ՙՙՙՙՙՕՍԿԱՆՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ՊԱՐՏԱՎՈՐ ՉԵՆՔ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ՏԱԼ՚
Արխիվ 12-16ՙՕՍԿԱՆՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ՊԱՐՏԱՎՈՐ ՉԵՆՔ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ՏԱԼ՚
Նախորդ շաբաթ հայկական պատվիրակությունը վերադարձավ ԵԽԽՎ-ից: Այդ կապակցությամբ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՙԻրավունքի՚ հետ զրույցում նշեց, որ այս անգամ եւս պատվիրակությունը ներկայացրեց ու իրականացրեց այն ամենը, ինչ որ նախատեսված էր անելու. ՙԱյն, ինչ մեր առջեւ դրել էինք այս նստաշրջանի ժամանակ, իրականացրեցինք՚: -Պարոն Հարությունյան, այցի ընթացքում ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ-ի ամբիոնից հնչեցրել է ԱԺ ընտրություններում տեղի ունեցած ընտրակեղծիքների մասին, ինչի հետ կապված կար պայմանավորվածություն, որ ընտրությունների մասին պետք է միայն խոսի եւ այդ հարցերով պետք է զբաղվի ԵԱՀԿ-ն: Ինչպե±ս եք գնահատում նման վարքագիծը:
- Յուրաքանչյուր պատվիրակության կազմում կան ե°ւ ընդդիմության ներկայացուցիչներ, ե°ւ իշխանական կուսակցություններ ներկայացնող պատգամավորներ, ու այս առումով կան հարցեր, որտեղ պատվիրակությունը չունի իր միասնական դիրքորոշումը, ե°ւ կան պատգամավորներ, ովքեր հստակ ներկայացնում են իրենց անձնական դիրքորոշումները: Կարծում եմ, որ դրա հետ կապված որեւէ զարմանալու առիթ չկա եւ յուրաքանչյուր պատգամավոր ազատ է արտահայտելու իր անձնական կարծիքը:
- Անցնելով ներքաղաքական հարցերին` ցանկանում ենք իմանալ, Ձեր կարծիքով ընդդիմությունը հանդես կգա± մեկ միասնական թեկնածուով, թե± դրա նախադրյալները չկան:
- Այդ հարցին չեմ կարող պատասխանել:
- Դուք որպես ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ, ինչ եք կարծում, խորհրդարանում երեք ուժ, ըստ ԱԺ կանոնակարգի հայտարարեցին, որ իրենք ընդդիմություն են, իսկ ահա ԲՀԿ-ն չմտնելով կոալիցիա, անգամ չհայտարարեց, որ ընդդիմություն է, այլ որ այլընտրանքային ուժ է: Արդյոք սա խախտում չէ± ըստ կանոնակարգի:
- Ոչ, դա ամենեւին էլ խախտում չէ եւ Աժ կանոնակարգը նախատեսում է նման հնարավորություն եւս, որ կուսակցությունը չի մասնակցում կառավարության ձեւավորմանը եւ միաժամանակ նա չի հայտարարում, որ ընդդիմադիր կուսակցություն է:
- Պարոն Հարությունյան, մի կողմից ԱԳ նախկին նախարար եւ ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանը, իսկ մյուս կողմից ՀԱԿ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ներկայացնում են, որ ԼՂՀ հարցը մտնում է փակուղի: Դրա հետ կապված, որոշ քաղաքական գործիչներ Արեւմուտքին ակնարկում են, որ այդ խնդրով կարող են միայն իրենք զբաղվել, այդ թվում նաեւ վերը նշած անձինք: Ի±նչ գնահատական կտաք այս գաղափարին:
- Ես կարծում եմ, որ ղարաբաղյան հարցի վերաբերյալ բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների հետ, դրանք միշտ եղել են խորհրդապահական եւ չեմ կարծում, որ որեւէ մեկը բավարար տիրապետում է տեղեկատվությանը, որպեսզի հստակ դիրքորոշում արտահայտի այդ մասին:
- Կրկին անդրադառնալով Վ. Օսկանյանին, ցանկանում ենք իմանալ Ձեր կարծիքն այն մասին, որ տարատեսակ գնահատականներ հնչեցին վերը նշված գործչի մասին, ՙՍիվիլիթաս՚ հիմնադրամի հետ կապված, որքանո±վ էր տեղին ոմանց փորձերը ներկայացնել տեղի ունեցածը որպես քաղաքական հետապնդում:
- Եթե կա մի գործ, դրա վերաբերյալ չեմ կարծում, որ պարտավոր ենք տեղեկատվություն կամ գնահատականներ տալ:
- Ի±նչ կասեք այն մասին, որ ՙՀարսնաքարի՚ դեպքերի հետ կապված բողոքի ակցիաներ են սկսվել եւ արդյոք սա չի± հուշում այն մասին, որ հասունացել է պահը օլիգարխներին որոշակի շրջանակի մեջ դնելու հարցը:
- Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր ոք, անկախ նրանից նա օլիգարխ է, թե ոչ, պետք է ենթարկվի օրենքին:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

