրբ ծննդյան նախօրեին մոտ 100 ադրբեջանցի զինվոր, խուժելով Արաքսի ափին գտնվող Հին Ջուղայի (Ջուլֆա) հայկական գերեզմանատուն, ծանր տեխնիկա եւ մուրճեր կիրառելով ավերեցին ու փոշու կույտի վերածեցին ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից պահպանվող հայկական հանրահայտ խաչքարերը: Հետագայում ադրբեջանցի քաջարի զինվորները մեքենաներով տեղափոխեցին երբեմնի այդ ուրույն քարե սիմֆոնիայի մնացորդները եւ լցրին Իրանին սահմանակից Արաքս գետը: Այս բարբարոսությունը նկարահանվել է գետի հակառակ ափից` մեր բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից եւ տարածվել ողջ աշխարհում: Հետագայում Հին Ջուղայի գերեզմանատունը եւ ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից պահպանվող խաչքարերն ամբողջովին հավասարեցվեցին հողին, իսկ այդ տարածքը վերածվեց հրաձգարանի: Մինչ այդ ուխտադրժությունը եւ դրան նախորդած 2002թ. բարբարոսական ավերածությունը, 9-17-րդ դդ. մոտավորապես 10 հազար հայկական խաչքարեր կային Հին Ջուղա բնակավայրի մոտ: Խաչի տեսքով այդ տապանաքարերն ու հյուսկեն զարդանախշերով խաչքարերը եզակի էին, դրանցից ոչ մեկն իր կրկնօրինակը չուներ: Եվ այս համատեքստում պատվարժան կարդինալի երախտագիտության խոսքերն` ուղղված ադրբեջանական կողմին, ինձ հիշեցրին նաեւ ողջ հայության սրտին առանձնապես մոտ Նարեկավանքի` X դարի հսկայական եկեղեցական համալիրի ավերակների (Նարեկ գյուղի մոտ, Արեւմտյան Հայաստանի Վանա լճի մերձակայքում) ճակատագրի մասին, որը XX դարի 60-ականներին պայթեցվեց Ադրբեջանի մերձավոր դաշնակցի ու միջազգային կազմակերպություններում նրա դատապաշտպանի` թուրքերի կողմից: Այդ ժամանակ էլ պղծվեց Սուրբ Գրիգոր Նարեկացու` Աստծուն եւ ողջ մարդկությանն ուղղված ՙՄատյան ողբերգության՚ անմահ պոեմն ստեղծողի գերեզմանը: Գրիգոր Նարեկացին հայերի համար նույնն է, ինչ Սերաֆիմ Սարովսկին կամ Սերգեյ Ռադոնեժսկին` ռուսների, սուրբ Մարչելինոն կամ Պիետրոն` իտալացիների համար: Հիշեցի նաեւ Առաքելոց վանքի (Սուրբ Առաքյալների վանքը Մուշում, Արեւմտյան Հայաստան) ողբերգական ճակատագրի մասին, որի խորանում պահվում էին 12 առաքյալների մասունքները, ինչպես նաեւ այն գամերը, որոնցով գամվել էր Փրկիչը Խաչին, գեղարդը, որով խոցել էին Տիրոջը: Բարբարոսները չէին խնայել նույնիսկ 1141թ. Սուրբ Առաքյալների վանքի տարածքում տեղադրված անասելի գեղեցիկ հուշ-խաչքարը` նվիրված V դարի հայ նշանավոր փիլիսոփա Դավիթ Անհաղթին: Նույն ճակատագրին է արժանացել նաեւ այն գերեզմանատունը, որտեղ թաղվել են հայ ժողովրդի անվանի զավակները` Մովսես Խորենացին, Ղազար Փարպեցին եւ այլոք: Այսօր Նարեկավանքի երբեմնի եկեղեցական մեծ համալիրի փոխարեն կարելի է տեսնել վերջերս կառուցված մզկիթ, իսկ Գրիգոր Նարեկացու գերեզմանի տեղում փարախ է, որի ներսում էլ, փաստորեն, մնացել է նրա տապանաքարը:
Ամենեւին էլ պատահական չէ, որ բերեցի այս փաստերը, քանի որ դրանք կօգնեն ԵԱՀԿ անդամ պետություններին, այդ կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովին հասկանալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազատասեր հայ ժողովրդի կեցության քաղաքակրթական անհամատեղելիությունն Ադրբեջանի հետ մեկ պետության ներսում, որն իր հիմնական թշնամի է հայտարարել համաշխարհային հայությանը: Կարծում եմ` եթե ԵԱՀԿ ԽՎ գալիք նստաշրջանում վերադառնան ղարաբաղյան կարգավորմանը, ապա միայն այն սկզբունքների պարտադիր հիշեցմամբ, որոնք դրված են Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների` ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ վերջերս Լոս Կաբոսում արված համատեղ Հայտարարության հիմքում, որտեղ հստակ արձանագրված է. ՙՄենք կոչ ենք անում նախագահներին` ղեկավարվել Հելսինկյան եզրափակիչ ակտի սզկբունքներով` մասնավորապես ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, ժողովուրդների հավասարության ու ինքնորոշման իրավունքի սկզբունքներով, ինչպես նաեւ 2009թ. Աքվիլայում եւ 2010թ. Մուսկոկում արված հայտարարություններում սահմանված կարգավորման տարրերով՚: Կարծում եմ` ժամանակն է հասկանալ. միջազգային կազմակերպությունների (մանավանդ այնպիսի հեղինակավոր կազմակերպության, ինչպիսին է ԵԱՀԿ ԽՎ-ն) փաստաթղթերում այդ սկզբունքներից միայն մեկի, այն է` տարածքային ամբողջականության սկզբունքի ցանկացած հիշատակում անպայման Ադրբեջանին մղում է հերթական արյունահեղության սանձազերծման Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի սահմաններին: Ինչ վերաբերում է Հայաստանի ղեկավարության դիրքորոշմանը սույն հակամարտության հարցում, ապա այն հերթական անգամ հնչեցվել է նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ՙՄիասին՚ երիտասարդական շարժման մասնակիցների եւ սփյուռքահայ ներկայացուցիչների առջեւ 2011թ. օգոստոսին ունեցած ելույթում: ՙԼեռնային Ղարաբաղի ժողովուրդը վաղուց արդեն ինքնորոշվել է ու ինքն է հիմա տնօրինում իր ճակատագիրը: Իսկ այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչված լինելու խնդիր ունի, ինչը, վաղ թե ուշ, միեւնույն է, լուծվելու է: Այլ հարց է, թե երբ, որովհետեւ ինչքան շուտ, այնքան ավելի լավ ե°ւ Ադրբեջանի, ե°ւ Հայաստանի, ե°ւ Ղարաբաղի համար՚,- հայտարարել է Հայաստանի նախագահը:
Եվ նորից ամենեւին էլ պատահական չէ, որ անդրադարձա առանձին փաստերի, որոնք, իմ կարծիքով, բացահայտում են հայ-թուրքական հարաբերությունների առանձնահատկությունները, քանի որ դրանք անխզելիորեն կապված են Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների հետ: Վերցնենք թեկուզ Ալիեւի այն հայտնությունը, թե (Ադրբեջանի) ՙհիմնական թշնամին համաշխարհային հայությունն է՚: Չէ± որ այն լիովին համահունչ է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, որն արել է 2010թ. մարտի 6-ին, բրիտանական BBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Պատասխանելով մի շարք երկրների խորհրդարանների կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունմանը պաշտոնական Անկարայի հակազդեցության մասին հարցին` նա հայտարարել է. ՙՀայաստանի հետ հարաբերություններում խնդիրներն առաջանում են ոչ թե մեր, այլ հայկական կողմից: Հայաստանը պետք է ընդունի կարեւոր որոշում: Արժե, որ Հայաստանն ազատվի սփյուռքի խնամակալությունից: Եթե կան երկրներ, որոնք համակրում են Հայաստանին` ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի գլխավորությամբ, ապա նրանց անհրաժեշտ է ազատվել դրանից՚: ՙԻմ երկրում ապրում է 170 հազար հայ, նրանցից 70 հազարը Թուրքիայի քաղաքացիներ են,- շարունակել է Էրդողանը:- Վաղը, եթե հարկ լինի, այդ հարյուր հազարին, որոնց հիմա մենք տեղ ենք տալիս, ես կասեմ, որ լքեն մեր երկիրը: Ես դա կանեմ, որովհետեւ նրանք մեր քաղաքացիները չեն, եւ ես պարտավոր չեմ նրանց պահել մեր երկրում՚: Եվ սա ասում է մի երկրի վարչապետը, որը ցանկանում է ներկայանալ որպես ժողովրդավարական փոփոխությունների ջատագով Մեծ Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում: Մինչդեռ մենք գործ ունենք XX հարյուրամյակի սկզբի երիտթուրքերի քաղաքականության խնամքով քողարկված ռեցիդիվի հետ` դրա ժամանակակից մեկնաբանությամբ: Կարելի է թուրքական ներկայիս իշխանությունների հայատյաց քաղաքականության այլ համոզիչ փաստեր էլ բերել: Սակայն հույս ունեմ, որ ասվածը համաշխարհային հանրությանը պետք է վերստին ցույց տա հայ ժողովրդի եւ նախագահ Սերժ Սարգսյանի բարի կամքի խիստ բարձր աստիճանը, որը 2009թ. հոկտեմբերին ստորագրեց Ցյուրիխյան արձանագրությունները Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին` առանց որեւէ նախապայմանի, որոնք այդպես էլ չգիտակցվեցին պաշտոնական Անկարայի կողմից, որն այդ հարցերը շաղկապեց ադրբեջանա-թուրքական դեղատոմսերով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու հետ, որոնց հիմքում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն է: Արդյունքում ունենք ամեն օր զոհվող երիտասարդներ` թե° հայ, թե° ադրբեջանցի, որոնք դառնում են Ադրբեջանի ղեկավարության ռազմատենչ քաղաքականության զոհը: Իսկ այդ քաղաքականությունը սնվում է, կրկնում եմ, համաշխարհային քաղաքականության ուժի կենտրոնների կողմից երկակի ստանդարտների կիրառումից: Իսկ երկակի ստանդարտները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման պարագայում պատերազմի սադրանք են նշանակում:
Հ.Գ. ՙՊատմականորեն Ադրբեջանը` որպես պետություն, քարտեզի վրա հայտնվել է 1918 թ., իսկ Արցախի-Լեռնային Ղարաբաղի պատմությունը հաշվարկվում է հազարամյակներով: Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, եւ նա ինքնորոշվել է մինչեւ ԽՍՀՄ-ի փլուզումը ամբողջովին համաձայն ԽՍՀՄ օրենքներին, դրանով իսկ Ղարաբաղը ոչ մի կապ չունի ժամանակակից Ադրբեջանի հետ: ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի ընդունած չորս բանաձեւերը առաջին հերթին ուղղված էին ռազմական գործողությունների դադարեցմանը: Ի պատասխան, Ադրբեջանը սկսում էր նոր հարձակումներ, մինչեւ հարկադրված չեղավ զինադադար խնդրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանություններից: Ադրբեջանի ղեկավարությունը, անդուլորեն աղավաղելով միջազգային իրավունքը եւ անցյալը, փակուղի է մղում ներկան եւ վտանգում ապագան` առաջին հերթին իր ժողովրդի ապագան՚: (ՀՀ Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանի պաշտոնական պարզաբանումները ի պատասխան հունիսի 26-ին Իլհամ Ալիեւի ելույթի` Ադրբեջանի զինված ուժերի օրվա կապակցությամբ):
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար,
Հանրապետական կուսակցությունից Ազգային ժողովի պատգամավոր,
ՙԱզգային Միաբանություն՚ կուսակցության նախագահ,
www.amiab.am
Ալիեւի խոսքերից ստացվում է, որ Ադրբեջանի հիմնական թշնամիների ցանկում է հայկական ծագմամբ ֆրանսիացի ռեժիսոր, Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ, օսկարակիր, Կաննի կինոփառատոնի ՙՈսկե արմավենու՚ մրցանակակիր, լուսահոգի Անրի Վեռնոյը (Աշոտ Մալաքյան), որը Հայոց ցեղասպանությունից հետո` 1924թ., ընտանիքով փախել էր Ռոդոսթոյից: Ալիեւի ՙսեւ ցուցակում՚ կհայտնվեր նաեւ հայկական ծագմամբ ամերիկյան տաղանդավոր նկարիչ, աբստրակտ սյուռեալիզմի հիմնադիրներից Արշիլ Գորկին (Ոստանիկ Մանուկ Ադոյան): Հիմնական թշնամիների ցանկում կդասվեր համակարգչային տեխնիկայի վերջերս վախճանված հանճար Սթիվ Ջոբսի հոգեմայրը` հայկական ծագմամբ ամերիկուհի Կլարա Ջոբս-Հագոբյանը, որը նրան դաստիարակել է մանուկ հասակից, որին մշտապես ջերմորեն է հիշել գիտնականը: Ալիեւն ադրբեջանական ժողովրդի թշնամիների մեջ է գրանցել նաեւ հայկական ծագմամբ ամերիկյան միլիարդատեր Քըրք Քըրքորյանին, որը, մասնավորապես, 2010թ. 200 մլն դոլար է նվիրաբերել Կալիֆորնիայի համալսարանին (UCLA), որտեղ անհոգ ուսանում են տարբեր ազգությունների երիտասարդներ, այդ թվում եւ թուրք ու ադրբեջանցի ուսանողներ: Իլհամ Ալիեւի թշնամի է հայտարարվել նաեւ հայկական ծագմամբ հանրահռչակ ֆրանսիական շանսոնիեն ու դերասանը` Հայաստանի Ազգային հերոս, Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանի կոմանդոր, Շվեյցարիայում Հայաստանի Հանրապետության Արտակարգ եւ լիազոր դեսպան Շառլ Ազնավուրը (Շահնուր Վաղինակ Ազնավուրյան), որին Ֆրանսիայի մեծ նախագահ Շառլ դը Գոլն ասել է. ՙԴուք կնվաճեք աշխարհը, որովհետեւ հուզել գիտեք՚: Վա¯յն եկել-տարել է նաեւ հայկական ծագմամբ ֆրանսիացի հայտնի կոմպոզիտոր Ժորժ Գարվարենցին: Հաստատ Ադրբեջանի թշնամիների մեջ կլիներ նաեւ հայկական ծագմամբ ամերիկյան հռչակավոր գրող Վիլյամ Սարոյանը, որի ընտանիքը XIX դարի վերջին հրաշքով էր փրկվել իր հրեշագործությունների համար ՙԱրյունոտ՚ մականունն ստացած սուլթան Աբդուլ Համիդի թուրքական յաթաղանից: Կարելի էր երկար շարունակել համաշխարհային հռչակ ունեցող հայերին հիշատակելը, որոնք սեր ու բարություն, քրիստոնեական ամենագթություն ու սրտակցություն են ճառագել ու ճառագում, բայց, կարծում եմ, դրա անհրաժեշտությունը չկա:

