ՙՕՐԱՆԺ՚-Ը ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐՈՎ ՀԵՌԱԽՈՍՆԵՐ

Արխիվ 12-16

ՙՕՐԱՆԺ՚-Ը ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐՈՎ ՀԵՌԱԽՈՍՆԵՐ



Այսուհետ ՙՕրանժ Արմենիա՚ խանութ-սրահներում կվաճառվեն հեռախոսներ ու սմարթֆոններ, որտեղ ամրագրված գների ու մյուս տվյալների կողքին նշված կլինի նաեւ տվյալ հեռախոսի էկո-վարկանիշը: Ինչ խոսք, Հայաստանում սա նորույթ է, սակայն եկեք հասկանանք, թե ինչ է նշանակում էկո-վարկանիշ: Էկովարկանիշավորման համակարգի շնորհիվ գնորդը կարող է իմանալ, թե այն  հեռախոսը, որն ուզում է գնել, բնապահպանական ինչ ազդեցություն ունի շրջակա միջավայրի վրա, իսկ ազդեցությունը պայմանավորված է հեռախոսն արտադրելու ընթացքում օգտագործված տեխնոլոգիաներով ու նյութերով:
Հեռախոսների էկո-վարկանիշը կամ դրանց էկոլոգիական բնութագիրը գնահատվում է 1-5 սանդղակով, ու որքան բարձր է էկո-վարկանիշը, այնքան ցածր է նրա վնասակար ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: Ի դեպ, Էկո-վարկանիշի գնահատման մեթոդաբանությունը մշակել է ՙՕրանժ՚ ընկերությունը` BIO Intelligence Service-ի եւ ՙԲնության համաշխարհային՚ հիմնադրամի աջակցությամբ: Այս կերպ ընկերությունը սպառողներին ընտրություն կատարելիս տալիս է հնարավորություն, որպեսզի առաջնորդվեն ոչ միայն հեռախոսի հնարավորություններով, այլեւ հեռախոս ընտրելու հարցում լինել ավելի պատասխանատու` միաժամանակ խրախուսելով հեռախոս արտադրող ընկերություններին դառնալ ավելի պատասխանատու բնության նկատմաբ:
Էկո-վարկանշավորումը Հայաստանում ներդնում է ՙՕրանժ՚ ընկերությունը` համագործակցելով Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF) հետ: Իսպանիայից, Ֆրանսիայից ու Ռումինիայից հետո ՙՕրանժ՚ ընկերության աշխարհագրության մեջ Հայաստանը 4-րդ երկիրն է, որտեղ կիրառվում է հեռախոսների ու սմարթֆոնների էկո-վարկանիշի համակարգը: Ու որպես շրջակա միջավայրի հանդեպ պատասխանատու ընկերություն` ՙՕրանժը՚ հնարավորություն է տալիս ընտրելու էկոլոգիապես ավելի բարձր վարկանիշով հեռախոսներ:
Հունիսի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ՙՕրանժ՚ ընկերության տնօրեն Բրունո Դյութուան նշեց. ՙՄեր գործունեության փիլիսոփայության հիմքում ընկած է հենց պատասխանատու սպառում սկզբունքը: Ընդհանրապես պատասխանատվությունը շրջակա միջավայրի հանդեպ ՙՖրանս Տելեկոմ՚ խմբի կորպորատիվ արժեքների հիմքում է, եւ ՙՕրանժ Արմենիան՚ ուղղորդվում է նույն արժեքներով: Իսկ WWF-ի հետ համագործակցելով` ուրախ ենք ներմուծել պատասխանատու սպառողի մշակույթը, որը Հայաստանում նոր երեւույթ է՚,- ասաց Բրունո Դյութուան:
Նշենք նաեւ, որ բջջային հեռախոսների էկո-վարկանիշը որոշելիս հաշվի են առնում հետեւյալ ցուցանիշները`
* Ածխաթթու գազի (CO2) արտանետումների չափը, որը որոշվում է ապրանքի ՙկյանքի՚ հիմնական փուլերիª արտադրության, տրանսպորտային փոխադրման, օգտագործման եւ վերամշակման ընթացքում մթնոլորտ արտանետած ջերմոցային գազերի ծավալով:
* Բնական ռեսուրսների պահպանման ցուցանիշը, որը որոշվում է ապրանքի բաղադրության մեջ մտնող չվերականգնվող նյութերի ծավալով (ոսկի, արծաթ, անագ):
* Ապրանքի էկոլոգիապես մաքուր ինժեներիան, որը չափվում է վնասակար նյութերի սահմանափակ օգտագործմամբ (քիմիական միացություններ, որոնք անբարենպաստ պայմաններում օգտագործելիս կամ վերամշակելիս կարող են ռիսկ ներկայացնել մարդու առողջության եւ շրջակա միջավայրի համար), հազվագյուտ ռեսուրսների ծագմամբ, (ոսկի, արծաթ, անագ, տանտալ), ապրանքի վերանորոգման հնարավորությամբ, վերամշակված նյութերի օգտագործմամբ:
Ի դեպ, Էկո-վարկանիշով հեռախոսներն ու սմարթֆոնները կվաճառվեն ոչ միայն ՙՕրանժ Արմենիայի՚ խանութներում, այլեւ eshop.orangearmenia.am ինտերնետ-խանութում: ՙՕրանժ՚ ընկերության եւ WWF-ի համագործակցությունը կլինի երկարաժամկետ, եւ Հայաստանն առաջին երկիրը չէ, որտեղ նրանք համագործակցում են: Այսուհետեւ ՙՕրանժ Արմենիան՚ իր վաճառակետերում յուրաքանչյուր հեռախոսի ու սմարթֆոնի վաճառքի գնի մի տոկոսն, ի դեպ, կհատկացնի WWF-ի բնապահպանական գործունեությանը, եւ գումարն ուղղվելու է մասնավորապես վտանգված կենդանատեսակների պահպանմանը եւ Հայաստանում բնության զբոսաշրջության խթանմանը:
Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանի փոխանցմամբ` WWF-ն ողջ աշխարհում բիզնես ընկերությունների հետ աշխատելու մեծ փորձ ունի, եւ Հայաստանում ՙՕրանժի՚ հետ համագործակցության մեկնարկը կարող է լավ խթան հանդիսանալ մեր երկրում ՙկանաչ տնտեսության՚ արժեքների առաջխաղացման համար` մյուս բիզնես ընկերություններին բնապահպանական առումով դարձնելով ավելի պատասխանատու: Այս կապակցությամբ, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը հավելեց. ՙԻր պատասխանատու վերաբերմունքը բնության հանդեպ ՙՕրանժ՚ ընկերությունն արդեն իսկ ապացուցել է եվրոպական մի շարք երկրներում՚:
ՙՖրանս Տելեկոմ՚ խմբի անդամ ՙՕրանժ Արմենիան՚ Հայաստանում շարժական հեռախոսակապի ու ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009 թվականի նոյեմբերից: Իսկ Բնության համաշխարհային հիմնադրամը Հայաստանում բնապահպանական իր արդյունավետ գործունեությունը ծավալում է 2001 թվականից, եւ 2006-ի հոկտեմբերից պաշտոնապես բացել է իր մասնաճյուղը Երեւանում:
Լրագրողների այն հարցին, թե ո±րն է ամենաէկովարկանիշով հեռախոսը, ՙՕրանժ Արմենիա՚ ընկերության ներկայացուցիչը պատասխանեց. ՙԲոլոր արտադրողների մոտ կարելի է գտնել տարբեր էկո-վարկանիշով հեռախոսներ, սակայն այս պահին մեր խանութներում վաճառվող հեռախոսներից, թերեւս, կարելի է առանձնացնել Nokian՚:
Ինչ վերաբերում է հեռախոսների գնային քաղաքականությանը, ապա ՙՕրանժ Արմենիա՚ ընկերության ներկայացուցիչը նշեց. ՙԱմենաթանկ հեռախոսը կարող է լինել մեկ վարկանշային, կամ ավելի էժան հեռախոսի վարկանիշը ավելի բարձր լինի, այսինքն` ուղիղ կապ չկա հեռախոսի գնի եւ էկո-վարկանիշի միջեւ: Տվյալ դեպքում կախված է, թե հեռախոսի մեջ ինչ նյութեր են օգտագործվել, մասնավորապես` չվերականգնվող նյութերը, որտեղ է արտադրվել, ինչպիսի փոխադրումներով, եւ այլն՚:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում