ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է. ԱՅՍ ԽՈՐԱԳՐԻ ՆԵՐՔՈ ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՉԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ
Արխիվ 12-16ՎԱՐԴԱՆԻԿԸ ՇԱՇԻԿՅԱՆԻՆ ՓՈՒՌԸ ՏՎԵՑ
Գյումրիում հունիսի 23-ին տեղի ունեցած 23-ամյա Պետիկ Նազարյանի դանակահարության դեպքի բացահայտման հետ կապված արձանագրվում են նոր զարգացումներ: Ըստ շրջանառվող լուրերիª Գյումրիում ոստիկանապետին այլ վայր տեղափոխելը նույնպես շարքային կադրային տեղաշարժ չէ, այլ կապված է դանակահարության հեղինակինª Սպարտակ Ղուկասյանին ամեն գնով արդարացնելու փորձերի հետ: Շաշիկյանը լինելով Վարդան Ղուկասյանի հետ սերտ կապերի մեջ, վերջինիս որդու հանցանքը պատրաստվում էր վերագրել դեպքի վայրում այդ պահին գտնված, Սպարտակին ուղեկցող ոմն Մնացին (մականունըª Մացո) կամ Վարդան Ղուկասյանի չորս թիկնապահներից մեկին, որոնք նույնպես գտնվել են դեպքի վայրում: Այս խայտառակ գործարքի արդյունքում Շաշիկյանը փրկած կլիներ բազմաթիվ նմանօրինակ հանցանքների հեղինակ եւ կազմակերպիչ Սպարտակին:
Ըստ նույն աղբյուրիª Շաշիկյանին ծախել են քաղաքային բաժնում աշխատող իր ենթակաները, ովքեր իր աշխատած ժամանակահատվածում հայտնվել էին ծայրահեղ լարված իրավիճակում: Հուսանք, որ նոր ոստիկանապետը չի պարտավորվի Շաշիկյանի ձեռնարկը հասցնել ավարտի եւ իրական մեղավորները կստանան իրենց արժանի պատիժը:

