ՙԱՅԴ ԽԱԲԵՈՒԹՅՈՒՆԸ, ԹԵՅԱՎՃԱՐԸ, ՍՏՎԵՐԸ ԲԱՇԽԻՉ ԱՇՏԱՐԱԿԸ ՎԵՐԱՑՆՈՒՄ Է՚

Արխիվ 12-16

ՙԱՅԴ ԽԱԲԵՈՒԹՅՈՒՆԸ, ԹԵՅԱՎՃԱՐԸ, ՍՏՎԵՐԸ ԲԱՇԽԻՉ ԱՇՏԱՐԱԿԸ ՎԵՐԱՑՆՈՒՄ Է՚



Այն, որ հայաստանյան ավտոտրանսպորտը գնալով ավելի ու ավելի շատ է տեղափոխվում ՙգազային ռելսերի՚ վրա` նորություն չէ: Սրան զուգահեռª տխուր փաստ է նաեւ, որ գնալով ավելի ու ավելի է վատթարանում հայաստանյան գազալցակայանների գործունեությունը, ինչը հատկապես արտահայտված է մայրաքաղաքում: Հիմնական խնդիրը վերաբերում է գազի այն քանակին, որը լիցքավորվում է գազաբալոնների մեջ որոշակի գումարի դիմաց: Ասենք` վարորդի վճարած գումարը յուրաքանչյուր լիցքավորման դեպքում ստանդարտ է: Սակայն ինչի±, ավելի ճիշտ` ինչքա±ն գազի դիմաց է նա ամեն անգամ նույն գումարը տալիս` գաղափար անգամ չունի: Խաբեության ձեւերն այստեղ մի քանիսն են, եւ դրանք բոլորն էլ, ի վերջո, հանգում են նույն բանին. բոլոր ցուցիչներով լիցքավորված գազի ծավալը լիցքավորումից մի կես ժամ անց, եթե նույնիսկ ավտոմեքենան չի շահագործվում, նվազում է առնվազն 10-20 տոկոսի չափով: Այսինքն` այդ չափով գազալիցքավորման կայանը նրան խաբել է, չնայած որ արդեն չգրված նորմ է դարձել լավ լիցքավորելու համար հավելյալ 500 դրամ վճարելը...
Չնայած ինչ պատմենք, այս ամենը քաջ գիտի ցանկացած վարորդ: Ասենք` պատկան պետական պաշտոնյաները եւս, քանի որ այս մեծ թալանը տեղի է ունենում բացարձակապես անթաքույց եւ ամեն մի քայլափոխի: Ճիշտ է` Էկոնոմիկայի նախարարության շուկայի եւ սպառողների շահերի վերահսկողության տեսչության պետ Լեւոն Խալիկյանը մի քանի անգամ հրապարակավ հայտարարեց, թե գազալիցքավորման կայաններին իրենց կառույցը տուգանքների է ենթարկել, սակայն, եթե մայրաքաղաքից դուրս կա որոշակի բարելավում, ապա Երեւանում նույն խայտառակ վիճակն է: Ուստիեւ ԼԵՎՈՆ ԽԱԼԻԿՅԱՆԻ հետ մեր զրույցի նպատակն էրª հասկանալ, թե երբ ենք օրը ցերեկով իրականացվող այս մեծ կողոպուտից ազատվելու:
-Նախ կխնդրեինք պարզաբանել, թե ներկայիս տվյալներով մեր երկրում քանի± գազալցակայան ունենք:
- Ներկայումս ունենք 303 տնտեսվարող սուբյեկտ:
Այս համակարգի վիճակից խոսելովª նախ հիշեցնեմ, որ ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ` դեռ 2008թ. բոլոր գազալցակայաններում պետք է տեղադրված լինեին բաշխիչ աշտարակներ...
- Ավելի պարզ լինելու համար նախ պարզաբանենք. բաշխիչ աշտարակ ասելովª նկատի ունեք ո±չ այն սարքավորումները, որոնք մեկ սովորական փականի եւ խողովակի միջոցով մինչ այժմ լիցքավորել են գազաբալոնները:
- Ոչ, բնականաբար: Խոսքն այն աշտարակների մասին է, որոնք, ինչպես բենզալցակայաններում, իրականացնում են գազի լիցքավորում, եւ որի վրա ցույց են տրվում բոլոր տվյալները. գազի քանակը, արժեքը, գումարը եւ այլն:
Սակայն այստեղ առաջնահերթը անվտանգության այն նորմերն են, որոնք հնարավոր է ապահովել այդ աշտարակների միջոցով: Այս սարքավորումները նվազագույնի են հասցնում մարդու կյանքի եւ անվտանգության նկատմամբ սպառնալիքը, որն առկա է գազի լիցքավորման ժամանակ: Թե ինչքան վթարներ տեղի ունեցան գազալցակայաններում` բոլորիս աչքի առաջ են: Այս աշտարակները հնարավորություն չեն տալիս գազաբալոնների մեջ 200 մթն ճնշումից ավելի գազ լիցքավորել, որը նվազագույնի է հասցում պայթյունների վտանգը: Մինչդեռ ուղղակի խողովակով լիցքավորելու ժամանակ, գաղտնիք չէ, որ  վարորդը վճարում է թեյավճար, որպեսզի հնարավորինս շատ լիցքավորեն: Արդյունքում` տեղի են ունենում դժբախտ պատահարներ, ընդ որում, ոչ միայն լիցքավորողների, այլ` վարորդների մեջ:
Ինչեւէ, 2008թ.-ին թեեւ կառավարության այդ որոշումն ընդունվեց, սակայն դրա իրագործումը, պայմանավորված այդ ժամանակ սկսվող ճգնաժամով, հետաձգվեց մինչ 2011թ.-ը: Բանն այն է, որ այդ աշտարակները բավականին մեծ արժեք ունեն, ու դրանց ձեռքբերումը ճգնաժամային իրավիճակում` տնտեսվարողների վրա բավականին ծանր կարող էր անդրադառնալ:
Եվ ահա անցած տարի, երբ  մեր տեսչությունն այդ ոլորտում սկսեց ուսումնասիրություններ, պարզվեց, որ 303 տնտեսվարողներից ընդամենը 5-ն են տեղադրել բաշխիչ աշտարակներ: Ուստիեւ որոշում կայացվեց` ստուգումներ իրականացնել երեք փուլով: Առաջին փուլում գրավոր ծանուցեցինք տնտեսվարողներին, որ պարտավոր են կատարել կառավարություն որոշումը: Երկրորդ փուլում տեղերում իրականացվեցին փաստացի ստուգումներ բոլոր գազալիցքավորման կայաններում, եւ բոլոր այն  սուբյեկտները, որոնք չէին տեղադրել աշտարակներ, տուգանվեցին նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով: Մեկ տարվա ընթացքում 303 տնտեսվարողից 189-ը տեղադրեցին բաշխիչ աշտարակներ: Եվ հիմա` մի քանի օրից տրվելու է երրորդ փուլի մեկնարկը: Այս անգամ կկասեցվի այն բոլոր տնտեսվարողների գործունեությունը, որոնք աշտարակներ չեն տեղադրել:
- Ձեր խոսքում ասացիք, որ չարաբաստիկ թեյավճարները տրվել են գազաբալոնների մեջ 200 մթն-ից ավելի գազ լիցքավորելու համար: Հատկապես Երեւանում դա այնքան էլ այդպես չէ, քանի որ վճարվում են այդ 500-ական դրամները, սակայն գազալցակայաններից հազիվ դուրս եկած` գազաբալոնում ճնշումը, ասենք, 230 մթն-ից միանգամից իջնում է մինչեւ 180, նույնիսկ` 160: Այսինքն` վարորդներին խաբել են քանակի մեջ եւս: Իսկ այդ 500-ական դրամները` ամենասովորական գողությունն է: Ձեր կառույցի ֆունկցիաների մեջ չի± մտնում նաեւ դա պատժելը:
- Նաեւ այդ խնդիրն է, որ պետք է լուծի բաշխիչ աշտարակը: Այնտեղ արդեն տեսանելի է ինչպես լիցքավորված գազի ծավալը, այնպես էլ` արժեքը: Այսինքն` այդ խաբեությունը, թեյավճարը, ստվերային աշխատանքը բաշխիչ աշտարակը իսպառ վերացնում է:
- Դուք նոր մարդ եք այս համակարգում, միգուցե այս հարցը Ձեզ չէ, որ պետք է հասցեագրել: Սակայն փաստն այն է, որ տարիներ շարունակ մարդկանց խաբել են, եւ դրա համար ոչ մեկը չի պատժվել:
- Բայց, ինչպես նշեցի` մեկ տարվա ընթացքում ստուգել են տնտեսվարող սուբյեկտներին, եւ բառացիորեն բոլորը, ովքեր աշտարակներ չեն ունեցել, տուգանվել են:
- 100 հազար դրամ, երբ իրեն հարգող ցանկացած գազալցակայան մեկ-երկու օրում այդ փողը կաշխատի միայն 500 դրամների հաշվին: Սակայն հաջորդ հարցը. գաղտնիք չէ, թե մեր գազալցակայանները հիմնականում ինչ օլիգարխիկ տերեր ունեն: Եթե սկսեք գազալցակայաններ փակել, դա խնդիր չէ±:
- Ես վստահեցնում եմ, որ ժամանակին, երբ տուգանել ենք բաշխիչ աշտարակներ չտեղադրած սուբյեկտներին, դա արվել է առանց բացառության, եւ բոլորն էլ վճարել են:
- Գազալցակայանի համար 100 հազար դրամ տուգանքը լուրջ բան չէ: Այլ հարց է փակելը, պետք է, որ անպայման լոբբինգ լինի դրա դեմ:
- Ես մեր տեսչության եւ նախարարության անունից հավաստիացնում եմ, որ երբեք խտրականություն չի դրվելու, թե այս գազալցակայանն ա±յս մարդունն է, թե± այն մեկինը: Կառավարության որոշումը բոլորի համար է, անկախ նրանից, թե այդ անձն ինչ դիրք է զբաղեցնում: Եվ, միանշանակ, կկասեցնեի յուրաքանչյուր գազալցակայանի գործունեությունը, մինչեւ աշտարակներ չտեղադրեն:
- Այս կողմից էլ հարցին նայենք. ասում եք, թե գազաբաշխիչ աշտարակի պարագայում հնարավոր չէ 200 մթն-ից ավելի լիցքավորել: Սեփական փորձից ելնելովª վստահեցնում եմ, որ հնարավոր է: Եվ հենց դա էլ կարող է կրկին թեյավճարի պատճառ դառնալ:
- Համենայնդեպս, այն տեխնոլոգիաներով, որով կառուցված են այդ աշտարակները եւ անցնում են ստուգաչափում, դա բացառվում է: Ո°չ քանակի, ո°չ գազի ջերմաստիճանի եւ ո°չ էլ այլ կերպ խաբելու հնարավորություն դրանք չեն թողնում: Դրանք բավականին բարդ եւ բավականին լուրջ սարքավորումներ են:-Իսկ հայ մարդու խելքի դիմացª չշրջանցվող սարքավորումներ, թերեւս, չեն լինում:
- Այս դեպքում, կարծում եմ, անհնար է: Բայց եթե անգամ փորձեն նման բան, դա արդեն հետագայում հայտնաբերելու եւ պատժելու խնդիր է: Համենայնդեպս` սա լիցքավորման այն քաղաքակիրթ տարբերակն է, որով առաջնորդվում է աշխարհը:
- Ավելի կամ պակաս ճնշումը բավարա±ր է անվտանգության հարցը լուծելու համար: Նկատի ունեմ, որ մեզ մոտ վթարներ տեղի են ունենում ոչ միայն շատ լիցքավորելու, այլ նաեւ գազաբալոնների հնամաշության պատճառով:
- Դա էլ է հնարավոր: Սակայն ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հիմնական պատճառը բարձր ճնշումն է: Վարորդը, պարզապես, ցանկանում է մի քանի կիլոմետր ավելի մեքենան քշել, եւ վտանգում է իր կյանքը:
Իսկ գազաբալոնների ստուգման համար կան համապատասխան կառույցներ: Միգուցե կա նաեւ պետական վերահսկողության անհրաժեշտությունը: Սակայն այսօր փորձում ենք վերացնել ամենահիմնական պատճառը, որից հետո արդեն կարելի է անդրադառնալ մյուսներին եւս:
- Այս հարցը եւս, միգուցե, Ձեզ չէ, որ պետք է հասցեագրել, սակայն հնչեցնեմ: Գազաբաշխիչ աշտարակները, ինչպես Դուք էլ նշեցիք, թանկ հաճույք են: Դա նշանակում էª բավականին մեծ ներդրում, եւ հնարավոր չէ±, որ գազալցակայանների տերերը փորձեն դա վերադարձնելª գազի գինը բարձրացնելով:
- Չորս տարի դա իրականացնելու ժամանակ ունեին եւ չեն արել` այդ ընթացքում ստանալով եկամուտ: Ամեն դեպքում` այն գազալցակայանները, որոնք արդեն տեղադրել են աշտարակներ, գները չեն բարձրացրել: Իսկ դա նշանակում է, որ մյուսները եւս նման հիմքեր չպետք է ունենան:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում