ՙՙՙԵՍ ՉԵՄ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ ՀՀԿ-ԻՆ՚

Արխիվ 12-16

ՙԵՍ ՉԵՄ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ ՀՀԿ-ԻՆ՚

ՙՀարսնաքարի՚ վերջին դեպքի հետ կապված, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարել է, որ աշնանային նստաշրջանին պետք է վերանայեն թիկնապահներ ունենալու եւ դրանց քանակը ավելի հստակեցնելու հարցերը: Այս կապակցությամբ հնչել է նաեւ կարծիք, որ թիկնապահ կարող են ունենալ միայն ՀՀ նախագահը, ԱԺ նախագահը եւ ՀՀ վարչապետը: Պարզելու համար, թե ի±նչ կարծիք ունի այս մասին ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությունը` հարցով դիմեցինք ԱԺ ԲՀԿ պատգամավոր եւ ԲՀԿ հասարակայնության հետ կապերի պատասխանատու ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԻՆ, ով նշեց. ՙՄեր կուսակցությունը միանշանակ դրսեւորել է, որ որպես օրինականության կողմնակից քաղաքական ուժ եւ ցանկացած երեւույթ, որը որ ավելի կատարելագործվելու խնդիր ունի, օրինական դաշտի առումով, մեր կողմից ողջունելի է: Ինչ վերաբերում է նրան, որ ՀՀԿ ներկայացուցիչները կարծիք են հայտնում, թե ովքեր պետք է թիկնապահներ ունենան, ապա դա իրենց խնդիրն է եւ իրենց հայտարարությունները մեկնաբանելու որեւէ խնդիր ու ցանկություն չունեմ՚:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

ՙ
ՀՀ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ՈՉ ՄԻ ՌԵՍՈՒՐՍ ՉՈՒՆԻ՚


Ըստ ՙՍոցիոմետր՚ ընկերության նախագահ Ահարոն Ադիբեկյանի, եթե ՀՀ երկրորդ նախագահը առաջիկա ընտրություններին դնի իր թեկնածությունը, ապա ՀՀ առաջին նախագահը չի առաջադրի իր թեկնածությունը: Ի տարբերություն այս կարծիքի, ամիսներ առաջ ԼՏՊ-ն հայտարարել է, որ եթե Ռոբերտ Քոչարյանն առաջադրվի, նա անպայման կդնի իր թեկնածությունը: Այս տարակարծության հետ կապված Ա. Ադիբեկյանը պարզաբանեց. ՙԱռաջին նախագահի պաշտոնաթողությունը եղավ Ռոբերտ Քոչարյանի վարչապետ եղած ժամանակ: Իսկ հիմա, եթե ԼՏՊ-ն դնի իր թեկնածությունը ներկայիս եւ ՀՀ երկրորդ նախագահների հետ միասին, ապա նրա շանսերը շատ քիչ կլինեն եւ ջախջախիչ պարտություն կկրի եւ դուրս կգա քաղաքականությունից: Նա չունի ո°չ մարդկային, ո°չ ֆինանսական ռեսուրս, եւ ոչ էլ խարիզմատիկ է: Իսկ եթե Ռոբերտ Քոչարյանը չդնի իր թեկնածությունը, ապա տվյալ դեպքում ԼՏՊ-ն կարող է միավորել ամբողջ ընդդիմադիր դաշտը, եւ նույնիսկ ԲՀԿ-ին քվեարկող մի զգալի մաս կարող է ձայնը տան իրեն, եւ տվյալ դեպքում լուրջ պայքար կգնա գործող նախագահ Սերժ Սարգսյանի միջեւ՚:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ


ՕԴԻ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԸ ԿԲԱՐՁՐԱՆԱ 2-4 ԱՍՏԻՃԱՆՈՎ


Վերջին օրերին ջերմաստիճանի տատանումներ են նկատվում. մե°կ շոգ է, մե°կ ցուրտ, մե°կ էլ` հորդառատ անձրեւ: Թե ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին, պարզեցինք Հայհիդրոմետ ծառայության օդերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետ ԳԱԳԻԿ ՍՈՒՐԵՆՅԱՆԻՑ.
- Առաջիկա երկու օրերին հանրապետությունը կշարունակի գտնվել ցիկլոնի ազդեցության տակ, հատկապես օրվա երկրորդ կեսին եւ գիշերվա առաջին կեսին շրջանների մեծ մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ եւ քամու ուժգնացում միչեւ 20մ/վրկ արագության: Հանրապետություն ներթափանցում են մի փոքր տաք հոսանքներ, որի արդյունքում առաջիկա  երկու օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 2- 4 աստիճանով: Մայրաքաղաքում նույնպես կա անձրեւի եւ ամպրոպի հավանականութուն, գիշերը ջերմաստիճանը կլինի 4-16, ցերեկը 27-29 աստիճան:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում