Աչքներս լույս. վաղուց չէր երեւացել...

Արխիվ 12-16

Աչքներս լույս. վաղուց չէր երեւացել ԼՏՊ-ի գլխավոր խորհրդական ԺԻՐԱՅՐ ԼԻՊԱՐԻՏՅԱՆԸ: Երեւաց` Բաքվում, եւ ինչեր խոսեց. ՙՀայաստանի ղեկավարությունը պարտավոր է հիմա հասկանալ, որ անկախությունը պահպանելու համար անհրաժեշտ է հավասարակշռված տարածաշրջանային քաղաքականություն վարել: Դա կարող է ազդակ լինել երկրի կործանվող տնտեսության համար: Կարծում եմ` հանուն Հարավային Կովկասի ապագայի ու զարգացման, Ադրբեջանի ու Վրաստանի իշխանությունները պետք է միավորվեն եւ քննարկեն տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման ուղղությամբ հետագա գործունեությունը՚: Դե ինչ, պատահական չէ, որ ադրբեջանական կայքերը հիանում են այս թափթփուկով եւ հաճույքով ցիտում նրան, եւ զարմանալի չէ: Զարմանալին այն է, որ հենց այսպիսին էր երկար տարիներ ՀՀ առաջին նախագահի գլխավոր խորհրդականը, եւ էլ ավելի զարմանալի է, որ այդ խորհուրդների հետեւանքով մեր երկիրը, այնուամենայնիվ, վերջնական չկործանվեց , այլ դիմացավ մինչեւ այն օրը, երբ ԼՏՊ-ին` վզակոթին տալով վռնդեցին:
Մեզ անզարմանք չթողեց ՙՂարաբաղ՚ կոմիտեի անդամ, թաքնագիտական տեսությունների մեծ սիրահար ԱՇՈՏ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԸ: Ըստ նրա` Հայաստանում չի որոշվելու, թե ինչ դիրքորոշում է ունենալու ԲՀԿ-ն առաջիկա նախագահական ընտրություններին. ՙԱյդ հարցերը հիմնականում կախված են արտաքին ընտրությունից, այսինքն` թե ինչպես կորոշի արտաքին աշխարհը: Կարծում եմ, որ որոշումը կայացվելու է բազմազանությունը ապահովելու տեսանկյունից: Դրա համար, կարծում եմ, ԲՀԿ-ն կունենա սեփական թեկնածու՚: Չէ, զարմանալիորեն շոգերը ազդել են պարոն Մանուչարյանի վրա: Եթե նրան լսենք, ապա կստացվի, որ ԲՀԿ-ում գործակալը գործակալի վրա նստած գործակալին չոշ է անում: Անշուշտ, չենք կարող կիսել այդպիսի կարծիք, ու, առավել եւս, չենք հավատում այն տեսություններին, որ մեր երկրում նույնիսկ ճանճի տզզալն է որոշվում գերտերությունների համապատասխան մարմիններում:
ՀԱԿ-իստները, մասնավորապես` Լեւոն Զուրաբյանը, շատ են ուրախացել, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցում վատ բաներ կան մեր երկրի մասին: Այնքան էր ուրախացել, որ թռչկոտելով քիչ էր մնում գլուխն առաստաղին զարկեր: Հենց այդպիսինների վերաբերյալ ԱԺ պատգամավոր ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԸ դիպուկ նշում է. ՙԳիտեք, որեւէ նմանատիպ զեկույց հենց այնպես չի արվում: Այդ զեկույցները ներկայացվում են այն մարդկանց կամ կառույցներին, որոնք որոշումներ են կայացնում, եւ այդ կառույցների ձեռքերն ազատում են ցանկացած տիպի որոշում կայացնելու, այդ թվում` նաեւ խոստումներից հետ կանգնելու, տարբեր պահանջներ առաջ քաշելու, ինչու չէ` ինչ-ինչ հարցերում մեզ ավելի զիջողամիտ դարձնելու համար: Մեր վայ-հայրենասերներն էլ հաճույքով ջուր են լցնում այդ ջրաղացին` դարձյալ կոնկրետ շահեր հետապնդելով՚: Զարմանալով հանդերձ` նշենք, որ պարոն Դավթյանի ասած ՙվայ-հայրենասեր՚ բնորոշումը շատ մեղմ է: Ախր, ՙվայ-հայրենասերը՚ նա է, ով Հայաստանը եւ հայ ազգը սիրում է, բայց այնպիսի չգիտակցված ապուշ քայլեր է անում, որ վնասում է: Իսկ մեր ՙնարնջագույն՚ ընդդիմադիրները ու, մասնավորապես` ՀԱԿ-իստները, միտումնավոր են վնաս հասցնում եւ պարզապես սպասարկում են մեր բարի չկամեցողների շահերը:
Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, ապա սույն կառույցի գործերը հաստատ վատ են, զի ԼՏՊ-ի նախկին շտաբի պետ ԱԼԻԿ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ արձանագրում է. ՙՀԱԿ-ը, որ ամենալայն միավորում է ընդդիմադիր դաշտում, կորուստներ է կրում եւ, ըստ որոշ հայտարարությունների, այդ կորուստները դեռ կարող են շարունակվել՚: Դե ինչ, 2008-ին էլ, դրանից առաջ էլ Արզումանյանը հաստատ լավ է սովորել ճիշտ ընկալելու ԼՏՊ-ի ամեն մի խոսքը, շարժումը, ձայնի ելեւէջը: Կարելի է ասել, որ փորձագիտական մակարդակով գիտի ՀԱԿ առաջնորդին: Եվ եթե կենացասեր Արզումանյանը չի կարողանում ՀԱԿ-ի համար գեթ մեկ կենաց գտնել, ուրեմն զարմանալիորեն վայն իրոք եկել, ՀԱԿ-ին տարել է:
Մեզ հերթական անգամ զարմացրեց եւ տարատեսակ թափթփուկներին սատար կանգնող ՙՀրապարակ՚ թերթը` այս անգամ էլ ամբիոն տրամադրելով տարօրինակաբար դատարանում ՙՄեկ ազգ՚ կազմակերպությունների դաշինքին հաղթած սատանիստ ԲԱՅԱՆԴՈՒՐ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ: Զարմանալի է` այդ ինչպե±ս չեն ձանձրանում որոնելու եւ գտնելու տարատեսակ թափոններին: Տարակուսելի եւ զարմանալի է նաեւ դատարանի կեցվածքը, որ կարող է սատանիստի հայցը բավարարել, երբ դրանով կասկածի տակ է դրվում արդարադատությունը` որպես այդպիսին: Հիշեցնենք, որ սատանիստը ՙՄեկ ազգին՚ դատի էր տվել ՙգաղափարական վիժվածք՚ արտահայտության համար: Բայց ախր տվյալ պարագայում ՙգաղափարական վիժվածք՚-ը, ինչպես կասեր Օստապ Բենդերը, սոսկ բժշկական ճշմարտություն է:

 

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում