ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ (ԳՐԱՆՏԱԿԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Արխիվ 12-16
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
(ԳՐԱՆՏԱԿԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ
ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հայտնում են, որ ՄԻՊ-ը երեխաների դեմ բռնության ծրագրին մասնակցում է, որպեսզի ապահովի իր անհոգ մանկությունը:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՙ
Չորրորդ իշխանություն՚ թերթը պահանջում է տղամարդ, ցանկալի է վարորդ, 80-ից բարձր չառաջարկել:
% % %
ԾԱՆՐ ԵՆ ՏԱՆՈՒՄ ԿԱՄ ՏԵՍª
ՇՈՂԵՐ, ՇՈՂԵՐ
Գինեկոլոգների համաշխարհային ասոցիացիայից հայտնում են, որ ՙՉորրորդ իշխանության՚ վերջին դրսեւորումները հաստատում են այն փաստը, որ այդ լրատվամիջոցը գտնվում է կլիմաքսի ակտիվ փուլում:
ՄԵՏԱՄՈՐՖՈԶ
Ըստ Արցախի այլեւս չգործող ՀՅԴ կառույցիª Դաշնակցությունը վերջին իրադարձություններից հետո ապակենտրոն քաղաքական միավորից դարձավ ապերախտ:
% % %
ՀԻՆ ԸՆԿԵՐՈՋ ՍԻՆԴՐՈՄԸ
(ՎԻՏԱԼԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸª ՀՐԱՆՏ
ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ)
Ինչ է շշնջացել Բակո Սահակյանը Հրանտ Մարգարյանի ականջին:
% % %
ԵՐԿՈՒ ՏԻՐՈՋ
ԾԱՌԱՆԵՐԸ
(ՀԱԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ
ԱԺ-ՈՒՄ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԵՐԴՈՒՄ ՏԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Լավ ընդդիմադիր ֆրակցիան երկու տեղ է երդում ուտում:
% % %
ՀԻՆ ԱՆԵԿԴՈՏԻ
ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ
(ՀԱԿ-Ի ՄԻՏԻՆԳԻՆ ՉՄԱՍՆԱԿՑՈՂՆԵՐԸª ԼՏՊ-ԻՆ)
Փող ունենք, ԱԺ-ում տեղեր ունենք, էլ շոու-բիզնեսն ինչների±ս ա:
% % %
ԵՐԿՈՒ ՍԻՐԻԱՑԻՆ ԷԼ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՇԱՏ
(ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸª ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻՆ
ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՉԶԲԱՂՎԵԼՈՒ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Քեզնով ու Լեւոնով զբաղվեցինք ինչ խերվեցինք, որ մնացածով զբաղվենք:
% % %
ԱՄԵՆ ԻՆՉ ԿՈՐԱԾ ՉԷ
ՀԱԿ վերջին հանրահավաքը ցույց տվեց, որ նրանք վերջնականապես չեն փչացել, հարգում են իրենց պապաներին եւ չեն հակաճառում:

