Այն, ինչ երբեմն սարսափահար տեսնում ենք հեռուստաէկրաններին, այսօր արդեն կատարվում է մեր կողքին. լավագույն դեպքում լսում ենք լրատվամիջոցներից, վատագույն դեպքում` զգում սեփական մաշկի վրա:
Երբեմն հանցագործությունները նմանվում են ճիշտ շատերի համար ՙսիրելի՚ դարձած հեռուստասերիալի սցենարի, որը որքան էլ նողկալի է, բայց շատերի առօրյայի բաղկացուցիչ մասն է դարձել: Վերջերս ՙՀարսնաքար՚-ում կատարված ողբերգական դեպքի եւ չարաբաստիկ սերիալների մասին ՙԻրավունք՚-ը զրուցեց հոգեբան ԿԱՐԻՆԵ ՆԱԼՉԱՋՅԱՆԻ հետ: - Սերիալներում անընդհատ ցուցադրվող քրեական վարքագիծը, որքանո±վ դեր խաղաց ՙՀարսնաքար՚-ում տեղի ունեցած հանցագործության պարագայում: - Ուղղակի կապ փնտրել չի կարելի, բայց, այնուամենայնիվ, այդ մարդիկ եւ ընդհանրապես այն իրականությունը, այն արժեքները, որ ձեւավորվել են վերջին շրջանում, իհարկե, անուղղակի ձեւով կապ ունեն: - Կարելի± է համարել, որ տեղի ունեցած հանցագործությունը եթերում գերիշխող բռնության քարոզչության հետեւանք է: - Անշուշտ: Ընդհանրապես վերջին տարիների` անցումային կոչված շրջանի արժեքային նորմերի գահավիժումը, որոնց մասին մենք անընդհատ ասում ենք ու խոսում, այդ ամեն ինչը, իհարկե, այսօրվա տեղի ունեցածի տրամաբանական հետեւանքն է: